Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանը հակամարտության մեջ չի մտնի, եթե Իսրայելը չ​​հարձակվի իր վրա․ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչություն |armenpress.am|

Իրանը հակամարտության մեջ չի մտնի, եթե Իսրայելը չ​​հարձակվի իր վրա․ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչություն |armenpress.am|

armenpress.am: Իրանը ռազմական հակամարտության մեջ չի մտնի Իսրայելի հետ Մերձավոր Արևելքում էսկալացիայի պատճառով, եթե հրեական պետությունը չհարձակվի Իսլամական Հանրապետության վրա։ Այդ մասին Reuters-ին հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը։ «Իրանի զինված ուժերը չեն մտնի մարտի մեջ՝ պայմանով, որ իսրայելական ապարտեիդի ռեժիմը չհամարձակվի հարձակվել Իրանի, նրա շահերի և քաղաքացիների վրա: Դիմադրության ճակատը կկարողանա պաշտպանել իրեն», - նշել են դիվանագետները։ Հոկտեմբերի 15-ին Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Դոհայում Կատարի էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ եթե Իսրայելը շարունակի հարվածներ հասցնել Գազայի հատվածում քաղաքացիական բնակչությանը, ապա հակամարտության մասշտաբները կարող են ընդլայնվել: Ավելի ուշ Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում նա հայտնել է, որ Իսլամական Հանրապետությունը միջնորդների միջոցով հրեական պետությանը նախազգուշացրել է զերծ մնալ պաղեստինյան անկլավի հետագա գնդակոծումներից:
11:22 - 16 հոկտեմբերի, 2023
ԱՄՆ-ն անհանգստացած է Իսրայելի և «Համաս»-ի միջև բախմանը Իրանի անմիջական միջամտության սպառնալիքով |amerikayidzayn.com|

ԱՄՆ-ն անհանգստացած է Իսրայելի և «Համաս»-ի միջև բախմանը Իրանի անմիջական միջամտության սպառնալիքով |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com։ Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Միջերկրական ծովի արևելյան հատված երկրորդ ավիակիր ուղարկելու մասին։ «Էյզենհաուերը» և նրան ուղեկցող նավերը կմիանան «Ջերալդ Ֆորդ» ավիակիրին, որը տարածաշրջան է ուղարկվել հոկտեմբերի 7-ին: ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել Իսրայելի և «Համասի» միջև հակամարտության սրման վտանգի և, մասնավորապես, ընդհարմանը Իրանի անմիջական միջամտության սպառնալիքի կապակցությամբ։ Ելույթ ունենալով CBS հեռուստաալիքի եթերում՝ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նշել է Իսրայելի և Լիբանանի սահմանին ռազմական գործողությունների նոր ճակատի առաջացման հավանականությունը։ «Մենք չենք կարող բացառել, որ Իրանը կնախընտրի այս կամ այն կերպ ուղիղ (ռազմական) հակադրման մեջ մտնել։ Մենք պետք է պատրաստվենք»,- բացատրել է Սալիվանը: Հիշենք, որ Թեհրանը երկար ժամանակ է, ինչ աջակցում է Լիբանանում «Համասին» և «Հեզբոլլահին»՝ նրանց տրամադրելով միջոցներ և զենք։ «Սա վտանգ է, և դա վտանգ է, որի մասին մենք տեղյակ ենք եղել ի սկզբանե»,- ասել է Սալիվանը՝ նկատի ունենալով պատերազմին Իրանի միջամտության հեռանկարը, որն առաջ է եկել Գազայի հատվածից Իսրայելի հարավային շրջանների վրա «Համասի» հարձակման հետևանքով։ «Այդ իսկ պատճառով նախագահը գործում է այդքան արագ և վճռական՝ ավիակիր ուղարկելով Միջերկրական ծովի արևելյան հատված, ինքնաթիռներ ուղարկելով Պարսից ծոց, քանի որ նա շատ հստակ ուղերձ հղեց ցանկացած ազգի կամ ցանկացած խաղացողի, որը կփորձի շահարկել այս իրավիճակը»,- ասել է Սալիվանը: Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը շաբաթ օրը հայտարարեց երկրորդ ավիակիրի տեղակայման մասին՝ զսպելու «Իսրայելի դեմ թշնամական գործողությունները կամ «Համասի» հարձակումից հետո այդ պատերազմն ընդլայնելու ցանկացած ջանքերը»: Միջերկրական ծովի արևելքում «Էյզենհաուեր» ավիակիրը և նրան ուղեկցող նավերը կմիանան «Ջերալդ Ֆորդ» ավիակիրին, որը տեղակայվել էր հոկտեմբերի 7-ին «Համասի» հարձակումից հետո:
20:42 - 15 հոկտեմբերի, 2023
Գալուզինն Իրանի դեսպանի հետ քննարկել է «3+3» ձևաչափով աշխատանքների վերսկսումը
 |armenpress.am|

Գալուզինն Իրանի դեսպանի հետ քննարկել է «3+3» ձևաչափով աշխատանքների վերսկսումը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալիի հետ հանդիպման ժամանակ քննարկել է տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափով կանոնավոր աշխատանքի անհրաժեշտությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։ «Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական թեմաներ։ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը դիտարկելու համատեքստում նշվել է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի ռիթմիկ աշխատանքի վերսկսման կարևորությունը», - գրված է հաղորդագրությունում։ «3+3»-ն Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափ է, որին հավանություն էր տվել նաև Ռուսաստանը։ Այն ենթադրում է Հարավային Կովկասի երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Այս ձևաչափով մեկ հանդիպում է անցկացվել 2021 թվականին Մոսկվայում, որին մասնակցել են Հայաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարարները։ Վրաստանն այն ժամանակ մերժել էր հանդիպմանը մասնակցելու առաջարկը։
16:51 - 13 հոկտեմբերի, 2023
Իրանը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունների պատճառով հնարավոր է նոր ճակատների բացումը
 |shantnews.am|

Իրանը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունների պատճառով հնարավոր է նոր ճակատների բացումը |shantnews.am|

shantnews.am: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որը այցով Բեյրութ է ժամանել Մերձավոր Արևելքի երկրներ իր այցի շրջանակներում, ուրբաթ երեկոյան ասել է, որ Իսրայելի գործողությունների լույսի ներքո նոր ճակատների բացումը մնում է հնարավոր։ «Հաշվի առնելով շարունակվող ագրեսիան, ռազմական հանցագործությունները և Գազայի շրջափակումը՝ Իսրայելի դեմ նոր ճակատների բացումը մնում է հավանական», – ասել է նախարարը լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նրա խոսքով, Իրանը շարունակում է քաղաքականապես և ԶԼՄ-ների օգնությամբ աջակցել «դիմադրության ուժերին»։ Նախարարը պատերազմական հանցագործություն է անվանել Գազայի հատված էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման դադարեցումը և նշել, որ Իսրայելը և «նրա հովանավորները» պատասխան են տալու պաղեստինցիների դեմ ագրեսիայի արդյունքների համար։ Հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման Գազայի հատվածից «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության շրջանակներում, որը հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ սկսել են «Երկաթե սրեր» գործողությունը։ Հարձակումից մի քանի օր անց իսրայելական զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Գազայի սահմանի մոտ գտնվող բոլոր բնակավայրերը և սկսել օդային հարվածներ հասցնել այդ գոտու թիրախներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց: Իսրայելը նաև հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել է ջրի, սննդի, էլեկտրաէներգիայի, դեղորայքի և վառելիքի մատակարարումը։
09:51 - 13 հոկտեմբերի, 2023
ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հանդես են եկել «3+3» ձևաչափով համատեղ աշխատանքների վերսկսման օգտին |1lurer.am|

ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հանդես են եկել «3+3» ձևաչափով համատեղ աշխատանքների վերսկսման օգտին |1lurer.am|

1lurer.am: Հոկտեմբերի 10-ին իրանական կողմի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց ՌԴ և Իրանի ԱԳ նախարարների` Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից: Նախարարները մտքեր են փոխանակել մերձավորարևելյան օրակարգային թեմաների շուրջ` կենտրոնանալով պաղեստինաիսրայելյան հակամարտության հերթական սրման վրա: Ընդգծվել է զինված դիմակայության շուտափույթ դադարեցման և հայտնի միջազգային-իրավական հիմքով իրավիճակի կարգավորման կարևորությունը: Քննարկվել է ընթացիկ իրավիճակը Հարավային Կովկասում: Նախարարները հանդես են եկել Հարավային Կովկասի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի շրջանակներում համատեղ աշխատանքի օպերատիվ վերականգնման օգտին: Անդրադարձ է եղել երկկողմ համագործակցության` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում հայտարարեց, որ պատրաստ են շարունակել աշխատանքը 3+3 ձևաչափում:
09:20 - 11 հոկտեմբերի, 2023
Խաղաղության պայմանագրի ստորագրման պատմական պայմաններ են ստեղծվել․ Ալիև 
 |azatutyun.am|

Խաղաղության պայմանագրի ստորագրման պատմական պայմաններ են ստեղծվել․ Ալիև |azatutyun.am|

azatutyun.am: Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ ռազմական գործողություններից, Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է՝ ներկայումս պատմական պայմաններ են ստեղծվել հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Շուշիում մեկնարկած Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարական հավաքին հղած ուղերձում Ալիևը նաև հավելել է՝ ժամանակն է Հարավկովկասյան տարածաշրջանը դարձնել խաղաղության ու համագործակցության վայր։ Դիմելով հավաքի մասնակիցներին՝ Ադրբեջանի, Աֆղանստանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Պակիստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի և Ուզբեկստանի արտգործնախարարներին, Ալիևը վստահեցրել է՝ Բաքուն «միշտ եղել է խաղաղության կողմնակից և տարածաշրջանում խաղաղության նախաձեռնությունների հեղինակ»։ Խոսելով տարածաշրջանային նախագծերից՝ Ադրբեջանի առաջնորդն առանձնացրել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և ընդգծել դրա բեռնափոխադրումների ծավալների աճի անհրաժեշտությունը՝ 1 միլիոն տոննայից հասցնել 5 միլիոն տոննայի։ Իլհամ Ալիևն անդրադարձել է նաև Իրանի հետ համատեղ լոգիստիկ նախագծերին՝ շեշտելով, որ Թեհրանի հետ պայմանավորվածություն կա Իրանի տարածքով մուտք ապահովել Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։ «Միաժամանակ Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի հաղորդունակության հետագա ընդլայնման ուղղությամբ», - հայտարարել է Ալիևը։
17:08 - 10 հոկտեմբերի, 2023
Իրանն ու «Հըզբոլլահ»-ը չեն օգնել Իսրայելի վրա անակնկալ հարձակման նախապատրաստման հարցում. ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ
 |tert.am|

Իրանն ու «Հըզբոլլահ»-ը չեն օգնել Իսրայելի վրա անակնկալ հարձակման նախապատրաստման հարցում. ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ |tert.am|

tert.am: Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Գազայի հատվածում միայն շատ քիչ թվով բարձրաստիճան հրամանատարներ են տեղյակ եղել Իսրայելի վրա լայնածավալ անակնկալ հարձակման նախապատրաստման մասին, սակայն դաշնակիցները, ինչպիսիք են Իրանը և լիբանանյան «Հըզբոլլահ»-ը, «կմիանան կռվին, եթե Գազան ներգրավվի ոչնչացման պատերազմում»: Այս մասին գրում է timesofisrael.com-ը: Լիբանանում ՀԱՄԱՍ-ի ղեկավարության անդամ, համակարգող ներկայացուցիչ Ալի Բարաքեհը, խոսելով Բեյրութի իր գրասենյակից, մանրամասնել է, որ հարձակումը ծրագրվել է Գազայում ՀԱՄԱՍ-ի մոտ կես տասնյակ բարձրագույն հրամանատարների կողմից, և որ նույնիսկ խմբավորման ամենամոտ դաշնակիցները նախապես տեղեկացված չեն եղել: Նա հերքել է տեղեկություններն այն մասին, որ Իրանի անվտանգության ոլորտի պաշտոնյաները օգնել են ծրագրել հարձակումը կամ որ հարձակման համար կանաչ լույս են վառել անցյալ շաբաթ Բեյրութում կայացած հանդիպման ժամանակ: Նա խոստովանել է, որ Իրանը և Լիբանանի «Հըզբոլլահ»-ը նախկինում օգնել են ՀԱՄԱՍ-ին, սակայն ընդգծել է, որ 2014 թվականի Գազայի պատերազմից ի վեր ՀԱՄԱՍ-ն ինքն է հրթիռներ արտադրում և մարզում իր մարտիկներին:  Բարաքեհը նաև հերքել է այն ենթադրությունները, թե հարձակումը, որը ծրագրվել էր ավելի քան մեկ տարի, նպատակ ուներ խափանել ԱՄՆ-ի ջանքերը՝ համոզելու Սաուդյան Արաբիային կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ: Նրա խոսքով՝ հարձակման պատճառն Իսրայելի կոշտ դիրքորոշումն է Պաղեստինի նկատմամբ, ներառյալ ուժեղացված ճնշումը Իսրայելի կողմից պահվող պաղեստինցի բանտարկյալների վրա:  Բարաքեհը հավելել է, որ ՀԱՄԱՍ-ը մինչ այժմ գործի է դրել միայն փոքր թվով սեփական ուժեր: Նա ասել է, որ ՀԱՄԱՍ-ի՝ Գազայում 40 հազարանոց բանակից միայն մոտ 2,000 մարտիկ է մասնակցել վերջին մարտերին:
16:00 - 10 հոկտեմբերի, 2023
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ Իսրայելը թե՛ ռազմական, թե՛ հետախուզական առումով «անդառնալի պարտություն» է կրել
 |armenpress.am|

Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ Իսրայելը թե՛ ռազմական, թե՛ հետախուզական առումով «անդառնալի պարտություն» է կրել |armenpress.am|

armenpress.am: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելն անդառնալի պարտություն է կրել թե՛ ռազմական, թե՛ հետախուզական առումով։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։ Այաթոլա Խամենեին Իսրայելին հասցրած ՀԱՄԱՍ-ի հարվածը համեմատել է երկրաշարժի հետ։ «Կարող եմ ասել, որ այս ավերիչ երկրաշարժը կարողացավ ոչնչացնել բռնատիրական ռեժիմի հիմնական կառույցներից մի քանիսը, որոնք չեն կարող հեշտությամբ վերակառուցվել», - ասել է Իրանի գերագույն առաջնորդը երկրի զինված ուժերի ակադեմիայում ավարտական արարողության ժամանակ։ Իսկ Իսրայելի դեմ գործողությունը ծրագրած պաղեստինցիներին այաթոլա Խամենեին բնութագրել է որպես «հնարամիտ և խելացի»՝ ասելով, որ «համբուրում է նրանց ճակատը և ձեռքերը», իսկ ՀԱՄԱՍ-ի գործողությունների համար մեղադրել է հենց Իսրայելին։ «Սիոնիստներն իրենք իրենց գործողություններով այս աղետը բերեցին իրենց գլխին։ Երբ դաժանությունն ու հանցագործությունը գերազանցում են սահմանը, երբ վայրագությունը հասնում է իր գագաթնակետին, պետք է սպասել փոթորկի», - ասել է Իրանի գերագույն առաջնորդը։ Հոկտեմբերի 7-ին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր իսրայելական կողմում կա 900-ից ավելի զոհ, այդ թվում՝ 260 մարդ սպանվել է երաժշտական փառատոնի ժամանակ։ Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 700-ը։ Իսրայելը պատերազմ է հայտարարել և 300 000 պահեստազորայինների զորակոչել հնարավոր ցամաքային ներխուժման համար։
15:29 - 10 հոկտեմբերի, 2023
Սպիտակ տանը հայտարարել են, որ ապացույցներ չունեն Իսրայելի դեմ հարձակմանն Իրանի մասնակցության մասին
 |armenpress.am|

Սպիտակ տանը հայտարարել են, որ ապացույցներ չունեն Իսրայելի դեմ հարձակմանն Իրանի մասնակցության մասին |armenpress.am|

armenpress.am: Վաշինգտոնը չունի Իսրայելի դեմ հարձակումներին Իրանի մասնակցության ապացույցներ: Այս մասին MSNBC հեռուստաալիքի եթերում հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Մենք չունենք հստակ հետախուզական տվյալներ կամ ապացույցներ, որոնք մատնանշում են կոնկրետ այս գործողությանը Իրանի անմիջական մասնակցությունը», - ասել է Քիրբին։ Նա հավելել է, որ Իրանը «վաղուց աջակցում է ՀԱՄԱՍ-ին և տարածաշրջանում ահաբեկչական այլ կազմակերպություններին»՝ տրամադրելով տարբեր միջոցներ, վերապատրաստելով նրանց։ Այդ առումով, ըստ Քիրբիի, «Իրանն, անշուշտ, մեղսակից է», բայց այս հարձակումների վերաբերյալ ԱՄՆ-ն «ոչինչ չունի»: Պաշտոնյային հարցրել են՝ արդյոք Իրանի մասնակցության ապացույցներ ունենալու դեպքում Միացյալ Նահանգները կրկին կսառեցնի մոտ 6 միլիարդ դոլարի չափով իրանական ակտիվները, որոնք վերջերս ապասառեցրել է գերիների փոխանակման գործարքի շրջանակներում: «Ես չեմ ցանկանում շատ առաջ ընկնել որևիցե քաղաքական որոշումների վերաբերյալ: Մենք չունենք որևէ տվյալ կամ ապացույց, որը կմատնանշեր Իրանի անմիջական մասնակցությունը հարձակումներին: Մենք, իհարկե, կուսումնասիրենք այդ հարցը», - ասել է նա՝ հավելելով, որ ըստ գործարքի պայմանների` Իրանն այդ միջոցները կարող է օգտագործել բացառապես մարդասիրական նպատակներով: Ավելի վաղ Associated Press գործակալությանը տված հարցազրույցում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Ալի Բարաքեն հայտնել էր, որ Գազայում շատ փոքր թվով՝ 5-6 հրամանատարներ գիտեին Իսրայելի վրա հարձակման մասին, իսկ Իրանը և «Հեզբոլլահ» կազմակերպությունը դրա մասին տեղյակ չէին։ Բարաքեն հերքել է այն հաղորդումները, թե Իրանի անվտանգության ուժերն օգնել են պլանավորել հարձակումը անցյալ շաբաթ Բեյրութում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
13:33 - 10 հոկտեմբերի, 2023
Իրանի արտգործնախարարը Բորելի հետ քննարկել է պաղեստինաիսրայելական վերջին սրացումը՝ դատապարտելով Արևմուտքի դիրքորոշումը
 |armenpress.am|

Իրանի արտգործնախարարը Բորելի հետ քննարկել է պաղեստինաիսրայելական վերջին սրացումը՝ դատապարտելով Արևմուտքի դիրքորոշումը |armenpress.am|

armenpress.am: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՀԱՄԱՍ-ի վերջին հարձակումները համարել է պատասխան «վերջին ամիսներին պաղեստինի ժողովրդի դեմ» Իսրայելի գործողություններին։ IRNA գործակալության փոխանցմամբ այդ մասին Աբդոլլահիանը հայտնել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում։ «Այն, ինչ (խմբ․՝ պաղեստինյան) դիմադրությունն անում է այսօր, (խմբ․ Իսրայելի վարչապետ Բենյամին) Նեթանյահուի և սիոնիստական ռեժիմի կողմից վերջին ամիսներին պաղեստինցի ժողովրդի դեմ ծայրահեղ և անմարդկային գործողությունների պատասխանն է», - ասել է Աբդոլլահիանը։ Նա նաև արևմտյան երկրներին մեղադրել է «պաղեստինցիների դեմ իսրայելական իշխանությունների համակարգված հանցագործությունների նկատմամբ» անտարբերության մեջ։ Իրանի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել միջազգային հանրությանը՝ պաշտպանել պաղեստինցիների իրավունքները: Ըստ հրապարակման՝ Բորելն էլ իր տեսակետներն է հայտնել Պաղեստինում տեղի ունեցող զարգացումների մասին՝ նշելով, որ ժամանակն է մտածել խաղաղություն հաստատելու մասին։ Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հոկտեմբերի 7-ին հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան դրան,  հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։  Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը նաև հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Գործողությունների մեկնարկից ի վեր երկու կողմերում էլ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։
12:44 - 10 հոկտեմբերի, 2023