Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Հորդորում  ենք ՀՀ վարչապետին կրթական նպատակներով ծանոթանալ Հելսինկյան եզրափակիչ ակտին․ Ադրբեջանի ԱԳՆ

Հորդորում ենք ՀՀ վարչապետին կրթական նպատակներով ծանոթանալ Հելսինկյան եզրափակիչ ակտին․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի հանրապետության ԱԳՆ Մամլո ծառայության մեկնաբանություն Ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստրասբուրգում հնչեցրած հայտարարությանը, որով առաջարկվում էր Ադրբեջանին «զերծ մնալ ուժի կիրառումից, ուժի սպառնալիքից ու ռազմական հռետորաբանությունից», Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է․ «Մենք հորդորում  ենք Հայաստանի վարչապետին, ով խոսում է ուժի կիրառումից ու ուժի կիրառման սպառնալիքներից զերծ մնալու մասին, կրթական նպատակներով ծանոթանալ 1975թ․ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտին։ Հելսինկյան եզրափակիչ ակտը, որտեղ ուժի կիրիառման սպառնալիքը 2-րդն է 10 սկզբունքներից, ուն հետևյալ ձևակերպումը․ «Մասնակից պետություններն իրենց փոխհարաբերություններում, ինչպես նաև՝ միջազգային հարաբերություններում ընդհանրապես, պետք է ձեռնպահ մնան ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից ինչպես յուրաքանչյուր պետության տարածքային ամբողջության կամ քաղաքական անկախության դեմ, այնպես էլ՝ ՄԱԿ-ի նպատակների ու սույն հռչակագրի հետ անհամատեղելի որևէ այլ ձևով»։ Ողջ միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն իր՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը հաստատում են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է ու պահանջում օկուպանտ հայկական ուժերի անմիջական, ամբողջական և առանց նախապայմանների հեռացում Ադրբեջանի բոլոր օկուպացված տարածքներից։ Մենք կոչ ենք անում Հայաստանի վարչապետին, որ առաջարկում է զերծ մնալ ուժի կիրառումից, ձեռնարկել անհապաղ քայլեր՝ համապատասխան միջազգային հանրության պահանջի, ու հեռացնել իր երկրի ռազմական ուժերն Ադրբեջանի օկուպացված տարածքներից՝ այսպիսով տարածաշրջանում ապահովելով հարատև խաղաղություն, անվտանգություն ու բարգավաճաում»։
06:16 - 12 ապրիլի, 2019
Հակամարտությունը ՀՀ-ի հետ կարող է սրվել ցանկացած պահի․ Էլին Սուլեյմանով |panarmenian.net|

Հակամարտությունը ՀՀ-ի հետ կարող է սրվել ցանկացած պահի․ Էլին Սուլեյմանով |panarmenian.net|

panarmenian.net: ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը, ամերիկյան FoxNews-ի հետ զրուցում անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին, ասել է, որ Հայաստանի հետ ռազմական գործողությունների վտանգը մշտապես առկա է: Նա նշել է, որ երկու կողմն էլ բավարար սպառազինություն ունի՝ ցանկացած ժամանակ ռազմական գործողությունները վերսկսելու համար: «Դա չլուծված հակամարտություն է և շարունակում է ռազմավարական շատ մեծ վտանգ մնալ ամբողջ տարածաշրջանի համար», - ասել է Վաշինգթոնում Ադրբեջանի դեսպանը՝ հավելելով, որ «ստատուս քվոն կայուն չէ»: Նա նշել է նաև, որ երկու կողմի զինվորների միջև չկան խաղաղապահներ: «Զինվորները կանգնած են դեմ դիմաց, երբեմն ընդամենը 100 ոտք հեռավորության վրա: Երբեք չես իմանա, թե երբ ինչ-որ մեկը կորոշի ապակայունացնել իրավիճակը», - ասել է դեսպանը: Ադրբեջանցի դեսպանն անդրադարձել է նաև մարտի 29-ին Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը: «Ժողովուրդներն ուզում են տեսնել խաղաղություն, համերաշխություն, նրանք ուզում են բուժել իրենց վերքերը», - եզրափակել է Սուլեյմանովը:
08:36 - 29 մարտի, 2019
Ադրբեջանական բանակի զինծառայող է զոհվել |24news.am|

Ադրբեջանական բանակի զինծառայող է զոհվել |24news.am|

24news.am: Ադրբեջանի ՊՆ-ն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում այսօր տեղի ունեցած միջադեպին հերքել է երկրի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից իրենց դիրքերն առաջ տանելու մտադրությամբ ինժեներական աշխատանքներ կատարելու մասին տեղեկությունը: Այս մասին գրում է Minval.az-ը՝ հղում անելով նախարարության հաղորդագրությանը: Աղբյուրի փոխանցմամբ միջադեպ է տեղի ունեցել, ինչի ժամանակ ադրբեջանական բանակի զինծառայող է զոհվել: Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։ Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, տուժողներ չեն եղել:
06:15 - 27 մարտի, 2019
Բաքուն և Իսլամաբադը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հնարավորությունները

Բաքուն և Իսլամաբադը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հնարավորությունները

Ադրբեջանի և Պակիստանի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունը, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը։ «Մեր համագործակցությունը էականորեն ընդարձակվել ու ամրապնդվել է բազմաթիվ ոլորտներում, և ռազմական համագործակցությունը մեծ ներուժ ունի», - ասել է Պակիստանի պաշտպանության նախարար Փերվեզ Հեթթագը: Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր հերթին գործընկերոջը տեղեկացրել է ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին ու պնդել, որ աջակցությունը միջազգային հարթակներում ի ցույց է դնում երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների մակարդակը: Մի քանի տարի է՝ Ադրբեջանը բանակցում է Պակիստանից JF-17 ռազմական ինքնաթիռների գնելու շուրջ: Ավելի վաղ Բաքուն Պակիստանից գնել էր Super Mushshak ինքնաթիռները, որոնք նախատեսված են վարժանքների համար: azatutyun.am
09:55 - 22 մարտի, 2019
Ադրբեջանի համբերությունը սահման ունի. Հիքմաթ Հաջիև |1in.am|

Ադրբեջանի համբերությունը սահման ունի. Հիքմաթ Հաջիև |1in.am|

«Պաշտոնական Բաքուն ավելի քան քսանհինգ տարի հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։ Սակայն Ադրբեջանի համբերությունն էլ սահման ունի։ Հայաստանի զինված ուժերը պետք է հեռանան Ադրբեջանի հողերից, համաձայն ՄԱԿ ԱԽ բանաձևերի։ Հակառակ դեպքում, Ադրբեջանը, ինչպես ցանկացած այլ պետություն կօգտվի իր բոլոր իրավունքներից, համաձայն ՄԱԿ Կանոնադրության»,- Anadolu լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմաթ Հաջիևը։ Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի, բանակցային գործընթացը առաջ մղելու համար։ «Ցավոք Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կրկնում է Քոչարյան և Սարգսյան նախագահների կառավարման ժամանակների սխալները, հանդես գալով հայտարարություններով, որոնք արգելափակում են խաղաղ բանակցությունները։ Երևանից ակնկալվում է կառուցողական և ճիշտ քայլեր։ Համաշխարհային հանրությունը ևս պետք է կոնկրետ դիրքորոշում ունենա այս առնչությամբ և հայկական կողմի ղեկավարությանը հստակ դիվանագիտական ազդակներ ուղարկի»,- ասել է Հաջիևը։ Նա հավելել է, որ ներկայումս Հայաստանը թալանում է «գրավյալ ադրբեջանական հողերում» ոսկու և երկաթի հանքերը և դրանք ուղարկում է համաշխարհային շուկաներ։ Հաջիևը դա անթույլատրելի է համարել և դիտարկել որպես միջազգային համաձայնագրերի խախտում։ Որքան էլ տարօրինակ կարող է հնչել, սակայն Հաջիևը հայկական կողմին մեղադրել է ադրբեջանական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման մեջ, դա մեծ կորուստ համարելով համաշխարհային մշակութային ժառանգության համար։ 1in.am
07:21 - 19 մարտի, 2019
Ըստ Ադրբեջանի՝ Հայաստանի սահմանը հատած իր քաղաքացին հոգեկան խանգարումներ ունի |civilnet.am|

Ըստ Ադրբեջանի՝ Հայաստանի սահմանը հատած իր քաղաքացին հոգեկան խանգարումներ ունի |civilnet.am|

Ադրբեջանի սահմանային ծառայությունը հայտնել է, որ հայ դիրքապահների կողմից վնասազերծված Ադրբեջանի քաղաքացի Էլվին Հիբրագիմովը, որը հատել էր սահմանը, հոգեկան խանգարումներ ունի։ Ըստ ծառայության՝ Հիբրագիմովը երկրորդ խմբի հաշմանդամություն ունի։ Հանգստյան օրերին հայտնի է դարձել, որ Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտում Ադրբեջանի քաղաքացին հատել է սահմանը, վնասազերծվել հայ դիրքապահների կողմից։Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մարտի 16-ին՝ ժամը 01։30 սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում՝ N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։ «Ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, հետո տեղափոխվել է բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նրա մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն՝ անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ․ ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը։ ՀՀ ԱԱԾ քնչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն»,- գրել է Հովհաննիսյանը։   civilnet.am
07:33 - 18 մարտի, 2019
Ադրբեջանում ավելի քավ 400 բանտարկյալ է ազատ արձակվել, այդ թվում՝ քաղբանտարկյալներ |rferl.org|

Ադրբեջանում ավելի քավ 400 բանտարկյալ է ազատ արձակվել, այդ թվում՝ քաղբանտարկյալներ |rferl.org|

Ադրբեջանում Նովրուզի կապակցությամբ ավելի քավ 400 բանտարկյալ է ազատ արձակվել, այդ թվում՝ քաղբանտարկյալներ։ Եվրամիությունն ակնկալում է, որ նմանատիպ քայլեր կիրականացվեն նաև հետագայում՝ համաձայն Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների։ Այդ մասին է ասվում մարտի 17-ին հրապարակված Եվրամիության արտաքին հարաբերությունների ծառայության պաշտոնական հայտարարության մեջ։Ազատ արձակվածների թվում կային այլ երկրի քաղաքացիներ, կային քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ բլոգերներ ու լրագրողներ։ Եվրամիության արտաքին հարաբերությունների ծառայությունը նաև նշել է, որ ԵՄ-մ կշարունակի իր համագործակցությունը Ադրբեջանի հետ, այդ թվում՝ մարդու իրավունքների ոլորտում։ rferl.org
05:53 - 18 մարտի, 2019