#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Հնարավոր կոալիցիայի մասին վերջնական որոշման դեպքում պարոն Թեւանյանն անպայման հանդես կգա հայտարարությամբ. Բալյան
 |aysor.am|

Հնարավոր կոալիցիայի մասին վերջնական որոշման դեպքում պարոն Թեւանյանն անպայման հանդես կգա հայտարարությամբ. Բալյան |aysor.am|

aysor.am: «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ իրենք պատրաստ են կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցությունը գլխավորող Հայկ Մարությանի և «Մայր Հայաստան» դաշինքը գլխավորող Անդրանիկ Թևանյանի հետ։ Հայկ Մարությանն ու Անդրանիկ Թևանյանը դեռևս այս հայտարարությանը չեն արձագանքել։ «Վստահ եղեք, որ ընտրողների բարձր վստահության քվեին տեր ենք կանգնելու՝ կիրառելով քաղաքական ամբողջ գործիքակազմը։ Հնարավոր կոալիցիայի մասին վերջնական որոշման դեպքում պրն. Թևանյանն անպայման հանդես կգա հայտարարությամբ, հնարավոր է նաև մամուլի ասուլիսով։ Զինվեք համբերությամբ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի մամուլի քարտուղար  Աննա Բալյանը։ Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 17-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով ընթացիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝  1. ՔՊ - 75․463 (32.57%)2. Ազգային առաջընթաց- 43․765 (18․89%)3. Մայր Հայաստան - 35․739 (15.43%)4. Հանրապետություն - 26․236 (11.32%)5. Հանրային ձայն - 22․431 (9.68%) Ըստ արդյունքների՝ մանդատները կարող են բաշխվել հետևյալ կերպ՝  «Քաղաքացիական պայմանագիր» - 24 - «Ազգային առաջընթաց» - 14- «Մայր Հայաստան» - 12- «Հանրապետություն» - 8- «Հանրային ձայն» - 7։  Քանի որ որևէ ուժ չի հավաքել 50+1 ձայն, քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ է կոալիցիա կազմել։ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը չի բացառել միայն «Հանրապետություն» կուսակցությունը, սակայն երկու ուժերի գումարային մանդատները ևս չեն բավարարում քաղաքապետ ընտրելու համար։ Իսկ մյուս երեք ուժերի մանդատները բավարարում են։
11:48 - 18 սեպտեմբերի, 2023
Տարածված հոռետեսական կարծիքը, որ Հայաստանում ընտրություններով հնարավոր չի իշխանություն փոխել, վերջապես հօդս ցնդեց. Չալաբյան

Տարածված հոռետեսական կարծիքը, որ Հայաստանում ընտրություններով հնարավոր չի իշխանություն փոխել, վերջապես հօդս ցնդեց. Չալաբյան

«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել: «Սիրելի բարեկամներ, Համոզված եմ, որ բոլորդ արդեն գիտեք Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների մասին: Որպես դիտորդական առաքելության համակարգող, ես իրավունք չունեմ դեռևս քաղաքական գնահատականներ տալ, սակայն երեկվա լարված օրվանից հետո, կարող եմ հիմա արձանագրել մի քանի կարևոր իրողություն՝ ա) մասնակցությունը այս ընտրություններին աննախադեպ ցածր էր, սա ցավալի փաստ է, սակայն և հստակ ուղերձ է բոլոր քաղաքական ուժերին, որ քաղաքացին իրենցից որակապես ավելի բարձր ակնկալիքներ ունի, բ) իշխող քաղաքական ուժը, վարչական ռեսուրսների համատարած գործադրման պայմաններում, այս ընտրություններին Երևանում ստացել է 2.5 անգամ ավելի քիչ ձայն, քան 2021 թ համապետական ընտրություններին, սա ինքնին շատ բան է ասում այդ ուժի հանրային հեղինակության մասին, գ) տարածված հոռետեսական կարծիքը, որ Հայաստանում ընտրություններով հնարավոր չի իշխանություն փոխել, վերջապես հօդս ցնդեց՝ հնարավոր է, և դա ճանապարհ է բացում մեր երկրում քաղաքական մենաշնորհների վերացման և իրապես ժողովրդավարական զարգացման համար, դ) երեկ բավական որակյալ աշխատանք են իրականացրել ընտրական հանձնաժողովների մեծ մասը և դիտորդական առաքելությունները (մասնավորապես մեր «Հայաքվե» առաքելությունը), դա հավելյալ գործոն է դառնում, որպեսզի մեր քաղաքացին համոզված լինի, որ ի վերջո մեր երկրում իր ձայնն է որոշելու, և արժևորի իր այդ մեկ կարևոր ձայնը, ե) անկախ նրանից, թե Երևանի ավագանում հիմա ինչ կոնֆիգուրացիա կձևավորվի, այն խիստ մրցակցային է լինելու, և դրանից միայն կշահի մեր քաղաքը և քաղաքացին: Այլապես, դեռ շատ անելիք կա՝ առողջացնելու մեր քաղաքական համակարգը, և վերականգնելու նրա նկատմամբ մարդկանց վստահությունը: Բայց մենք վճռական ենք՝ գնալու այդ ճանապարհով, և համոզված ենք, որ այդ ճանապարհին նոր հաջողություններ են մեզ սպասում: Մինչ այդ, շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն գործընկերներին, ովքեր երեկ անձնվիրաբար աշխատեցին մեզ հետ ընտրական տեղամասերում, և պաշտպանեցին ձեզնից յուրաքանչյուրի ձայնը»,- գրել է նա:
11:25 - 18 սեպտեմբերի, 2023
Դուք կորցրել եք Դավիթ Խաժակյանի պես ավագանու անդամի կողմից ներկայացված լինելու հնարավորությունը. Էդմոն Մարուքյան

Դուք կորցրել եք Դավիթ Խաժակյանի պես ավագանու անդամի կողմից ներկայացված լինելու հնարավորությունը. Էդմոն Մարուքյան

Այս պահին Երևան քաղաքի բոլոր տեղամասերի քվեների հաշվարկով՝ տեխնիկական գիտությունների թեկնածու, Երևանի ավագանու անդամ, ԼՀԿ ավագանու ցուցակի առաջնորդ Դավիթ Խաժակյանը չի ընտրվել Երևանի ավագանու ապագա կազմում։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։  «Դավիթ Խաժակյանն անցած տարիներին պատշաճ, ազնիվ ու բարեխիղճ կերպով առանց որևէ վարձատրության ներկայացրել է Երևան քաղաքի բնակիչների շահերը Երևանի ավագանիում ու Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսում։ Դավիթ Խաժակյանն այլևս չի կարող ներկայացնել Երևանի բնակիչների շահերը ավագանիում, քանի որ նա չի ընտրվել այս ընտրապայքարում։ Դավիթ Խաժակյանը կորցրել է ձեզ ծառայելու հնարավորությունը, իսկ դուք կորցրել եք Դավիթ Խաժակյանի պես ավագանու անդամի կողմից ներկայացված լինելու հնարավորությունը։ Մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ԼՀԿ թիմի և Դավիթ Խաժակյանի օգտին քվեարկած յուրաքանչյուր քաղաքացուն։ Մենք դողալու ենք ձեր յուրաքանչյուր քվեի, ձեր վստահության վրա և շարունակելու ենք աշխատել ու պայքարել հանուն ինքնիշխան, ժողովրդավար և արդիական Հայաստանի Հանրապետության։ Միաժամանակ շնորհավորում ենք Երևանի ավագանու կազմում ժողովրդի կողմից ընտրված քաղաքական ուժերին և մաղթում նրանց հաջողություն՝ Երևան քաղաքի կառավարման գործում։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»,- գրել է Մարուքյանը։ 
11:07 - 18 սեպտեմբերի, 2023
Այսօր ժամը 12:00-ից սկսվելու է նաև վերահաշվարկի դիմումների ընդունման գործընթացը. ԿԸՀ նախագահ |hetq.am|

Այսօր ժամը 12:00-ից սկսվելու է նաև վերահաշվարկի դիմումների ընդունման գործընթացը. ԿԸՀ նախագահ |hetq.am|

hetq.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ ամփոփեց երեկ՝ սեպտեմբերի 17-ին, կայացած Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները: Ընտրություններն մասնակցող 14 քաղաքական ուժերից որևէ մեկը չի ստացել ընտրողների ձայների մեծամասնությունը: ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց 13 կուսակցությունների և մեկ կուսակցությունների դաշինքի ստացած ձայները: «Հանրային ձայն» կուսակցություն- 22 431 ձայն կամ 9.68% «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 75 463 ձայն կամ 32.57% «Արդար Հայաստան» կուսակցություն- 2595 ձայն կամ 1.12% «Հաղթանակ» կուսակցություն- 3959 ձայն կամ 1.71% «Ուժը հայրենյաց» կուսակցություն-1706 ձայն կամ 0.74% «Հայաստանի եվրոպական կուսակցություն- 2572 ձայն կամ 1.11% «Ազգային առաջընթաց» կուսակցություն- 43 765 ձայն կամ 18․89% «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն-780 ձայն կամ 0.34% «Հանրապետություն» կուսակցություն- 26236 ձայն կամ 11.32% «Միացյալ Հայաստան» կուսակցություն -1282 ձայն կամ 0.55% «Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 4174 ձայն կամ 1.80% «Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն-2348 ձայն կամ 1.01% «Ապրելու երկիր» կուսակցություն- 8425 ձայն  կամ 3.64% «Մայր Հայաստան» դաշինք- 35 739 ձայն կամ 15.43%: Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված է 824 250 քաղաքացի, լրացուցիչ ցուցակներում ընդգրկվել է 66 քաղաքացի: Ընտրողների ընդհանուր թիվը եղել է 824 316, որից քվեարկությանը մասնակցել է 234 436 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.44%-ը։ Անվավեր է ճանաչվել 2763 քվեաթերթիկ: Անճշտությունների թիվը՝ 195 է: Երեկ ժամը 21:00-ին ԿԸՀ-ն հրապարակել էր 28.46% ընտրողների մասնակցություն: Վահագն Հովակիմյանը պարզաբանեց, որ 28.44%-ը արձանագրությունների հիման վրա ճշգրտված թիվն է: Նշենք, որ անցողիկ շեմը կուսակցությունների դեպքում 4% է, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 6%: Այսպիսով նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ՝ «Հանրային ձայն», «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Հանրապետություն» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը: Ներկայացվածը նախնական արդյունքներ են: Այսօր ժամը 12-ից սկսվելու է նաև վերահաշվարկի դիմումների ընդունման գործընթացը, և չի բացառվում, որ որոշ ընտրատեղամասերում իրականացվեն վերահաշվարկներ, ինչը կարող է ազդեցություն ունենալ վերջնական արդյունքների վրա:
11:04 - 18 սեպտեմբերի, 2023
«Հանրային ձայնը» պատրաստ է կոալիցիա կազմել Մարությանի ու Թևանյանի հետ․ պայմանը՝ վերահսկողական ապարատը պետք է անցնի իրենց

«Հանրային ձայնը» պատրաստ է կոալիցիա կազմել Մարությանի ու Թևանյանի հետ․ պայմանը՝ վերահսկողական ապարատը պետք է անցնի իրենց

«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ կուսակցությունը՝ ի դեմս իրեն, «բացում է իր դռները, բոլոր այն իրենց ընդդիմադիր հայտարարած կուսակցությունների առաջ, ովքեր դեմ են այս իշխանությունների հետ միավորմանը, կոալիցիա կազմելուն»։ Թե ով կլինի քաղաքապետ՝ ինքը, Հայկ Մարությանը, թե Անդրանիկ Թևանյանը, ըստ նրա, քննարկման առարկա է։ Նա նշեց, որ կողմ է երկուսից մեկի՝ քաղաքապետ դառնալուն, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայնը» կուսակցությանը։ Վարդան Ղուկասյանը իր առաջարկին պատասխանելու համար 96 ժամ տվեց։ Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 17-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝  1. ՔՊ - 75․463 (32.57%)2. Ազգային առաջընթաց- 43․765 (18․89%)3. Մայր Հայաստան - 35․739 (15.43%)4. Հանրապետություն - 26․236 (11.32%)5. Հանրային ձայն - 22․431 (9.68%) Ըստ արդյունքների՝ մանդատները կարող են բաշխվել հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» - 24 «Ազգային առաջընթաց» - 14«Մայր Հայաստան» - 12«Հանրապետություն» - 8«Հանրային ձայն» - 7։  Քանի որ որևէ ուժ չի հավաքել 50+1 ձայն, քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ է կոալիցիա կազմել։ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը չի բացառել միայն «Հանրապետություն» կուսակցությունը, սակայն երկու ուժերի գումարային մանդատները ևս չեն բավարարում քաղաքապետ ընտրելու համար։ Իսկ մյուս երեք ուժերի մանդատները բավարարում են։
10:40 - 18 սեպտեմբերի, 2023
Քվեարկության արդյունքները՝ 100 ընտրատեղամասի հաշվարկով․ ոչ պաշտոնական տվյալներ

Քվեարկության արդյունքները՝ 100 ընտրատեղամասի հաշվարկով․ ոչ պաշտոնական տվյալներ

Համացանցում հրապարակված բաց եւ ոչ պաշտոնական աղբյուրների հիման վրա (դիտորդների, զլմ ներկայացուցիչների, կուսակցությունների ներկայացուցիչների հրապարակումների եւ այլն) Infocom–ը հավաքագրել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքները՝ ըստ 100 ընտրատեղամասերի տվյալների։ Արդյունքում, 33․88%-ով առաջատարը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Երկրորդ տեղում Ազգային առաջընթացն է՝ 18․21 %-ով։ Երրորդ տեղում Մայր Հայաստան դաշինքն է՝ 15․68 %-ով, որին հաջորդում է Հանրապետություն կուսակցությունը՝ 10․7 %-ով։ Հնգյակը եզրափակում է Հանրային ձայն կուսակցությունը՝ 9․38 %-ով։ Նշենք, որ ընտրատեղամասերի ընդհանուր թիվը Երեւանում 475 է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից դեռ շարունակվում է քվեարկության արդյունքների պաշտոնական հաշվարկը։ Հիշեցնենք, որ երեկ՝ 2023թ․ սեպտեմբերի 17-ին, Երեւանում տեղի ունեցան ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրությունները։ Ընտրություններին առաջադրվել էր 14 քաղաքական ուժ` «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Արդար Հայաստան», «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Հանուն սոցիալական արդարության», «Ազգային առաջընթաց», «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր», «Միացյալ Հայաստան», «Հաղթանակ», «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները և «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը։ Երևան համայնքի ընտրողների թիվը 824 250 է։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ընտրությանը մասնակցել է 234 հազար 553 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցողների 28․46%-ը։ Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել են «Ականատես», «Անկախ դիտորդ» և «Հայաքվե» համատեղ դիտորդական առաքելությունները։ Վերջիններս արդեն իսկ հրապարակել են ընտրությունների ընթացքում իրենց կողմից արձանագրված խախտումներն ու միջադեպերը։ Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 40 տեղական զանգվածային լրատվության միջոցներ: Ընտրությունները դիտարկելու համար հավատարմագրվել է նաև 2 միջազգային դիտորդական առաքելություն և օտարերկրյա 3 ԶԼՄ։
01:11 - 18 սեպտեմբերի, 2023
Ընտրողների մասնակցության ենթադրյալ վերահսկողության 5, քվեարկության գաղտնիության խախտման 1 դեպք․ «Ականատես»–ը ամփոփել է քվեարկության 2-րդ կեսը

Ընտրողների մասնակցության ենթադրյալ վերահսկողության 5, քվեարկության գաղտնիության խախտման 1 դեպք․ «Ականատես»–ը ամփոփել է քվեարկության 2-րդ կեսը

«Ականատես» դիտորդական առաքելությունը ներկայացրել է Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության երկրորդ կեսին՝ 14:00-20:00 ժամանակահատվածում արձանագրված էական միջադեպերը։   Դիտարկված ժամանակահատվածն ընդհանուր առմամբ անցել է խաղաղ, միևնույն ժամանակ ընտրողների զգալի պասիվության պայմաններում։   Արձանագրված միջադեպերը ներկայացնում ենք ստորեւ․   Դիտարկվել է քվեարկության գաղտնիության խախտման մեկ դեպք: Մասնավորապես՝ 8/23 տեղամասում ժամը 17:40-ին արձանագրվել է դրոշմանիշեր փակցնող հանձնաժողովի անդամ «Հայաստան» դաշինքից Ղառախանյան Սվետլանայի կողմից քվեարկության գաղտնիության խախտում: Հանձնաժողովի տվյալ անդամը սխալ կահավորման արդյունքում այնքան մոտ է նստած եղել քվեարկության խցիկին, որ վերջինիս տեսանելի են եղել քվեարկությունները: Տեսնելով, թե ոնց են քվեարկում ընտրողները, նա դիտողոություններ է արել, որպեսզի ընտրողները քվեաթերթիկները չծալեն, չպատռեն և չփչացնեն։ Հանձնաժողովի նախագահը վերացրել է խախտումը՝ քվեախցիկից հնարավորինս հեռու տեղադրելով դրոշմանիշ փակցնող հանձնաժողովի անդամի սեղանը։ Դիտորդի գնահատականը գրանցվել է գրանցամատյանում։   Ընտրատեղամասերում և դրանց հարակից տարածքներում նկատվել է կողմնակի անձանց ներկայության, ինչպես նաև ընտրողների մասնակցության ենթադրյալ վերահսկողության 5 դեպք․ - 10/15 տեղամասում արձանագրվել է ընտրողների ուղղորդում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձի կողմից։ Ուղղորդումը դրսևորվել է վստահված անձի կողմից քվեարկողներին հատուկ բնույթի հայացքներ ուղղելով և քվեարկող անձանց կողմից վստահված անձին գլխով համաձայնության ժեստ անելու ձևով։ Տվյալ անձի կողմից արձանագրվել է այդպիսի 5-6 դեպք։ - 9/57 տեղամասում արձանագրվել է կողմնակի անձի ներկայություն։ «Ուժը հայրենյաց» կուսակցության ավագանու թեկնածու Արմեն Եղիազարյանը գտնվել է տեղամասում շուրջ 30 րոպե, այնուհետ ՏԸՀ նախագահի հորդորով և ոստիկանության միջամտությամբ հեռացվել է տեղամասից։ Միջադեպն արձանագրվել է գրանցամատյանում։ - 9/56 տեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձ Ռազմիկ Քոչարյանը, շուրջ երկու ժամ գրանցամատյանում գրանցված լինելով հանդերձ, բացակայել է քվեարկության սենյակից։ Նա գտնվել է քվեասենյակին հարող տարածքում, այնուհետև՝ բակում, որտեղ զրուցում էր մի խումբ անձանց հետ։ Դիտորդի նկատողությունից հետո վստահված անձը վերադարձել է քվեասենյակ։ Գրանցամատյանի վարման կարգի խախտման կապակցությամբ դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին, որպեսզի գրանցամատյանում գրանցվի խախտման վերաբերյալ դիտորդի գնահատականը, սակայն գրանցումը մերժվել է։ - թիվ 6/32 տեղամասային կենտրոնի մոտ արձանագրվել է երեք անձանց ներկայություն, ովքեր մինչ այդ 6/18 և 6/19 տեղամասային կենտրոնների դիմաց ցուցակներով զանգեր են կատարել՝ ճշտելով ընտրողների տեղամաս գալու փաստը։ Նշված անձինք կարճատև հանդիպում են ունեցել «Մայր Հայաստան» դաշինքի վստահված անձ Լուսինե Ջամալյանի հետ և լքել տեղամասը՝ նկատելով դիտորդների կողմից արձանագրման փաստը։ - 7/44 տեղամասում ժամը 19։10-ի սահմաններում արձանագրվել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձ Ալիետա Դավիթի Զաքարյանը իր հեռախոսը փոխանցել է հանձնաժողովի նախագահ Հասմիկ Սարգսյանին, ով իր հետ խոսող անձին այդ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, թե չի կարող որևէ տվյալ տրամադրել՝ նշելով որ դրանք կարող է տրամադրել միայն ԿԸՀ-ին, այնուհետև հեռախոսը փոխանցել է վստահված անձին։ Երբ դիտորդը խախտման վերաբերյալ իր գնահատականը լրացրել է գրանցամատյանում, Հ.Սարգսյանը նշել է, որ իրեն ասել են «իրենց թերթիկներ տան քվեարկության ամփոփման մասին նշումներ կատարելու համար», ինչը նա մերժել է։ Հանձնաժողովի նախագահը խնդրի վերաբերյալ կապ է հաստատել նաև ԿԸՀ հետ, որտեղից ևս հաստատել են իր գործողությունների (մերժելը) ճշտությունը։ Դիտորդի գնահատականը գրանցվել է գրանցամատյանում:   Արձանագրվել է դիտորդի իրավունքների խախտման մեկ դեպք․ - Թիվ 1/14 տեղամասում արձանագրվել է քվեարկողին օգնելու կարգի խախտման դեպք։ Մասնավորապես՝ ընտրողը ի սկզբանե առանց հանձնաժողովի նախագահի թույլտվության տեղամաս է ներկայացել օգնողի հետ համատեղ, այն պարագայում, երբ վերջինս չի հանդիսացել տվյալ տեղամասի ընտրող։ Դիտորդը դեպքի կապակցությամբ դիմել է հանձնաժողովի նախագահ Աննա Տիգրանյանին՝ գրանցամատյանում գրառում կատարելու համար։ Վերջինս մերժել է խախտման վերաբերյալ գնահատականը գրանցելու դիտորդի պահանջը։   Արձանագրվել է տեղամասային կենտրոնների պատշաճ կահավորման և քվեատուփի փակմանն ու կնքմանն առնչվող պահանջների հետ կապված երկու խնդիր․ - 8/27 տեղամասում արձանագրվել է քվեատուփի փակման և կնքման կարգի խախտում, որը դիտարկվել է ընտրողի կողմից։ Դիտորդը արձանագրել է արդեն իրավիճակը շտկելու և ընտրողի կողմից գրանցամատյանում գրառում կատարելու պահը։ - 7/13 տեղամասում արձանագրվել է, որ քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը չի փակել քվեատուփի փեղկը յուրաքանչյուր ընտրողի քվեարկությունից հետո։ Դիտորդի գնահատականը գրանցվել է գրանցամատյանում, խախտումը չի շարունակվել։   Հանձնաժողովի անդամների աշխատանքների և քվեաթերթիկների տրամադրման հետ կապված արձանագրվել է երկու խնդիր․ - 2/37 տեղամասում ժամը 19:10-ի դրությամբ արձանագրվել է, որ հանձնաժողովի նախագահ Աննա Հարությունյանն ու քարտուղար Ինգա Հովհաննիսյանը վաղօրոք ստորագրել են գրանցամատյանում զետեղված արդյունքների ամփոփման նիստի արձանագրությունը։ Դիտորդի գնահատականը գրանցվել է գրանցամատյանում։ - 6/15 տեղամասում խախտվել է վիճակահանությամբ սահմանված՝ հանձնաժողովի անդամների գործառույթներ իրականացնելու հերթափոխը: Դիտորդի դիտարկմանն ի պատասխան հանձաժողովի անդամները նշել են, որ հերթականությունը փոխվել է պայմանավորված այն հանգամանքով, որ նշված հանձնաժողովի անդամն ունի տեսողության խնդիր։ Դիտորդի գնահատականը գրանցվել է գրանցամատյանում։   Դիտարկված տեղամասերը փակվել են ժամը 20:00-ին:
00:18 - 18 սեպտեմբերի, 2023
Ժողովրդավարական ընտրություններին ընդհանրապես մասնակցությունը միշտ ցածր է. ԿԸՀ նախագահ |1lurer.am|

Ժողովրդավարական ընտրություններին ընդհանրապես մասնակցությունը միշտ ցածր է. ԿԸՀ նախագահ |1lurer.am|

Ողջ օրվա ընթացքում մենք տեղամասերում միջադեպ, որպես այդպիսին, չենք ունեցել. ունեցել ենք ազատ. հանգիստ ընտրություններ։ Այդ մասին «Լուրերին» ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ «Այո՛, մասնակցության ցուցանիշը ցածր է, բայց ինձ համար կարևորը, որ բոլոր ընտրողները եղել են ազատ, ազատ մտել են ընտրատեղամաս առանց որևէ խոչընդոտի կամ դրսում կուտակումների. ազատ, գաղտնի քվեարկել են։ Իրենց ընտրությունը կատարել, գնացել են, ու այս ամբողջ պրոցեսը եղել է իրական ժամանակում ուղիղ հեռարձակմամբ»,- ասաց ԿԸՀ նախագահը։ Խոսելով ընտրողների ցածր մասնակցության իր տպավորությամբ օբյեկտիվ պատճառներից՝ Վահագն Հովակիմյանն ասաց. «Եթե նայենք աշխարհի փորձը՝ ազատ և ժողովրդավարական ընտրություններին ընդհանրապես մասնակցությունը միշտ ցածր է ի համեմատություն այլ երկրների, որտեղ ընտրությունները չեն գնահատվում ազատ և ժողովրդավարական, որովհետև ինքը՝ ազատությունը և ժողովրդավարությունը ենթադրում են, որ մարդը ազատորեն որոշում է՝ քվեարկի, թե ոչ։ Ուղղակի չի ուզում՝ չի գնում. երիտասարդների մեծ մասին կարող են չհետաքրքրել ընտրությունները։ Նայեք ժողովրդավարական պետությունների փորձը. իրենց մոտ ընտրության մասնակցության ցուցանիշը ցածր է»։ Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
00:04 - 18 սեպտեմբերի, 2023
ԿԸՀ-ն ներկայացրել է 3 տեղամասից ստացված նախնական ընդհանուր արդյունքներ

ԿԸՀ-ն ներկայացրել է 3 տեղամասից ստացված նախնական ընդհանուր արդյունքներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 3 տեղամասից ստացված նախնական ընդհանուր արդյունքներ։ Ըստ դրանց՝ առաջին տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, երկրորդ տեղում՝ «Ազգային առաջընթաց»–ը, իսկ երրորդ տեղում՝ «Մայր Հայաստան» դաշինքը։ Արդյունքները առավել մանրամասն՝ ստորեւ․ Հանրային ձայն - 115 ձայն կամ 11․04% Քաղաքացիական պայմանագիր - 382 ձայն կամ 36.66% Արդար Հայաստան - 9 ձայն կամ 0․86% Հաղթանակ - 10 ձայն կամ 0․96% Ուժը հայրենյաց - 8 ձայն կամ 0․86% Հայաստանի եվրոպական - կուսակցություն - 5 ձայն կամ 0․48% Ազգային առաջընթաց - 226 ձայն կամ 21․69% Հանուն սոցիալական արդարության - 2 ձայն կամ 0․19% Հանրապետություն - 89 ձայն կամ 8․54% Միացյալ Հայաստան - 6 ձայն կամ 0․58% Լուսավոր Հայաստան - 37 ձայն կամ 3․55% Ժողովրդավարական համախմբում - 10 ձայն կամ 0․96% Ապրելու երկիր - 22 ձայն կամ 2․11% Մայր Հայաստան - 120 ձայն կամ 11․52% Հավելենք, որ ընտրատեղամասերի ընդհանուր թիվը Երեւանում 475 է։ Այս պահին ընթանում է քվեարկության արդյունքների հաշվարկը։ Ամբողջական նախնական թիվ դեռեւս չկա։ Թարմացումներին կարող եք ծանոթանալ այստեղ։  
23:20 - 17 սեպտեմբերի, 2023
Առերեւույթ հանցանքի մասին հաղորդման հիման վրա նախաձեռնվել է 1 քրեական վարույթ․ Դատախազությունն ամփոփել է ընտրության օրը

Առերեւույթ հանցանքի մասին հաղորդման հիման վրա նախաձեռնվել է 1 քրեական վարույթ․ Դատախազությունն ամփոփել է ընտրության օրը

Գլխավոր դատախազությունում գործող Աշխատանքային խումբն ամփոփել է Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրությունների քվեարկության օրը՝ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում կատարված առերևույթ ընտրական հանցանքների վերաբերյալ ստացված ահազանգերի, հաղորդումների, մշտադիտարկման միջոցով առանձնացված ԶԼՄ հրապարակումների քննարկման և դրանց ընթացքավորման աշխատանքների արդյունքները: Նշված ժամանակահատվածում,  մասնավորապես, ընթացք է տրվել ստացված և նախնական ուսումնասիրության ենթարկված ընդհանուր 22 հաղորդման և ահազանգի, որոնցից՝ 7-ը եղել է մամուլի հրապարակում, 2-ը՝ սոցիալական ցանցերում կատարված գրառում, 4-ը՝ դիտորդական առաքելության, 4-ը՝ ֆիզիկական անձանց, 2-ը՝ ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահի, իսկ 3-ը՝ ոստիկանության աշխատակցի կողմից ներկայացված հաղորդումներ: Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր 22 հաղորդումներից 13-ը, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով:  Դրանցից՝ 6-ը վերաբերում են հավաքին մասնակցելուն հարկադրելուն, 6-ը` ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին կամ կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելուն, 1-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն: Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր 22 հաղորդումներից 9-ն ուղարկվել են Քննչական կոմիտեի և Հակակոռուպցիոն կոմիտեի իրավասու ստորաբաժանումներ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով:  Դրանցից՝ 1 հաղորդում վերաբերել է քարոզչություն կատարելուն խոչընդոտելուն: Նշված հաղորդման կապակցությամբ, գույքը ոչնչացնելու կամ վնասելու դեպքի առթիվ` Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: 2 հաղորդում վերաբերել է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն: Նշված հաղորդումներից 1-ով քրեական վարույթ չի նախաձեռնվել: 1-ը՝ քարոզչություն կատարելուն խոչընդոտելուն: Նշված հաղորդման կապակցությամբ վարույթ չի նախաձեռնվել: 1 հաղորդում վերաբերել է բարեգործության արգելքը խախտելուն: 2 հաղորդում վերաբերել է ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն: 1 հաղորդում վերաբերել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն: 1 հաղորդում վերաբերել է այլ իրավախախտման: Այսպիսով, ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդումներից 3-ի հիման վրա քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չի կազմվել, իսկ 1 հաղորդման հիման վրա այսօր արդեն իսկ նախաձեռնվել է քրեական 1 վարույթ: Նախաձեռնված քրեական վարույթով իրականացվում է նախաքննություն, քննության առարկա դարձած հանցավոր արարքների, քննությունների արդյունքների, դրանցով իրավապահ մարմինների կատարած բացահայտումների և քրեական հետապնդումների մասին հետագայում կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն: Գլխավոր դատախազությունն առաջիկայում կներկայացնի նաև ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում ստացված հաղորդումների, ահազանգերի հիման վրա կատարված աշխատանքի արդյունքները: 
22:38 - 17 սեպտեմբերի, 2023
Հայտնի է, թե քաղաքական ուժերը որքան գումար են ծախսել Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի համար |armenpress.am|

Հայտնի է, թե քաղաքական ուժերը որքան գումար են ծախսել Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի համար |armenpress.am|

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժի հայտարարագրած ու ծախսած գումարների նախնական հաշվետվությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 17-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսում թվերը հրապարակեց ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը: Ըստ տվյալների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրել է 269 միլիոն 247 հազար 240 դրամ, որից ծախսել է 263 միլիոն 192 հազար 519 դրամը։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացրել է 91 միլիոն 93 հազար դրամ, որից ծախսել է 87 միլիոն 926 հազար 310 դրամ։ «Մայր Հայաստան» (կազմում՝ «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինքը ներկայացրել է 48 միլիոն 609 հազար 500 դրամ, որից ծախսել է 41 853 հազար 560 դրամ։ «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացրել է 32 միլիոն 672 հազար 600 դրամ, որն ամբողջությամբ ծախսել է։ «Ուժը հայրենյաց» կուսակցությունը ներկայացրել է 32 միլիոն 400 հազար դրամ, որից ծախսել է 32 միլիոն 389 հազար 600 դրամը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է 13 միլիոն 100 հազար դրամ, որից ծախսել է 12 միլիոն 256 հազար 858 դրամ։ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը ներկայացրել է 11 միլիոն 350 հազար դրամ, որից ծախսել է 11 միլիոն 303 հազար դրամը։  « Ազգային առաջընթաց» կուսակցությունը ներկայացրել է 10 միլիոն 432 հազար 500 դրամ, որից ծախսել է 8 միլիոն 864 հազար 144 դրամ։  «Միացյալ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է 6 միլիոն 400 հազար դրամ, որից ծախսել է 6 միլիոն 185 հազար 820 դրամ։ «Հանրային ձայն» կուսակցությունը ներկայացրել է 4 միլիոն 821 հազար դրամ, որից ծախսել է 4 միլիոն 250 հազար 560 դրամ։ «Հաղթանակ» կուսակցությունը ներկայացրել է 1 միլիոն 20 հազար դրամ, որից ծախսել է 998 միլիոն 200 հազար դրամ։  «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը ներկայացրել է 250 հազար դրամ, որից ծախսել է 230 հազար դրամ։ «Հայաստանի եվրոպական» կուսակցությունը մուծումներ և ծախսեր չի կատարել։
22:24 - 17 սեպտեմբերի, 2023
Այսօր Երևանի դատարաններն ընտրողներից դիմումներ չեն ստացել |hetq.am|

Այսօր Երևանի դատարաններն ընտրողներից դիմումներ չեն ստացել |hetq.am|

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, որևէ ընտրող, քաղաքական ուժի ներկայացուցիչ չի դիմել դատարան՝ վերականգնելու Երևանի ավագանու ընտրություններում իր ընտրելու կամ խախտված իրավունքը։ Այդ մասին «Հետք»-ին փոխանցեց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը։ Ընտրատեղամասերում շրջելիս արձանագրել ենք, որ մի քանի ընտրող, հասնելով ընտրատեղամաս, պարզել են, որ իրենց անունն ընտրացուցակներում չկա։ Նմանատիպ իրավիճակի ականատես եղանք նաև թիվ 10/17 ընտրատեղամասում։ Երկու տարեց կանայք եկան տեղամաս, սարքի գործադրմամբ պարզվեց, որ նրանցից մեկը չի կարող ընտրել, քանի որ անունը ցուցակներում չկա։ Հանձնաժողովի անդամները խորհուրդ տվեցին դիմել դատարան։ Սակայն տարեց կինը հրաժարվեց գնալ դատարան։ «Երևի արդեն մեծ եմ, էլ չեմ կարող ընտրել»,- հայտարարեց նա ու հեռացավ։ Ընտրական օրենսգրքով նախատեսված են մի շարք իրավիճակներ, երբ ընտրողների, թեկնածուների իրավունքների պաշտպանությունը վերապահված է դատարանին: Դրանցից մեկը վերաբերում է ընտրացուցակներում անունը չլինելուն։ Այդ իրավունքի պաշտպանությունից կարող են օգտվել նաև հենց քվեարկության օրը: Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում
22:16 - 17 սեպտեմբերի, 2023
Քվեարկության օրն արձանագրվել է ընտրողների ցուցակներին առնչվող 38 անճշտության դեպք․ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն

Քվեարկության օրն արձանագրվել է ընտրողների ցուցակներին առնչվող 38 անճշտության դեպք․ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը կազմել և հրապարակել է Երևանի ավագանու հերթական ընտրությունների ընտրողների նախնական ու վերջնական ցուցակները: Ըստ վերջնական ցուցակների՝ ՏԻՄ ընտրություններին ընտրելու իրավունք ունեն 824 250 անձինք: Քվեարկության օրը՝ սեպտեմբերի 17-ին, արձանագրվել է ընտրողների ցուցակներին առնչվող 38 անճշտության դեպք: 31-ի պարագայում ընտրողների՝ ընտրացուցակից դուրս մնալու պատճառը եղել է անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի լրացած լինելը՝ 6 ամիս և ավել ժամանակահատվածով: Մնացած 7 դեպքերում արձանագրվել են տեխնիկական անճշտություններ, որոնք ուղղվել են: Բոլոր դեպքերով անձանց ընտրական իրավունքը վերականգնվել է, և վերջիններս իրացրել են իրենց սահմանադրական իրավունքը:Օրվա ընթացքում ամենահաճախը հնչած հարցերի առնչությամբ ներկայացնում ենք պարզաբանումներ: 🔶 Ինչո՞ւ է մահացած անձի տվյալը պահպանվում բնակչության ռեգիստրում և փոխանցվում ընտրական ցուցակ:🔹 Մահացած անձի տվյալները բնակչության պետական ռեգիստրից կարող են հանված չլինել և հայտնվել ընտրական ցուցակներում այն դեպքում, երբ անձը մահացել է օտարերկրյա պետությունում, և նշված փաստի վերաբերյալ ՀՀ պատկան մարմիններին պատշաճ տեղեկություն չի տրամադրվել: Այսօր արձանագրվել է նմանօրինակ մեկ դեպք: 🔶 Առավելագույնը քանի՞ անձ կարող է հաշվառված լինել միևնույն հասցեում:🔹 Հաշվառմանն առնչվող իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքով և Բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին Կառավարության 2005 թվականի 1231-Ն որոշմամբ, որոնցով բնակելի տարածության նկատմամբ հաշվառվող անձանց քանակի վերաբերյալ սահմանափակում առկա չէ: 🔶 Կարո՞ղ են բնակելի տարածությունում առանց դրա սեփականատիրոջ համաձայնության հաշվառված լինել քաղաքացիներ:🔹 Եթե հաշվառվող անձը չի հանդիսանում տվյալ տարածքի սեփականատեր և չի ներկայացնում սեփականատիրոջ համաձայնությունը վերջինիս պատկանող բնակելի տարածությունում հաշվառվելու վերաբերյալ, ապա անձի` դիմումում նշված հասցեում բնակվելու փաստն ստուգվում է ոստիկանության կողմից: Վերջինս տեղական ռեգիստր է ուղարկվում փաստացի բնակվելու փաստը հավաստող կամ հերքող տեղեկատվություն: Նշված դեպքերում բնակելի տարածության սեփականատիրոջ համաձայնությունը չի պահանջվում։ Սեփականատիրոջ առարկության դեպքում հաշվառում չի իրականացվում:
22:05 - 17 սեպտեմբերի, 2023