Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Փարիզի փորձերը՝ սեպ խրելու Երևանի և Բաքվի հետ Մոսկվայի  հարաբերություններում, դատապարտված են ձախողման. ՌԴ ԱԳՆ |tert.am|

Փարիզի փորձերը՝ սեպ խրելու Երևանի և Բաքվի հետ Մոսկվայի հարաբերություններում, դատապարտված են ձախողման. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Մակրոնի հայտարարությունները, թե Ռուսաստանի Դաշնությունն օգտագործում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Կովկասն ապակայունացնելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն: «Փարիզի փորձերը՝ սեպ խրելու Երևանի և Բաքվի հետ Մոսկվայի հարաբերություններում, դատապարտված են փախողման և կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության արժեզրկմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: «Ի տարբերություն Ֆրանսիայի, որը նույնիսկ Բաքվի և Երևանի միջև սրացումների ժամանակ սահմանափակվում էր խաղաղության ստանդարտ կոչերով, Ռուսաստանը գործնական առումով նպաստել է հակամարտության կարգավորմանը։ Մեր երկիրը վճռորոշ ներդրում ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրման գործում, որով վերջ դրվեց արյունահեղությանը»։ Ավելի վաղ Մակրոնը ՌԴ-ին է մեղադրել հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակի համար:
18:13 - 13 հոկտեմբերի, 2022
Մեր արժեքները և մեր սկզբունքները հնարավոր չէ գնել ոչ գազով, ոչ էլ նավթով․ Մակրոն |hetq.am|

Մեր արժեքները և մեր սկզբունքները հնարավոր չէ գնել ոչ գազով, ոչ էլ նավթով․ Մակրոն |hetq.am|

hetq.am: Հայաստանը եւ Ադրբեջանը պարտավորվել են ճանաչել 1991 թվականի սահմանները: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ՝ հոկտեմբերի 12-ին «Ֆրանս 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Մակրոնի հարցազրույցի Հայաստանին վերաբերող հատվածը ներկայացնում ենք թարգմանաբար։ Կարոլին Ռու- Պրն նախագահ, գրող եւ ճանապարհորդ Սիլվեն Տեսոն, որը վերադարձել է Հայաստանից, դիմել է ձեզ. «Հայաստանն այնպիսի երկիր չէ, ինչպես մյուսները: Նրա ձայնը, տարածքը, մշակույթը, վիշտը, հողը նրան դարձնում են Եվրոպայի ֆորպոստը: Պարոն նախագահ, հայերը ձեզ են կանչում։ Արդյո՞ք Ֆրանսիան ռիսկի տակ կդնի իր դաշնակիցների հետ կապերը՝ Հայաստանին տեր կանգնելու համար: Էմանուել Մակրոն - Նախ՝ Սիլվեն Տեսոնը ճիշտ է ասում, որ Հայաստանը մի երկիր է, որի հետ մենք յուրահատուկ կապ ունենք։ Որովհետև Հայաստանը միշտ պայքարել է այս տարածաշրջանում հանդուրժողականության, խաղաղության ոգու համար... Կարոլին Ռու- Եվ մենք հիասթափեցրինք նրան... Էմանուել Մակրոն- Ոչ, դա ամենևին էլ ճիշտ չէ: Կարող եմ ասել, որ մի քանի օր առաջ այնտեղ եմ գիշերել (հավանաբար նկատի ունի Պրահայի քառակողմ հանդիպումը-խմբ)։ Ես կարող եմ ձեզ ասել, որ մենք նրանց չենք լքել։ Հայաստանի ժողովրդի հետ մենք միշտ ենք եղել. մեր նավատորմն օգնել է այս մարդկանց մեկ դար առաջ, երբ այնտեղ տեղի ունեցավ ցեղասպանություն: Մենք պայքարել ենք հայերի ցեղասպանությունը ժխտողների, ռևիզիոնիստների դեմ։ Եվ շատ ընտանիքներ են եկել Ֆրանսիա, մեր հայրենակիցներից շատերը հայկական ծագում ունեն և լսում են մեզ։ Ի՞նչ վիճակում է այսօր Հայաստանը։ Երկու տարի առաջ պատերազմ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, որը միջազգայնորեն չճանաչված տարածք էր, դրա շուրջ վեճ կար, բայց Հայաստանը ներկա էր Ղարաբաղում, այս երկրում, որը գտնվում էր Ադրբեջանի սրտում։ Ադրբեջանը սարսափելի պատերազմ սկսեց՝ բազմաթիվ զոհերով ու սարսափելի տեսարաններով և գրավեց այս տարածքը։ Սեպտեմբերին Ադրբեջանը մի քանի հարձակողական գործողություններ ձեռնարկեց սահմանի երկայնքով, մասնավորապես, ակնհայտորեն, ինչպես տեսնում ենք այս քարտեզի վրա, որպեսզի, հավանաբար, կարողանա իր տարածքի մի ծայրից մյուսը միջանցք ստեղծել։ Կարոլին Ռու-Չկա՞ Ադրբեջանի նկատմամբ հանդուրժողականություն, որովհետև մենք գազային պայմանագիր ենք կնքել: Էմանուել Մակրոն- Ֆրանսիան այնտեղից գազ չի գնում։ Իսկ պայմանավորվածություն չկա։ Կարոլին Ռու- Եվրոպան այո՞: Էմանուել Մակրոն- Եվրոպական մի քանի երկրներ, իհարկե, գազային համաձայնագրեր ունեն։ Բայց ես կասեմ ձեզ՝ ինչ վերաբերում է Ֆրանսիային և Եվրոպայի ձայնին, և ես ասում եմ սա ձեր և մեր բոլոր հայրենակիցների աչքերի մեջ նայելով՝ մեր արժեքները և մեր սկզբունքները հնարավոր չէ գնել ոչ գազով, ոչ էլ նավթով։
13:27 - 13 հոկտեմբերի, 2022
Մակրոնը ՌԴ-ին մեղադրել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ վերջին բախումները նպատակային սադրելու մեջ

Մակրոնը ՌԴ-ին մեղադրել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ վերջին բախումները նպատակային սադրելու մեջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է Ռուսաստանին Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին բախումները նպատակադրված սադրելու մեջ որպես Կովկասյան տարածաշրջանը և դրանից անդին ապակայունացնելու ջանքերի մի մաս։ Այս մասին գրում է Reuters-ը։ Reuters-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը France 2 հեռուստատեսության հետ զրույցում Մակրոնն ասել է, որ Մոսկվան վերջին ամիսներին լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի: «Ի՞նչ է կատարվել [հայ-ադրբեջանական] սահմանին վերջին երկու տարիներին։ Իբր 5 000 ռուս զինվոր է հսկում սահմանը, [բայց] ռուսներն օգտվեցին մի քանի դար տևած այս հակամարտությունից, խաղացին ադրբեջանական խաղը Թուրքիայի հանցակցությամբ և վերադարձան՝ թուլացնելու Հայաստանը, որի հետ ժամանակին մտերիմ էին։ Տեսնու՞մ եք, թե ինչ է կատարվում. սա Ռուսաստանի կողմից իրավիճակն ապակայունացնելու փորձ է։ Նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- հայտարարել է Մակրոնը։
09:42 - 13 հոկտեմբերի, 2022
ՏԿԵ փոխնախարարն ու Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները քննարկել են ճանապարհային ոլորտի խնդիրները

ՏԿԵ փոխնախարարն ու Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները քննարկել են ճանապարհային ոլորտի խնդիրները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ներկայացուցիչներին՝ Բերենժեր Կալամանի գլխավորությամբ: Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից: Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, կարևորել է Հայաստանի Հանրապետության ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ԶՖԳ-ի հետ համագործակցության ընդլայնումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհային ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավորությունները, ոլորտի զարգացման հեռանկարները:  Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ կարևոր է տեղական նշանակության ճանապարհային ցանցի հիմնախնդիրների վերհանումը, այդ խնդիրների լուծումը և ցանցի վերականգնումը, որն էական ազդեցություն կունենա համայնքներում բնակիչների կենսամակարդակի բարելավմանը։  Նախարարի տեղակալը խոսել է նաև ճանապարհային անվտանգության հիմնախնդիրներից և հավելել, որ ճանապարհների անվտանգության խնդիրների լուծումներն առաջնային են Կառավարության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող կարևոր նշանակության այլ հարցեր ևս:     
12:23 - 12 հոկտեմբերի, 2022
Արման Եղոյանն ընդգծել է Ֆրանսիայի առանցքային դերը Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի կասեցման աշխատանքներում

Արման Եղոյանն ընդգծել է Ֆրանսիայի առանցքային դերը Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի կասեցման աշխատանքներում

Ֆրանսիա-Հայաստան հարաբերություններն առանձնաշնորհյալ են. Ֆրանսիան Հայաստանի համար ունի անկյունաքարային դերակատարում: Ոգևորող է, որ Ֆրանսիայի խորհրդարանի՝ մեծությամբ երկրորդ խմբակցության ներկայացուցիչը Հայաստանում է և նման հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի առջև ծառացած խնդիրների նկատմամբ: Այս մասին ասել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հոկտեմբերի 11-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Սեբաստիեն Դըլոգյուի հետ հանդիպման ընթացքում: Արման Եղոյանն ընդգծել է Ֆրանսիայի առանցքային դերը Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի կասեցման և դրա հետևանքների հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում: Հանձնաժողովի նախագահը, հանգամանորեն ներկայացնելով ստեղծված իրավիճակը, կարևորել է աշխարհաքաղաքական դժվարին ժամանակներում սերտ և արդյունավետ փոխհարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորը բարձր է գնահատել երկու պետությունների միջև ձևավորված հարաբերությունները: Արձանագրելով, որ հատկապես վերջին շրջանում Հայաստանն առերեսվել է բազում բարդ մարտահրավերների՝ Սեբաստիեն Դըլոգյուն ասել է, որ Հայաստանում է, որպեսզի տեղում ծանոթանա իրավիճակին: Արման Եղոյանը նշել է, որ փոխայցելությունների դինամիկան կնպաստի հայ-ֆրանսիական փոխգործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը՝ ընդգծելով նաև միջխորհրդարանական սերտ շփումների անհրաժեշտությունը:
14:48 - 11 հոկտեմբերի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքները

ՀՀ ՄԻՊ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։ ՄԻՊ հանրային կապերի բաժնի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքները՝ անդրադառնալով միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ ու շարունակվող խախտումներին։ Իր խոսքում Պաշտպանը ներկայացրել է հայ զինծառայողների, մասնավորապես կանանց նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված խոշտանգումների, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի դեպքերը, ինչպես նաև փոխանցել է Պաշտպանի հաստատության կողմից այս փաստերն ամրագրող ոչ հրապարակային զեկույցը։  Իր խոսքում պարոն Ռոքվոյը կարևորել է Պաշտպանի հաստատության կողմից իրականցվող աշխատանքները և հայտնել պատրաստակամություն շարունակելու համագործակցությունը։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն։
14:00 - 11 հոկտեմբերի, 2022
Սուրեն Պապիկյանն ու Իզաբել Դյումոնը քննարկել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրությունը

Սուրեն Պապիկյանն ու Իզաբել Դյումոնը քննարկել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրությունը

Հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն: Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը` Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան խստորեն դատապարտելու, ճշգրիտ և հասցեական գնահատականներ տալու, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին աջակցելու համար: Պաշտպանության նախարարը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:Տիկին Դյումոնը վերահաստատել է ֆրանսիական կողմի դիրքորոշումը, ըստ որի`ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությանը, մասնավորապես` սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի Ֆրանսիա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր:
09:42 - 11 հոկտեմբերի, 2022
Ֆրանսիայում հայկական սփյուռքի մի մասը դեմ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Չավուշօղլու
 |armenpress.am|

Ֆրանսիայում հայկական սփյուռքի մի մասը դեմ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Չավուշօղլու |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ստրասբուրգում թուրքական հյուպատոսարանում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի թուրքական համայնքի անդամների հետ, որի ժամանակ կոչ է արել առավել համակարգված գործել հայկական սփյուռքի ներկայացուցիչների դեմ: Այս մասին հայտնում է թուրքական  Anadolu գործակալությունը։ Չավուշօղլուն հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիայում հայկական սփյուռքի մի մասը դեմ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին: «Դուք պետք է ավելի կազմակերպված կերպով ձեր ձայնը բարձրացնեք հայկական սփյուռքի դեմ, սիրելի՛ քաղաքացիներ»,-դիմելով թուրքական համայնքի  ներկայացուցիչներին՝ ասել է Չավուշօղլուն:  
15:43 - 10 հոկտեմբերի, 2022
Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է անում իր քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել Իրանը |armenpress.am|

Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է անում իր քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել Իրանը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան կոչ է արել բոլոր ֆրանսիացիներին որքան հնարավոր է շուտ լքել Իրանը՝ զգուշացնելով, որ նրանք ձերբակալությունների, կամայական կալանավորումների և անարդար դատավարությունների ռիսկի տակ են: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով Ֆրանսիայի ԱԳՆ-ին: Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ ռիսկը վերաբերում է նաև նրանց, ովքեր այնտեղ են զբոսաշրջային այցելության համար: ԱԳՆ-ն նաև զգուշացրել է, որ ձերբակալության, կալանավորման դեպքում երաշխավորված չէ անձի հիմնարար իրավունքների և անվտանգության նկատմամբ հարգանքը: Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն Իրանին կոչ էր արել ազատ արձակել Ֆրանսիայի երկու քաղաքացիների, որոնք իրանական պետական ԶԼՄ-ի տեսանյութում ցուցադրվել և ներկայացվել էին որպես ֆրանսիական հետախուզական ծառայության օպերատիվ աշխատողներ:
14:17 - 08 հոկտեմբերի, 2022
Բաքուն դատապարտում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի «հայամետ մեկնաբանությունները»
 |azatutyun.am|

Բաքուն դատապարտում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի «հայամետ մեկնաբանությունները» |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան ասել է, որ Բաքուն Փարիզին հորդորում է առարկայական և չեզոք դիրքից մեկնաբանել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում իրադարձությունները և գործընթացները: «Հոկտեմբերի 5-ին, պատասխանելով Ազգային ժողովի հայամետ պատգամավորի հարցին, արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդի հետ և անհիմն հայտարարություններ է հնչեցրել Ադրբեջանի հասցեին»,- ասել է Աբդուլաևան: Նրա պնդմամբ, ֆրանսիացի քաղաքական գործիչները ոչ առաջին անգամ են դրսևորում միակողմանի հայամետ դիրքորոշում: «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի ջանքերի ֆոնին արտգործնախարար Կատրին Կոլոննայի անպատասխանատու հայտարարությունները զարմանք են հարուցում»,- ասել է Աբդուլաևան: Նրա խոսքով՝ «դժբախտաբար, անցած 30 տարում ֆրանսիացի քաղաքական գործիչները նմանօրինակ հայտարարություններով հանդես չեն եկել Հայաստանի կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ»: «Լավ կլիներ, որ Եվրոպայի առաջատար երկիր և միջնորդական ջանքեր առաջարկող Ֆրանսիան չեզոք, անաչառ և արդար դիրքորոշում որդեգրեր»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակը:
16:34 - 07 հոկտեմբերի, 2022
ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կսկի գործել հոկտեմբերից ու կտևի երկու ամիս․ Եվրոպական խորհրդի հայտարարությունը

ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կսկի գործել հոկտեմբերից ու կտևի երկու ամիս․ Եվրոպական խորհրդի հայտարարությունը

Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կսկի գործել հոկտեմբերից ու կտևի երկու ամիս։ Այս մասին նշված է Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է ուրբաթ օրը Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումից հետո։ «Առաքելության նպատակն է վստահություն ձևավորել և զեկույցների միջոցով նպաստել սահմանային հանձնաժողովների աշխատանքին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հայտարարության մեջ նաև հաղորդվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների հաջորդ նիստը տեցի կունենա Բրյուսելում հոկտեմբերի վերջին։ «Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատեցին իրենց հավատարմությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը և Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրին, ըստ որի՝ երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նրանք հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանների սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի համար»,- ասվում է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։
10:53 - 07 հոկտեմբերի, 2022
Հայաստանը կնպաստի սահմանին ԵՄ առաքելության տեղակայմանը, Ադրբեջանը համաձայն է․ Մակրոն
 |azatutyun.am|

Հայաստանը կնպաստի սահմանին ԵՄ առաքելության տեղակայմանը, Ադրբեջանը համաձայն է․ Մակրոն |azatutyun.am|

azatutyun.am: «Այս երեկո Հայաստանը և Ադրբեջանը հաստատում են իրենց նվիրվածությունը ՄԱԿ-ի Խարտիային և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որով փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը», - հինգշաբթի ուշ երեկոյան Պրահայում կայացած քառակողմ հանդիպումներից հետո Ֆեյսբուքում գրել է Ֆրանսիայի նախագահը: «Հայաստանը համաձայն է նպաստել Եվրամիության քաղաքացիական առաքելության իրականացմանը Ադրբեջանի հետ սահմանին, որը համաձայն է համագործակցել»,- փոխանցում է Էմանուել Մակրոնը «Հանուն Կովկասում տևական խաղաղության» խորագրի ներքո: Այդ առաքելության նպատակն է, ըստ Ֆրանսիայի նախագահի, հաստատել վստահություն և նպաստ բերել սահմանային հանձնաժողովների աշխատանքին: Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։
10:20 - 07 հոկտեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի՝ հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի՝ հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման հայտարարությունը

ՀՀ վարչապետի աշխատակազմից ներկայացրել են Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման հայտարարությունը. «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեցին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում: Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ: Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»։
07:07 - 07 հոկտեմբերի, 2022
Պրահայում նախատեսված է քառակողմ հանդիպում՝ իմ, Ադրբեջանի , Ֆրանսիայի ու ԵՄ նախագահների միջև, ինչպես նաև Թուրքիայի նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Պրահայում նախատեսված է քառակողմ հանդիպում՝ իմ, Ադրբեջանի , Ֆրանսիայի ու ԵՄ նախագահների միջև, ինչպես նաև Թուրքիայի նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Ես մեկնում եմ Պրահա, և Պրահայում նախատեսված է քառակողմ հանդիպում՝ իմ, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի ու ԵՄ նախագահի միջև, ինչպես նաև հանդիպում է նախատեսված Թուրքիայի նախագահի հետ։  Այս մասին ԱԺ հարցուպատասխանին հայտեց Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Պրահայում մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի․ «Դրա շրջանակում քառակողմ հանդիպում է նախատեսված իմ, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրամիության խորհրդի նախագահի միջև։ Նաև նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահի հետ, դրա հնարավորության մասին մենք հայտարարել էինք։ Եվ նաև, իհարկե, հիմնական հանդիպումները կլինեն, եթե որևէ բան չփոխվի, հիմնական հանդիպումները կլինեն սրանք, այս ուղղություններով, որը, ըստ էության, ընդհանուր խաղաղության օրակարգի քննարկման մեջ է տեղավորվում։Պրահայից մեկնելու եմ Սանկտ Պետերբուրգ, որտեղ մասնակցություն եմ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին։ Նաև մեր գործընկերները, մեր դիվանագիտական համակարգը, մեր խորհրդանական գործընկերները շատ ակտիվ աշխատում են»։  
16:57 - 05 հոկտեմբերի, 2022
Այո, ռազմագերիների մահապատիժը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է և ռազմական հանցագործություն է. Եվրոպայի և արտաքին գործերի նախարար
 |aravot.am|

Այո, ռազմագերիների մահապատիժը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է և ռազմական հանցագործություն է. Եվրոպայի և արտաքին գործերի նախարար |aravot.am|

aravot.am: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը ներկայացրել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի՝ Քեթրին Քոլոննայի պատասխանը Ազգային ժողովում կառավարությանը ուղղված հարցին։ «Տիկին Կոնգրեսական, Ես հասկանում եմ ձեր վրդովմունքը և կիսում եմ այն, ինչպես բոլորն այստեղ՝ այս պալատում, լինեն նրանք ազգային ներկայացուցիչներ, թե կառավարության անդամներ: Այո, ռազմագերիների մահապատիժը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է և ռազմական հանցագործություն է։ Նման դեպքերում անպատժելիություն լինել չի կարող։ Ֆրանսիան համերաշխ է հայ ժողովրդի հետ. Կրկին կասեմ առանց վարանելու։ Ուստի Ֆրանսիան կոչ արեց անհապաղ սկսել անաչառ և անկախ հետաքննություն՝ բացահայտելու այս արարքների մեղավորներին և ապահովելու, որ նրանք պատասխանատվության ենթարկվեն: Եվ այստեղ նույնպես ուզում եմ պարզաբանել, որ կոչ է արվել ազատ արձակել դեռևս կալանավորված բոլոր հայ բանտարկյալներին։ Եվ այսօր ես թարմացնում եմ այս կոչը։ Հակամարտության հիմքում Ադրբեջանի վերջին զինված ներխուժումները Հայաստան, չափազանց լուրջ են: Հանրապետության նախագահն անմիջապես կապ է հաստատել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները, հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հետ քաշվել Ադրբեջանի դիրքերից։ Ես էլ նույնն արեցի։ Մենք միացել ենք նաև Անվտանգության խորհրդին, որը երկու նիստ է անցկացրել սեպտեմբերի 15-ին և 16-ին։ Այս իրադարձությունները, որոնք տեղի ունեցան միջազգայնորեն ճանաչված Հայաստանի սուվերեն տարածքում, բացահայտեցին նաև, շեշտում եմ, Ռուսաստանի՝ դատավորի դեր խաղալու անկարողությունը։ Ֆրանսիան կշարունակի գործել այս ճգնաժամի խաղաղ և բանակցային լուծման համար՝ ներառյալ ԵԱՀԿ առաքելության, Անվտանգության կազմակերպության և Եվրոպայում Փաստահավաք համագործակցության օպերացիայի իրականացման միջոցով (այս պահին դա մեր ջանքերի առանցքն է):
10:53 - 05 հոկտեմբերի, 2022