Պաղեստին

Դե յուրե ինքնիշխան պետություն Միջին Արեւելքում՝ Հորդանան գետի արեւմտյան ափին (սահմանակցում է Իսրայելին եւ Հորդանանին) եւ Գազայի հատվածին (սահմանակցում է Իսրայելին եւ Եգիպտոսին), որի մայրաքաղաքն է համարվում Արեւելյան Երուսաղեմը՝ չնայած վարչական կենտրոնը Ռամալլահում է: Պաղեստին պետության մեծ հատվածն, ըստ համացանցի աղբյուրների, օկուպացված է Իսրայելի կողմից՝ 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո: 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1947 թվականին ՄԱԿ-ը հաստատեց Բաժանման նախագիծը Պաղեստինի համար, որը հորդորում էր ստեղծել անկախ արաբական եւ հրեական պետություններ` առանձնացնելով Երուսաղեմը, որը պետք է ղեկավարվեր ՄԱԿ-ի հատուկ միջազգային կառավարման ռեժիմով: Հրեական պետության հիմնադրումից հետո, որը 1948 թվականի մայիսի 14-ին ստացավ Իսրայել անվանում, ներքաշվեց պատերազմների մեջ արաբական բանակների հետ: Ավելի ուշ Արաբական լիգայի կողմից ստեղծվեց Համապաղեստինյան կառավարությունը, որը կառավարեց Եգիպտոսի կողմից վերահսկվող Գազայի հատվածը: Այն շուտով ճանաչվեց Արաբական լիգայի անդամ բոլոր պետությունների կողմից՝ բացառությամբ Հորդանանի: Չնայած Համապաղեստինյան կառավարությունը իրեն հռչակեց ոչ միայն Գազայի հատվածի, այլ ամբողջ նախկին Բրիտանական Պաղեստինի կառավարիչ, այն միայն սահմանափակվում էր Գազայի հատվածով: Իսրայելը ավելի ուշ նվաճեց Գազայի հատվածը եւ Սինայի թերակղզին Եգիպտոսից, Հորդանանի գետի արեւմտյան ափը Հորդանանից եւ Գոլանի բարձունքները՝ Սիրայից՝ Վեցօրյա պատերազմի ընթացքում:

«Համաս»-ը հրապարակել է իսրայելցի գերիների անուններ, որոնք պետք է ազատ արձակվեն այսօր

«Համաս»-ը հրապարակել է իսրայելցի գերիների անուններ, որոնք պետք է ազատ արձակվեն այսօր

«Համաս»-ը 3 իսրայելցի գերու անուն է հրապարակել, որոնք ազատ են արձակվելու այսօր. այն փոխանցվել է միջնորդներին։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է «Համաս»-ի խոսնակը։ Հիշեցնենք, որ սա հրադադարի մեկնարկի պայմանն էր Իսրայելի կողմից։ Այսպիսով շարժումը ճանապարհ է հարթում Գազայում հրադադարի հաստատման համաձայնագրի իրականացման համար։ Ըստ խոսնակի՝ ազատ են արձակվելու Ռոմի Գոնենը, 24 տարեկան, Էմիլի Դամարին, 28 տարեկան և Դորոն Շտանբերը, 21 տարեկան։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի, Քաթարի և Եգիպտոսի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության համաձայն՝ Իսրայելն ու Համասը պետք է այսօր Երևանի ժամանակով ժամը 10։30-ից առաջին փուլում 42 օր դադարեցնեին ռազմական գործողությունները Գազայի հատվածում, և գերիները ու պատանդները պետք է փոխանակվեին, տեղահանված պաղեստինցիներն էլ պետք է վերադառնային Գազա։ Այսօր առավոտյան, սակայն, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրադադարը չի լինի, մինչև «Համաս»-ը չհայտնի այն գերիների անունները, որոնք ազատ են արձակվելու: «Համաս»-ը հայտնել էր, որ գերիների անունների տրամադրումը դեռևս տեղի չի ունեցել տեխնիկական պատճառներով, և իրենք հավատարիմ են հրադադարի համաձայնագրին։ Լուսանկարը՝ Գազայի հյուսիսային հատվածն այսօր իսրայելական հարվածների ժամանակ
12:54 - 19 հունվարի, 2025
Իսրայելը բանտից կազատի 2000 պաղեստինցու՝ 33 պատանդի դիմաց
 |shantnews.am|

Իսրայելը բանտից կազատի 2000 պաղեստինցու՝ 33 պատանդի դիմաց |shantnews.am|

shantnews.am: Իսրայելը 33 իսրայելցի պատանդների դիմաց կազատի մոտ 2000 պաղեստինցի բանտարկյալների՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ հրադադարի և պատանդների փոխանակման գործարքի առաջին փուլում։ Այդ մասին հունվարի 17-ին հայտնել է Jerusalem Post թերթը: Համաձայնագրի առաջին փուլում, որը կտևի 42 օր, ՀԱՄԱՍ-ը կազատի Գազայի հատվածում պահվող 33 իսրայելցի պատանդների՝ սկզբում կանանց և երեխաներին, այնուհետև կին զինվորներին, 50-ից բարձր տղամարդկանց և երիտասարդներին, որոնք ճանաչվել են որպես «մարդասիրական պատանդներ»: Դրա դիմաց Իսրայելը ազատ կարձակի ՀԱՄԱՍ-ի շուրջ 2000 անդամի, այդ թվում՝ ցմահ ազատազրկման դատապարտված շուրջ 250 պաղեստինցիների։ Պարբերականը պարզաբանել է, որ «2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի տարածքի վրա հարձակմանը մասնակցած ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներից ոչ ոք ազատ չի արձակվի համաձայնագրի շրջանակներում»։
13:00 - 17 հունվարի, 2025
Իսրայելական հարվածներից Գազայի հատվածում 71 մարդ է զոհվել. Reuters |armenpress.am|

Իսրայելական հարվածներից Գազայի հատվածում 71 մարդ է զոհվել. Reuters |armenpress.am|

armenpress.am: Գազայի հատվածում հունվարի 16-ի գիշերը իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 71 մարդ է զոհվել, ավելի քան 200 մարդ՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավի իշխանություններին և բնակիչներին։ Իսրայելի բանակի խոսնակը հայտնել է, որ այս տեղեկություններն ուսումնասիրվում են։  Ավելի վաղ հաղորդվել էր 20 զոհի մասին։ Հարվածներն իրականացվել են Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հրադադարի համաձայնագրի մասին հայտարարությունից հետո, որը Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ պետք է վերջ դներ 15 ամիս տևող ռազմական գործողություններին։ Իսրայելը դեռ պաշտոնապես չի հաստատել համաձայնագիրը. այն պետք է հավանության արժանանա երկրի անվտանգության կաբինետի և կառավարության կողմից, քվեարկությունը նախատեսված է հունվարի 16-ին, գործակալությանը հայտնել է իսրայելցի պաշտոնյաներից մեկը։ Միևնույն ժամանակ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ին մեղադրել է վերջին պահին պահանջներ ներկայացնելու և ձեռք բերված համաձայնություններից հրաժարվելու մեջ։  Իր հերթին ՀԱՄԱՍ-ի պաշտոնական ներկայացուցիչ Իզզաթ ար Ռիշքը հայտարարել է, որ կազմակերպությունը կատարում է Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնագրի պայմանները։  Հրադադարի համաձայնագիրը պետք է ուժի մեջ մտնի հունվարի 19-ին։ Այն ընդգրկելու է 3 փուլ. առաջին փուլի ընթացքում պետք է լինի լիարժեք հրադադար, իսրայելական ուժերը պետք է դուրս գան Գազայի բնակելի հատվածներից, ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի իր մոտ պահվող 33 պատանդի՝ իսրայելական բանտերում գտնվող տասնյակ պաղեստինցիների դիմաց։  Երկրորդ փուլի ընթացքում պետք է լինի պատերազմի լիարժեք դադարեցում, պետք է պաղեստինցի բանտարկյալների հետ փոխանակվեն ողջ մնացած մյուս պատանդները, իսրայելական ուժերը պետք է դուրս գան Գազայի հատվածից, իսկ ժամանակավոր հրադադարը պետք է դառնա մշտական։ Երրորդ փուլի ընթացքում պետք է ներկայացվի Գազայում խոշոր վերակառուցում իրականացնելու պլանը, զոհված պատանդների մարմինները պետք է վերադարձվեն իրենց ընտանիքներին։ 
16:43 - 16 հունվարի, 2025
Նեթանյահուն մեղադրել է «Համաս»-ին գործարքի որոշ կետերից ետ կանգնելու մեջ, «Համաս»-ից հերքում են

Նեթանյահուն մեղադրել է «Համաս»-ին գործարքի որոշ կետերից ետ կանգնելու մեջ, «Համաս»-ից հերքում են

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեղադրել է «Համաս»-ին գործարքի որոշ կետերից ետ կանգնելու մեջ՝ նշելով, որ Իսրայելի կառավարությունը չի վավերացնի այն: Այս մասին հայտնում է Aljazeera-ն։  ««Համաս»-ը հրաժարվում է միջնորդների և Իսրայելի մասնակցությամբ կնքված համաձայնագրի մի շարք մասերից՝ փորձելով վերջին րոպեներին նոր զիջումներ կորզել: Իսրայելի կառավարությունը չի վավերացնի գործարքը, մինչ միջնորդները չտեղեկացնեն, որ «Համաս»-ը ընդունել է համաձայնագրի բոլոր կետերը»,- հայտարարել է Նեթանյահուն:  «Համաս»-ի պաշտոնյա Իզզաթ ալ Ռեշիքը իր հերթին Իսրայելի վարչապետի հայտարարությունից հետո հայտարարել է, որ իրենք հավատարիմ են Գազայում հրադադար հաստատելու համաձայնագրին, որը ձեռք է բերվել միջնորդների օգնությամբ: Այդ մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում: Հիշեցնենք, որ Իսրայելն ու «Համասը» պատերազմը դադարեցնելու համաձայնություն էին ձեռք բերել։ Կողմերի միջև 6 շաբաթյա հրադադարի պայմանավորվածություն պետք է լիներ, որը կներառեր նաև գերիների փոխանակում, Գազայից իսրայելական ուժերի աստիճանաբար դուրսբերում:
13:13 - 16 հունվարի, 2025
Պաղեստինցիները և դիմադրության ուժերը ստիպեցին Իսրայելին նահանջել․ Խամենեի
 |shantnews.am|

Պաղեստինցիները և դիմադրության ուժերը ստիպեցին Իսրայելին նահանջել․ Խամենեի |shantnews.am|

shantnews.am: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում հրադադար հաստատելու պայմանավորվածությունը աշխարհին ցույց տվեց, որ պաղեստինցիների և դիմադրության ուժերի տոկունությունն ու համբերությունը ստիպեցին հրեական պետությանը նահանջել: Նման կարծիք է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ «Այսօր աշխարհը հասկացավ, որ պաղեստինցիների համբերությունը և դիմադրության ուժերի տոկունությունը ստիպեցին Սիոնիստական ​​ռեժիմին (նկատի ունի Իսրայելին – նշում է ՏԱՍՍ-ը) նահանջել», – գրել է Խամենեին X-ում: Նա նաև կրկնել է իր հրապարակումը եբրայերենով: Իրանի առաջնորդի խոսքով, մի օր անպայման գրքերում գրելու են, որ իսրայելցիները, «սպանելով հազարավոր կանանց ու երեխաների, սարսափելի հանցագործություններ կատարելով», ի վերջո պարտություն են կրել։
12:48 - 16 հունվարի, 2025
Հայաստանը ողջունում է Գազայում հրադադար հաստատելու համաձայնությունը. ԱԳՆ

Հայաստանը ողջունում է Գազայում հրադադար հաստատելու համաձայնությունը. ԱԳՆ

Հայաստանը ողջունում է Գազայում հրադադար հաստատելու համաձայնությունը, ինչը կապահովի երկու կողմերի պատանդների և գերիների ազատ արձակում, և հույս հայտնում, որ այն կնպաստի Պաղեստինի և Իսրայելի ժոսղովուրդների անվտանգության երաշխավորմանը ու ճանապարհ կհարթի ավելի լայն մերձավորարևելյան տարածաշրջանի ամբողջական խաղաղության ու կայունության համար: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։  «Մեծապես գնահատելի են միջազգային հանրության, հատկապես ԱՄՆ-ի, Քաթարի ու Եգիպտոսի միջնորդական ջանքերը, որոնք հանգեցրին այս նշանակալի հանգրվանին»,- նշված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։  Հիշեցնենք, որ Իսրայելն ու «Համասը» պատերազմը դադարեցնելու համաձայնություն ունեն: Reuters-ը հայտնում է, որ կողմերի միջև 6 շաբաթյա հրադադարի պայմանավորվածություն կա, որը ներառում է նաև գերիների փոխանակում, Գազայից իսրայելական ուժերի աստիճանաբար դուրսբերում:
11:46 - 16 հունվարի, 2025
Գազայում հրադադարը մոտ է, միջնորդ երկրներն «առաջիկա ժամերից» են խոսում. Reuters
 |azatutyun.am|

Գազայում հրադադարը մոտ է, միջնորդ երկրներն «առաջիկա ժամերից» են խոսում. Reuters |azatutyun.am|

azatutyun.am: Գազայում հրադադար հաստատելու հարցով բանակցությունները մտնում են «վերջնական փուլ», իսկ ԱՄՆ-ի ու Եգիպտոսի ղեկավարները խոստացել են գործարքի հարցով առաջիկա ժամերին սերտ կապի մեջ լինել, հաղորդում է Reuters-ը։ Դոհայում ավելի քան ութ ժամ տևած բանակցությունները լավատեսություն են ներշնչում, փոխանցում է գործակալությունը՝ տեղեկացնելով, որ Քաթարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի պաշտոնյաներն, ինչպես նաև Իսրայելն ու «Համաս»-ը հայտարարել են, որ պաշարված անկլավում զինադադարի և պատանդների ազատ արձակման մասին համաձայնագիրն ավելի մոտ է, քան երբևէ: Քաթարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջեդ ալ-Անսարին ավելի վաղ հայտարարել էր, որ համաձայնագրի տեքստը ներկայացվել է երկու կողմերին, վերջին մանրամասների շուրջ բանակցությունները շարունակվում են։ «Համաս»-ի բարձրաստիճան պաշտոնյան երեքշաբթի ուշ երեկոյան Reuters-ին փոխանցել է, որ դեռ պատասխան չեն տվել, քանի որ սպասում են Իսրայելի քայլին։ Պաղեստինյան խմբավորումը հույս ունի, որ Թել Ավիվն իր ուժերը Գազայից դուրս բերելու քարտեզներ կներկայացնի։ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ը միևնույն ժամանակ հայտարարել է, որ բանակցությունները հասել են վերջնական փուլին, գործարքի կնքման հույս են հայտնել։ Իսրայելցի պաշտոնյան էլ ասել է, որ բանակցությունները հասել են «կրիտիկական փուլին», թեև որոշ մանրամասներ պետք է մշակվեն։ «Մենք մոտ ենք, բայց դեռ այնտեղ չենք», - ասել է պաշտոնյան։ Ըստ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ գործարքը մոտ է ավարտին։ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն էլ հույս է հայտնել, որ Գազայի հատվածում պատանդների ազատման գործարքը կկնքվի այս շաբաթ: Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է: Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 45 հազարը։
11:21 - 15 հունվարի, 2025
Պաղեստինում արգելվել է «Ալ-Ջազիրայի» հեռարձակումը
 |azatutyun.am|

Պաղեստինում արգելվել է «Ալ-Ջազիրայի» հեռարձակումը |azatutyun.am|

azatutyun.am: Պաղեստինի իշխանությունները արգելել են «Ալ-Ջազիրա» համաարաբական հեռուստաընկերության հաղորդումների հեռարձակումն ինքնավարության տարածքում։ Պաշտոնական ծանուցումն այսօր հանձնվել է Քաթարում գտնվող հեռուստաընկերության Ռամալայի թղթակցական կետի աշխատակիցներին։ Այս քայլի պատճառը «Ալ Ջազիրայի» կողմից Ջենին քաղաքում տեղի ունեցող ներպաղեստինյան բախումների «ոչ անաչառ լուսաբանումն է»։ Պաղեստինի մշակույթի և հեռահաղորդակցության նախարարության պնդմամբ, որոշումը ժամանակավոր բնույթ է կրում։ Պաղեստինցի պաշտոնյաները սակայն չեն հստակեցնում, թե որքան է գործելու արգելքը։ «Ալ Ջազիրայի» ղեկավարության պնդմամբ, այս քայլի նպատակն է «կաշկանդել հեռուստաընկերության աշխատակիցներին՝ հետ պահելով նրանց օկուպացված տարածքներում ծավալվող իրադարձությունների լուսաբանումից»։
19:33 - 02 հունվարի, 2025
Վաշինգտոնը համաձայն չէ Գազայում ցեղասպանության մասին Amnesty International-ի գնահատականի հետ
 |azatutyun.am|

Վաշինգտոնը համաձայն չէ Գազայում ցեղասպանության մասին Amnesty International-ի գնահատականի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Վաշինգտոնը համաձայն չէ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները պաղեստինցիների ցեղասպանություն համարելու Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության գնահատկանի հետ։ «Մենք նախկինում ասել ենք և շարունակում ենք պնդել, որ ցեղասպանության մեղադրանքներն անհիմն են», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ միևնույն ժամանակ նկատելով՝ նման հասարակական, իրավապաշտպան կազմակերպությունները կարևոր դեն ունեն Գազայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ տեղեկատվության և վերլուծությունների տրամադրման հարցում: «Բայց այս գնահատակնների հետ մենք համաձայն չենք», - նշել է Պատելը՝ շեշտելով՝ ԱՄՆ-ը շարունակում է մտահոգված լինել Գազայում հումանիտար վիճակով։ «Եթե մենք իսկապես ցանկանում ենք, որ Գազայում հումանիտար իրավիճակը բարելավվի, պատանդները տուն վերադառնան, հակամարտությունն ավարտվի, ապա կողմերը պետք է աշխատեն պատերազմը դադարեցնելու պայմանավորվածության ուղղությամբ։ Հենց սրա վրա էլ մենք այսօր կենտրոնացած ենք», - եզրափակել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակը։ Amnesty International-ը Գազայի հատվածում Իսրայելի գործողություններն անվանել է պաղեստինցիների ցեղասպանություն։ Կազմակերպությունը ուսումնասիրություն է անցկացրել և զեկույց հրապարակել, որտեղ նկարագրված է, թե «ինչպես, 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավում «Համաս»-ի սարսափելի հարձակումներից հետո սկսված ռազմական գործողության ընթացքում Իսրայելը Գազայում պաղեստինցիների կյանքը լիակատար դժոխք է դարձրել»։
15:15 - 06 դեկտեմբերի, 2024
Amnesty International. Իսրայելը Գազայում ցեղասպանություն է իրականացնում
     |shantnews.am|

Amnesty International. Իսրայելը Գազայում ցեղասպանություն է իրականացնում |shantnews.am|

shantnews.am: Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը Իսրայելին մեղադրել է Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի դիտավորյալ և ակնհայտ ցեղասպանության մեջ։ «Amnesty International-ը բավարար ապացույցներ է գտել՝ եզրակացնելու, որ Իսրայելը կատարել և շարունակում է ցեղասպանություն իրագործել պաղեստինցիների դեմ օկուպացված Գազայի հատվածում՝ առաջացնելով դժոխք և ավերածություններ, լկտիաբար, շարունակաբար, անխնա և լիակատար անպատժելիությամբ», – ասվում է կազմակերպության մեջ»,-նշված է հայտարարության մեջ։ Կազմակերպության եզրակացությամբ՝ Իսրայելը ցուցադրաբար «կատարում է Ցեղասպանության մասին կոնվենցիայով արգելված գործողություններ՝ Գազայի հատվածում պաղեստինցիներին ոչնչացնելու հատուկ մտադրությամբ»։ Լոնդոնում գործող ՀԿ-ի գլխավոր քարտուղար Ագնես Կալամարն ասել է, որ Amnesty International-ի «դատապարտող բացահայտումները պետք է ծառայեն որպես արթնացման կոչ միջազգային հանրությանը»: «Պետությունները, որոնք շարունակում են զենք մատակարարել Իսրայելին, պետք է իմանան, որ խախտում են ցեղասպանությունը կանխելու իրենց պարտավորությունները: Իսրայելի վրա ազդեցություն ունեցող բոլոր երկրները, հատկապես ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, ԵՄ անդամները և մյուսները, պետք է գործեն՝ անհապաղ վերջ տալու Գազայում պաղեստինցիների դեմ Իսրայելի վայրագություններին»,- ասել է նա։
11:27 - 05 դեկտեմբերի, 2024
ՑԱՀԱԼ-ը շարունակում է ինտենսիվ ավիահարվածներ հասցնել Գազայի հատվածին. զոհերի թիվն աճում է
 |1lurer.am|

ՑԱՀԱԼ-ը շարունակում է ինտենսիվ ավիահարվածներ հասցնել Գազայի հատվածին. զոհերի թիվն աճում է |1lurer.am|

1lurer.am: Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը մոտեցել է 44,500-ին, 105,300-ից ավելի մարդ վիրավորվել է: Պաղեստինյան լրատվամիջոցները հայտնել են, որ ՑԱՀԱԼ-ը շարունակում է ինտենսիվ ավիահարվածներ հասցնել: Իսրայելական կողմը վստահեցնում է՝ թիրախում են ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքները: Օրակարգում է շարժման գերեվարած պատանդների հարցը: ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ին «աղետալի հետևանքներ» են սպասում, եթե գերիներն ազատ չարձակեն մինչև իր երդմնակալությունը՝ հունվարի 20-ը։ «Մերձավոր Արևելքը դժոխքի կվերածվի»,- նախազգուշացրել է Թրամփը:   2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ընթացքում ՀԱՄԱՍ-ը շուրջ 250 մարդու է գերեվարել: The Washington Post-ի տվյալով՝ Գազայի հատվածում դեռևս 63 պատանդ է պահվում։
18:26 - 03 դեկտեմբերի, 2024
Արաբա-իսլամական գագաթնաժողովի մասնակիցները ՄԱԿ ԱԽ-ից պահանջում են Իսրայելի հանցագործությունները ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել |1lurer.am|

Արաբա-իսլամական գագաթնաժողովի մասնակիցները ՄԱԿ ԱԽ-ից պահանջում են Իսրայելի հանցագործությունները ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել |1lurer.am|

1lurer.am: Էր-Ռիադում 50 երկրի ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի համատեղ արտահերթ գագաթնաժողովի մասնակիցները ՄԱԿ ԱԽ-ից պահանջել են ստեղծել հատուկ անկախ հանձնաժողով՝ Գազայի հատվածում Իսրայելի հանցագործությունների ուսումնասիրության համար, ասված է գագաթնաժողովի արդյունքում ընդունված հայտարարության մեջ։ «Ամենավճռական ձևով դատապարտում ենք սարսափեցնող և ցնցող հանցագործությունները, որ իրագործվել են Գազայի հատվածում իսրայելական օկուպացիոն բանակի կողմից, որոնք տեղավորվում են «ցեղասպանություն» հասկացության մեջ՝ այդ թվում՝ տեղում խաղաղ բնակիչների խոշտանգումները, մահապատիժները, զանգվածային հուղարկավորումները, բռնի անհետացումները, թալանն ու էթնիկ զտումները, որ հատկապես տեղի են ունենում Գազայի հատվածում վերջին մի քանի շաբաթում։ Որոշում է կայացվել կոչ անել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ստեղծել անկախ և վստահելի միջազգային հանձնաժողով՝ այդ հանցագործությունները հետաքննելու համար, և լուրջ քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապացույցների քողարկումը և մեղավորներին պատասխանատվությանենթարկելու, նաև երաշխավորելու, որ նրանք չեն խուսափելու պատժից»,- ամփոփել են գագաթնաժողովի մասնակիցները։
09:24 - 12 նոյեմբերի, 2024