ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա անցկացվեց՝ ի պաշտպանություն Իրաքում ապրող եզդիների |armenpress.am|
17:53 - 26 մայիսի, 2023

ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա անցկացվեց՝ ի պաշտպանություն Իրաքում ապրող եզդիների |armenpress.am|

armenpress.am: Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի դիմաց եզդիական համայնքը բողոքի ակցիա անցկացրեց՝ ի պաշտպանություն Իրաքի հյուսիսային հատվածում ապրող եզդիների, որոնց նկատմամբ այսօր այլատյացության և ատելության խոսքի քարոզ է սկսվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը նշեց, որ այդ դրսևորումները հղի են նոր ցեղասպանության վտանգով, ինչպես դա տեղի ունեցավ 2014 թվականին Շանգալ եզդիաբնակ տարածաշրջանում։

«Վերջին շրջանում Իրաքում հակաեզդիական արշավ է սկսվել մի խումբ ծայրահեղական խմբերի կողմից, որոնք կոչերով դիմել են իրենց համակիրներին, նշելով, թե, իբր, եզդիները անհավատ են, բարբարոս են և նրանց պետք է բնաջնջել։ Այդ ամենը հավաստող նյութերը և փաստերը ունենք, անհրաժեշտության դեպքում կփոխանցենք միջազգային կառույցներին։ Մենք մտավախություն ունենք, որ ցեղասպանությունը կարող է կրկնվել, ինչպես դա եղավ 9 տարի առաջ։ Այլատյացության և ատելության խոսքի քարոզը պետք է անհապաղ կանխվի»,- ընդգծեց Խդր Հաջոյանը։

Նրա խոսքով՝ Իրաքի Հյուսիսում ցեղասպանության ենթարկված եզդիներն այսօր ապրում են շատ վատ պայմաններում, որի հետևանքով բազմահազար եզդիներ են մահանում։

«Այդ իսկ պատճառով մենք նաև խնդրելու ենք միջազգային կառույցներին վերականգնել  Շանգալ եզդիաբնակ տարածաշրջանը և ստեղծել անվտանգության գոտի, որպեսզի եզդի ժողովուրդը կարողանա վերադառնալ իր պատմական հայրենիք»,- ընդգծեց Հաջոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել