ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Տղամարդու կողմից ինքնահրկիզում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Տղամարդու կողմից ինքնահրկիզում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 47-ամյա տղամարդու կողմից ինքնահրկիզում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 23:25-ին, ՀՀ ԱՆ այրվածքաբանության ազգային կենտրոնից, ըստ որի՝ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկից շտապօգնության խումբը 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Ջրաշեն գյուղի 47-ամյա բնակչին: Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է պլաստմասե  տարա, ինչպես նաև վերնազգեստ և կիսահրկիզված հագուստ: Նշանակվել են դատանյութագիտական, հրդեհատեխնիկական և մատնադրոշմային փորձաքննություններ: Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21:15-ի սահմաններում, Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ Կառավարական կեցավայրի դարպասների դիմաց, 47-ամյա տղամարդն անձնական խնդիրների պատճառով, ինքնահրկիզման եղանակով, փորձել է ինքնասպան լինել: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
12:52 - 07 նոյեմբերի, 2022
Արամ Հարությունյանը նշանակվել է ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության պետ

Արամ Հարությունյանը նշանակվել է ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության պետ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով՝ Արամ Հարությունյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի (ՀԿԳ ավագ քննիչի) պաշտոնից:  Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ներկայացնելով  Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արամ Լևոնի Հարությունյանի կենսագրությունը Ծնվել է 1988 թվականի հուլիսի 10-ին, Երևան քաղաքում:2009թ. ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:2011թ. ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան:2011-2013թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:Աշխատանքային գործունեություն2009-2011թթ. – Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականVII- VIII.2013թ. – Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականIII-X.2014թ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի առաջին բաժանմունքի քննիչ2014-2019թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ2019-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչI-XI.2022թ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ) ՊարգևներԾառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:Այլ տվյալներԱմուսնացած է, ունի երեք երեխա:
12:35 - 07 նոյեմբերի, 2022
4 անձի մահվան պատճառ դարձած ՃՏՊ-ի վարույթի շրջանակներում ձերբակալվել է «ԳԱԶել»-ի վարորդը

4 անձի մահվան պատճառ դարձած ՃՏՊ-ի վարույթի շրջանակներում ձերբակալվել է «ԳԱԶել»-ի վարորդը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Արմավիրի մարզում տեղի ունեցած՝ 4 անձի մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:     Նախնական տվյալներով՝ 2022 թ. նոյեմբերի 3-ին՝ ժամը 18.50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից դեպի Արմավիր քաղաք տանող ավտոճանապարհին միմյանց են բախվել 61-ամյա տղամարդու կողմից վարած երթուղային «ԳԱԶել» և 46-ամյա տղամարդու կողմից վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով Արմավիրի բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի 8 ուղևոր, իսկ 4 ուղևոր մահացել է։     Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։շ   «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է:   Նախաքննությունը շարունակվում է:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
12:36 - 04 նոյեմբերի, 2022
Գումարտակի հրամանատարին և 9 սպայի մեղադրանք է ներկայացվել ռազմական դրության ժամանակ պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար

Գումարտակի հրամանատարին և 9 սպայի մեղադրանք է ներկայացվել ռազմական դրության ժամանակ պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է զինծառայողների կողմից, ռազմական դրության պայմաններում, իրենց պարտականությունները կատարելուց հրաժարվելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 10 սպայի մասով նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:   Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծած և վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում, N զորամասի հրամանատարի՝ 2020 թվականի հոկտեմբերի 18-ի համապատասխան հրամանով զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի անձնակազմը մեկնել է մարտական գործողություններին մասնակցելու, սակայն գումարտակի մի շարք զինծառայողներ, այդ թվում՝ հրամանատարը և 9-ը սպա, ճանապարհին հրաժարվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից և այն փաստացի դադարեցնելով՝ վերադարձել են զորամասի մշտական տեղակայման վայր:   Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ գումարտակի հրամանատարին և 9 սպայի  մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է 2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգքրի 529-րդ հոդվածի 3-րդ մասին):   Նշված 10 սպաների վերաբերյալ առանձնացվել է նոր վարույթ, որը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու հարցը որոշելու համար:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:22 - 03 նոյեմբերի, 2022
ՔԿ-ն պարզաբանել է՝ ինչու է Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու գործն ուղարկվել ծանր հանցագործությունների քննության բաժին

ՔԿ-ն պարզաբանել է՝ ինչու է Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու գործն ուղարկվել ծանր հանցագործությունների քննության բաժին

Երկու շաբաթ առաջ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը հայնել էր, որ իրենց շենքի բակում երկու անձ հարձակվել են իր վրա, հայհոյել ու հարվածել։ Ավելի ուշ Քննչական կոմիտեի խոսնակը հայտնել էր, որ  Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով: Հոկտեմբերի 23-ին՝ 24TV-ին տված հարցազրույցում, Էդգար Ղազարյանը նշել է, որ համաձայն չէ կատարվածը առողջությանը թեթև վնաս պատճառել որակելու հետ։ «Որ հանցագործությունը ծանր է, բայց նրա նկատմամբ նախնական վերաբերմունքը իշխանությունների այլ է, դա էլ է ապացուցվում։ Տեսեք, մինչ այժմ Քննչական կոմիտեն դա որակում է որպես թեթև մարմնական վնասվածք պատճառելու գործողություն, բայց հենց երկրորդ օրը գործի քննությունը Շենգավիթի Քննչական կոմիտեից տեղափոխվել է Երևանի քաղաքային քննչական վարչության Ծանր հանցագործությունների բաժին։ Իրենք էլ են հասկացել, որոշակի քննչական գործողություններ կատարելով, որ գործ ունեն ծանր հանցագործության հետ, բայց մինչ այժմ պաշտոնական որակումը մնացել է իբրև թեթև մարմնական վնասվածք պատճառելու գործողություն»,- նշեց նա։ ՔԿ-ից, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ նշված դեպքի առթիվ հոկտեմբերի 18-ին քրեական վարույթ է նախաձեռնվել Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում։ Վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, այսինքն՝ առողջությանը թեթև վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից։ Քրեական օրենսգիրքը սահմանում է, որ այս արարքը պատժվում է հանրային աշխատանքներով` 80-ից 150 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:  Ըստ նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի՝ այն արարքները, որոնց համար առավելագույն պատիժը չի գերազանցում 2 տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ, համարվում են ոչ մեծ ծանրության հանցանքներ։ Իսկ ծանր են համարվում այն հանցանքները, որոնց համար նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը: Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու գործը, փաստորեն, որակվել է առողջությանը մի խումբ անձանց կողմից թեթև վնաս պատճառել, ինչը համարվում է ոչ մեծ ծանրության հանցանք։ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ նախաքննությունն իրականացվում է այն վայրում, որտեղ կատարվել է ենթադրյալ հանցանքը, իսկ դա պարզելու անհնարինության դեպքում` ենթադրյալ հանցանքի բացահայտման վայրում: Հոդվածը սահմանում է նաև այն դեպքերը, երբ ենթադրյալ հանցանքի նախաքննության վայրը կարող է փոխվել։ «Պատշաճության և համակողմանիության ապահովման նպատակով, իրավասու վերադաս դատախազի որոշմամբ, նախաքննությունը կարող է կատարվել ենթադրյալ հանցագործության բացահայտման, դրա հետևանքների վրա հասնելու, ինչպես նաև մեղադրյալների, տուժողների և վկաների մեծամասնության գտնվելու վայրում»,- ասվում է հոդվածի 3-րդ կետում: ՔԿ-ից խնդրել էինք հայտնել, թե արդյո՞ք քրեական վարույթն ուղարկվել է ՀՀ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին և ինչ հիմքով։ ՔԿ-ից մեզ հայտնել են, որ քրեական վարույթը նախաձեռնելու օրն այն նախաքննությունը շարունակելու համար ուղարկվել է ՀՀ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին՝ «հաշվի առնելով դեպքի հնչեղությունը և առավել արդյունավետ նախաքննություն իրականացնելու անհրաժեշտությունը»: Նշենք, որ Քերական դատավարության օրենսգրքով «դեպքի հնչեղությունը հաշվի առնելով»՝  նախաքննության վայրը փոխելու հիմք նախատեսված չէ: Ի հավելումն ՔԿ պատասխանի՝ նշենք նաև, որ ՔԿ-ում չկա ոչ ծանր կամ միջին ծանրության հանցագործությունների քննության բաժին։ ՔԿ-ից հայտնել են նաև, որ քրեական վարույթի շրջանակում մեղադրյալի դատավարական կարգավիճակում գտնվող անձ չկա:   Աննա Սահակյան
16:13 - 03 նոյեմբերի, 2022
Պահեստազորային զինծառայողը կալանավորվել է ծառայակցի սպանության մեղադրանքով

Պահեստազորային զինծառայողը կալանավորվել է ծառայակցի սպանության մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է պահեստազորային շարքային զինծառայողի կողմից ծառայակցի սպանության և իր առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պահեստազորային զինծառայող շարքայինին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասով և 528-րդ հոդվածի (Առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն) 1-ին մասով, և որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022 թ․ հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պահեստազորային զինծառայող շարքայինը վիճաբանել էր համածառայակից պահեստային զինծառայող Միսակ Պետրոսյանի հետ, որի ընթացքում ինքնաձիգից կրակահերթ էր արձակել և վերջինիս գլխի շրջանում պատճառել մահացու հրազենային վնասվածք, որից հետո կրակել էր նաև իր ոտքին` պատճառելով հրազենային վիրավորում: Նախաքննությունը շարունակվում է։ 
14:16 - 01 նոյեմբերի, 2022
Շարքային զինծառայողի կողմից ծառայակցի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Շարքային զինծառայողի կողմից ծառայակցի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ պահեստազորային, շարքային զինծառայողի կողմից ծառայակցի սպանության և իր առողջությանը վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։   ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում 2022թ․ հոկտեմբերի 29-ին, ըստ նախնական տվյալների, պահեստազորային զինծառայող շարքայինը վիճաբանել է համածառայակից պահեստային զինծառայող Միսակ Պետրոսյանի հետ, որի ընթացքում ինքնաձիգից կրակահերթ է արձակել և վերջինիս գլխի շրջանում պատճառել մահացու հրազենային վնասվածք, որից հետո կրակել է նաև իր ոտքին` պատճառելով հրազենային վիրավորում: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանություն) 1-ին մասով և 528-րդ հոդվածի (Առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն) 1-ին մասով։   Կատարվում է նախաքննություն։   Ինչպես արդեն հայտնել ենք, հոկտեմբերի 29-ին  համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում էր ստացել  պահեստազորային, շարքային Միսակ Նորայրի Պետրոսյանը (ծնվ.՝ 1985թ.): 
12:53 - 30 հոկտեմբերի, 2022
ՏՄՊՊՀ-ի նախկին աշխատակիցների չարաշահումների առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՏՄՊՊՀ-ի նախկին աշխատակիցների չարաշահումների առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախկին աշխատակիցների կատարած չարաշահումների դեպքերի հանգամանքները:Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարչատնտեսական վարչության պետը, 2015-2017 թթ. ընթացքում զբաղեցնելով նշված պաշտոնը, նույն վարչության փորձագետի՝ երբևէ փաստացի աշխատավայր չհաճախելու և դրա դիմաց յուրաքանչյուր ամիս վարձատրվելու պայմաններում, վերջինիս օժանդակությամբ հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերի՝ 3 միլիոն 937 հազար 170 ՀՀ դրամ գումարը։ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարչատնտեսական վարչության պետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (Վստահված գույքը հափշտակելը) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 445-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով, իսկ փորձագետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով։ Ներկայացված մեղադրանքներում մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել և վերականգնել են պետությանը պատճառած՝ 3 միլիոն 937 հազար 170 ՀՀ դրամ գումար վնասը։Իրականացված համակողմանի քննությամբ պարզվել է նաև, որ ՀՀ ՏՄՊՊ վերահսկողության վարչության ստուգումների բաժնի նախկին պետը և նույն բաժնի նախկին գլխավոր մասնագետը, ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահի՝ վարչական վարույթ հարուցելու հարցը քննարկելու հանձնարարությամբ, ուսումնասիրել են ՍՊ ընկերությունից ստացված և կեղծված փորձարկման արձանագրությունները, որի արդյունքում, փորձարկման ենթարկված նմուշների մեջ «բուսական յուղեր»-ի առկայությունը թաքցնելու նպատակով, աղավաղել են փաստաթղթի բովանդակությունը և ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահին հասցեագրված զեկուցագրում «ճարպաթթվային կազմի պարզաբանում, բետաստերինների և տրանսիզոմերների որոշում» ցուցանիշի արժեքի անհամապատասխանության մասին դիտավորյալ որևէ տեղեկատվություն չեն ներառել, ինչպես նաև զեկուցագրում դիտավորյալ չեն ներառել եզրակացության եզրափակիչ մասում որոշ նմուշների վերաբերյալ տեղեկատվության բացակայության հանգամանքը: Արդյունքում վարչական վարույթ չի հարուցվել և չի քննարկվել տնտեսվարողներին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովի վերահսկողության վարչության ստուգումների բաժնի պետին և գլխավոր մասնագետին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով:Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան հանձնելու միջնորդությամբ, ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին։Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:20 - 25 հոկտեմբերի, 2022
ՔԿ պատվիրակությունը Դալլասում մասնակցել է Ոստիկանապետների միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովին

ՔԿ պատվիրակությունը Դալլասում մասնակցել է Ոստիկանապետների միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Համբարձում Պետրոսյանը 2022 թ. հոկտեմբերի 15-18-ը, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) հրավերով, մասնակցել են Ամերիկայի Միացյալ Նահանգների Դալլաս քաղաքում կայացած Ոստիկանապետների միջազգային ասոցիացիայի (IACP) տարեկան համաժողովին և ցուցահանդեսին:  Քննարկվել են տեխնիկական աջակցության և միջազգային համագործակցությանը վերաբերող հարցեր:   Համաժողովի ընթացքում հանդիպումներ և քննարկումներ են տեղի ունեցել մի շարք այլ երկրների իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։   Հայկական պատվիրակության կազմում էին նաև ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ:
17:19 - 21 հոկտեմբերի, 2022
Արման Ասլանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ- զինվորական քննչական գլխավոր վարչության պետ

Արման Ասլանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ- զինվորական քննչական գլխավոր վարչության պետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Ասլանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ: ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Վրույրի Ասլանյանի կենսագրությունը։ Ծնվել է 1977 թվականի դեկտեմբերի 3-ին, Երևան քաղաքում: 2004թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 1998-2000թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:   Աշխատանքային գործունեություն 2001-2006թթ.- Արցախի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության N զորամասի Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի հետաքննչական խմբի հետաքննիչ 2006-2008թթ.- Արցախի ՊՆ N զորամասի Հադրութի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալ I-VI.2008թ.- Արցախի ՊՆ N զորամասի Ստեփանակերտի կայազորի քննչական բաժնի քննիչ 2008-2009թթ.-  Արցախի ՊՆ N զորամասի Մարտակերտի կայազորի քննչական բաժնի քննիչ VI-IX.2009թ.- ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի քննիչ 2009-2010թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի ավագ քննիչ 2010-2013թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար 2013-2015թթ.- ՀՀ դատախազության թիվ 3 կայազորի զինվորական դատախազ 2015-2016թթ.- ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ 2016-2017թթ.- Երևանի կայազորի զինվորական դատախազ 2017-2018թթ.- Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ 2018-2022թթ.- ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ   Պարգևներ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: Այլ տվյալներ Ամուսնացած է, ունի երեք երեխա:
19:48 - 20 հոկտեմբերի, 2022