ԵՊՀ

Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) Հայաստանի ամենամեծ բուհն է։

Համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է, կազմված է 32 անդամից։ Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ՝ խորհրդի նախագահի կողմից։ 2019 թ. հունվարի 22-ին Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Գիտական խորհուրդը ԵՊՀ-ի ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու գիտատեխնիկական գործունեությունը պլանավորող, համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է: Անդամների ընդհանուր թիվը 88 է։ 

ԵՊՀ-ն հավաքած մի քանի միլիարդ դրամ ունի, շնորհակալություն նախկին կառավարիչներին. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ |aysor.am|

ԵՊՀ-ն հավաքած մի քանի միլիարդ դրամ ունի, շնորհակալություն նախկին կառավարիչներին. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ |aysor.am|

aysor.am: Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում առաջարկեց ԵՊՀ-ի հանրակացարանը բերել շահագործման վիճակի։ «Այն հիմովին նորոգված է, բայց սենյակներում կահույք չկա։ Առաջարկում եմ այն բերել շահագործման տեսքի, դրա համար կպահանջվի մոտ 150 միլիոն դոլար ներդրում։ Վստահ չեմ, որ սեպտեմբերի 1-ին կհասցնենք, բայց ամեն ինչ կանենք, որ հոկտեմբերին հասցնենք», - ասաց ռեկտորի պաշտոնակատարը։ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանն ասաց, որ համալսարանը հավաքած գումարներ ունի։ «Շնորհակալություն նախորդ հոգաբարձուների խորհուրդներին և կառավարիչներին, ովքեր այդ ամեն ինչին հասել են։ Խոսքը մի քանի միլիարդ դրամի մասին է, որ մենք ունենք, որ կան հաշվեհամարների վրա», - ասաց Գևորգ Մուրադյանը։ Նա նշեց՝ համաձայն է ռեկտորի պաշտոնակատարի հետ, այն է՝ օր առաջ լուծել ԵՊՀ հանրակացարանի հարցը։
11:26 - 28 հունիսի, 2019
Դումանյանը կառաջադրվի՞ ԵՊՀ ռեկտորի պաշտոնում. այդ հարցին նա կպատասխանի մրցույթ հայտարարվելուց հետո |armtimes.com|

Դումանյանը կառաջադրվի՞ ԵՊՀ ռեկտորի պաշտոնում. այդ հարցին նա կպատասխանի մրցույթ հայտարարվելուց հետո |armtimes.com|

armtimes.com։ Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը մայիսի 30-ին ընտրեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Դրան նախորդել էր ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, երբ նա, տեղի տալով իշխանություններից ստացվող ազդակներին ու բացահայտ հորդորներին, տեւական պայքարից հետո որոշեց հեռանալ: Սիմոնյանին առայժմ փոխարինում է նախկին պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը, որին նա պաշտոնից ազատել էր ամիսներ առաջ:ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Դումանյանի հետ զրուցել ենք բուհում առկա մթնոլորտի, ռեկտորի պաշտոնում իր առաջադրվելու հնարավորության վերաբերյալ:Պարոն Դումանյան, արդեն մի քանի օր է՝ ԵՊՀ-ն նոր ղեկավար ունի: Այս ընթացքում ինչ-որ բան փոխվե՞լ է ներբուհական կյանքում, աշխատանքային եւ ուսումնական պրոցեսում մթնոլորտը ա՞յլ է: Չէի ասի, որ ինչ-որ բան նկատելի փոխվել է: Արագ չէր էլ կարող փոխվել: Համալսարանում ղեկավարության փոփոխություն, ըստ էության, տեղի չի ունեցել, այլ միայն անձի: Քանի չկա անցյալի գնահատականը, էական ու սկզբունքային ոչինչ փոխվել չի կարող: Փոխվել է մի բան, որ այսօր ռեկտորի պաշտոնը թափուր է, որը, իմ կարծիքով, ամենագլոբալ փոփոխությունն է: Մինչ այդ լարվածություն կար, հիմա դա բացակայում է ուղղակի այն պատճառով, որ ռեկտորը հրաժարական տվեց: Չեմ կարծում, թե հնարավոր է ժամանակավոր պաշտոնակատարից կարճ ժամանակում իրավիճակի փոփոխություն ակնկալել: Հիմա պետք է արագ ընտրություն անել ու դրանից հետո կարելի է ընտրված ռեկտորին լուրջ հարցադրումներ ներկայացնել: Փորձը ցույց է տալիս, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարներն աշխատում են հնարավոր առավելագույն ժամկետով՝ վեց ամիս: Կարծեք թե այս դեպքում էլ դա չի բացառվում: Ես չեմ կարող գուշակել՝ ինչքան կպաշտոնավարի, երբ կհայտարարվի թափուր պաշտոնի մրցույթ: Դա արդեն հոգաբարձուների խորհրդի խնդիրն ու որոշելիքն է: Բայց կարծում եմ՝ պետք է ընտրություն լինի, որ արդեն հեռահար ծրագրեր լինեն եւ այլն, եւ այլն: Մինչեւ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություն-նշանակումը մամուլը գրում էր, որ ձեր թեկնածությունը նույնպես պետք է առաջադրվի, ինչը, փաստորեն, տեղի չունեցավ: Իսկ կմասնակցե՞ք ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին, երբ այն հայտարարվի:  Ամբողջ խնդիրը հետեւյալն է. ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման կամ ընտրության գործընթացը կանոնակարգված չէ: Պատճառները հասկանալի են: Մինչեւ երկրում իրավիճակի փոփոխությունը որեւիցե մեկի մտքով չէր անցնում, որ կարող է այդպիսի խնդիր առաջանալ, քանի որ նախկինում նույնիսկ ռեկտորի ընտրության կանոնակարգն էր զուտ ձեւական պահանջ, որովհետեւ իմ կարծիքով կանխորոշված ընտրություններ էին: Հիմա ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման այդ գործընթացը, որը տեղի ունեցավ, ոչ մի իրավական ակտից չէր բխում՝ ովքե՞ր կարող են առաջադրվել ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու, ի՞նչ պահանջների պիտի բավարարեն, ո՞վ կարող է առաջադրել եւ այլն: Հոգաբարձուների խորհուրդն ինչ-որ մի տարբերակ ընտրեց ու դրանով առաջնորդվեց:Ինչ վերաբերում է իմ անձին, քանի դեռ կար գործող ռեկտոր, ես նման հարցերին չեմ պատասխանել, որովհետեւ թափուր պաշտոնի դեպքում միայն մարդ կարող է մտածել հավակնել կամ չհավակնելու մասին: Այսօր թափուր է պաշտոնը, բայց այսօր էլ ընտրական գործընթաց չկա հայտարարված: Եվ հիմա խոսել ապագայի տրամադրությունների մասին, կարծում եմ վաղաժամ է: Երբ որ մրցույթը հայտարարվի, իրավիճակից կախված, տրամադրությունից կախված համապատասխան որոշում կկայացվի՝ մասնակցել կամ չմասնակցել: Բայց մի բան հստակ կարող եմ ասել՝ ոչ մի օր, ոչ մի ժամ, ոչ մի տարի ես անտարբեր չեմ եղել համալսարանում ընթացող գործընթացներին: Առավելեւս ձեզ ծանոթ են իմ դիրքորոշումները տարբեր աղմկահարույց հարցերի վերաբերյալ: Շուրջ երկու տասնամյակ ես այստեղ ինչ դիրքորոշում ունեցել եմ, դա չի փոխվել, մնացել է նույնը: Ես տեսնում եմ խնդիրներ, ես ինչ-որ տեսակետներ ունեմ, առայժմ ինձ մոտ ոչինչ չի փոխվել: Երբ որ կհայտարարվի մրցույթ, այն ժամանակ նոր կարելի է քննարկել նման հարց: Շարունակությունը՝ armtimes.com
14:06 - 13 հունիսի, 2019
Վահե Հովհաննիսյանը չի կարող հավակնել ԵՊՀ ռեկտորի պաշտոնին |restarttimes.am|

Վահե Հովհաննիսյանը չի կարող հավակնել ԵՊՀ ռեկտորի պաշտոնին |restarttimes.am|

restarttimes.am: ԵՊՀ ռեկտորի թեկնածուների վերաբերյալ շատ խոսեցինք, բայց Հոգաբարձուների խորհրդի նիստից ընդամենը 2 ժամ առաջ տեղեկացանք, որ ռեկտորի թեկնածու Վահե Հովհաննիսյանը չի համապատասխանում ԵՊՀ ռեկտոր-կառավարչի չափանիշներին։ Այսպես ուրեմն, ըստ ԵՊՀ ռեկտորի ընտրության կանոնակարգի 3-րդ գլխի 3․2 կետի՝ ԵՊՀ ռեկտոր կարող է առաջադրվել առնվազն 3 տարվա ղեկավար աշխատանքի փորձ, դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձը։ Իսկ ԵՊՀ պաշտոնական կայքը մեզ հնարավորություն տվեց ծանոթանալու Վահե Հովհաննիսյանի աշխատանքային գործունեությանը։Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն2018 թ. առ այսօր ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ2008 – 2018 թթ. ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ2016 թ-ից առ այսօր ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս2015 – 2016 թթ. ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ2004 – 2008 թթ. ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի ասիստենտ2003 թ. ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության իրավաբանական գլխավոր վարչության գլխավոր մասնագետ2000 – 2002 թթ. ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարություն՝ իրավախորհրդատու Ինչպես երևում է ԵՊՀ պաշտոնական կայքում ներկայացված կենսագրականից պարոն Հովհաննիսյանը ունի ընդամենը 1 տարվա ղեկավար աշխատանքի փորձ և չի՛ համապատասխանում ԵՊՀ ռեկտոր ընտրվելու չափանիշներին։
12:16 - 30 մայիսի, 2019
Եթե Էդմոն Մարուքյանը գիտի՝ ով է լինելու ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, թող ասի, էլ խորհրդի նիստ չանենք․ Հովհաննես Հովհաննիսյան |factor.am|

Եթե Էդմոն Մարուքյանը գիտի՝ ով է լինելու ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, թող ասի, էլ խորհրդի նիստ չանենք․ Հովհաննես Հովհաննիսյան |factor.am|

factor.am: Երևանի պետական համալսարանում այսօր տեղի է ունենալու ռեկտորրի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություն, այս հարցի վերաբերյալ մամուլը հեղեղված է տարբեր ստահոդ տեղեկություններով, բայց երբ այդ տեղեկությունները տարածում է մեր ընդդիմիադիր գործընկեր Էդմոն Մարուքյանը, դա ինձ համար և՛ զարմանալի է, և՛ ոչ, քանի որ հավանական թեկնածուներից մեկի հետ, որքան գիտեմ, ընկերական հարաբերություններ ունի. այս մասին այսօր Ազգային ժողովում, անդրադառնալով Էդմոն Մարուքյանի՝ ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի թեկնածուի վերաբերյալ արված գրառումներին, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։ «Եթե պարոն Մարուքյանը գիտի ով է ընտրվելու, թող միանգամից ասի՝ խորհրդի նիստ չանենք»,- ասաց Հովհաննիսյանը՝ խորհուրդ տալով զերծ մնալ համալսարանների հետ կապված քաղաքական կոնտեքստով գրառումներից։ «Որովհետև դրանցով դուք չեք նպաստում ճիշտ կրթական միջավայրի ձևավորմանը, այլ ճիշտ հակառակը»,- ասաց պատգամավորը։
09:48 - 30 մայիսի, 2019
ԵՊՀ-ում այսօր ռեկտորի ԺՊ կընտրեն. որքա՞ն ձայն պետք է նա ստանա |shantnews.am|

ԵՊՀ-ում այսօր ռեկտորի ԺՊ կընտրեն. որքա՞ն ձայն պետք է նա ստանա |shantnews.am|

shantnews.am։ Այսօր ԵՊՀ-ում՝ ժամը 15-ին կայանալու է Հոգաբարձուների խորհրդի նիստ: Նիստի օրակարգում երկու հարց է՝ մայիսի 23-ին հրաժարական տված ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի ընդունումն ու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը: ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն ընտրում է ռեկտորին, քննարկում և հաuտատում է ԵՊՀ կառուցվածքը, բյուջեն, հաստիքացուցակը, զարգացման ռազմավարական ծրագիրը, ռեկտորի ընտրության կանոնակարգը, ռեկտորի տարեկան հաշվետվությունը, կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների իրականացումը և այլն:Հոգաբարձուների խորհուրդը կազմվում է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և սովորողների ներկայացուցիչներից, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից առաջադրված կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներից ու ԵՊՀ գործընկեր գործատուներից՝ 25-ական տոկոս համամասնությամբ:ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմից Հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումները, այնուհետև նրանցից 8 հոգու հաստատում է ԵՊՀ գիտական խորհուրդը:Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա Հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատվել է ՀՀ վարչապետի 2018 թ. դեկտեմբերի 28-ի N 1690-Ա որոշմամբ:Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը կազմված է 32 անդամից:Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով։ Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ՝ խորհրդի նախագահի կողմից։2019 թ. հունվարի 22-ի «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի թիվ 9 նիստի ընթացքում Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե ով կարող է ընտրվել ռեկտոր.Ըստ ԵՊՀ կանոնադրության՝ պարտադիր է դոկտորի գիտական աստիճան ունենալ: Նույն անձը երկու անգամից ավելի անընդմեջ չի կարող ընտրվել ռեկտորի պաշտոնում: Ընտրությունը կատարվում է բաց մրցույթի միջոցով, բայց գաղտնի քվեարկությամբ: Ռեկտորի պաշտոնում ընտրվում է այն թեկնածուն, որը հավաքում է խորհրդի՝ ցուցակային կազմի 50 տոկոսից ավելի ձայները: Այսինքն՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից առնվազն 17-ն իրենց ձայները պետք է տան այդ թեկնածուի օգտին:
08:50 - 30 մայիսի, 2019
ԵՊՀ ուսանողները կարող են կիսամյակի համար սահմանված ուսման վարձերը վճարել 4 ամիսների ընթացքում

ԵՊՀ ուսանողները կարող են կիսամյակի համար սահմանված ուսման վարձերը վճարել 4 ամիսների ընթացքում

Հիմք ընդունելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները և ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 56-րդ կետի 10-րդ ենթակետով՝ Արամ Սիմոնյանը ստորագրել է ուսման վարձավճարի ամսական վճարման կարգի մասին հրաման: Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ տեղեկատվության բաժինը: Ըստ հրամանի՝ ԵՊՀ ուսանողներն իրավունք ունեն կիսամյակի համար սահմանված ուսման վարձավճարը վճարել հավասարաչափ 4 ամիսների ընթացքում (1-ին կիսամյակում՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, 2-րդ կիսամյակում՝ փետրվար, մարտ, ապրիլ, մայիս ամիսներին), բացառությամբ 1-ին կուրսի 1-ին կիսամյակի և ավարտական կուրսի վերջին կիսամյակի համար սահմանված վարձավճարի: «Նշենք, որ ուսանողը պետք է ընթացիկ ամսվա համար սահմանված ուսման վարձավճարի համապատասխան մասը վճարի ԵՊՀ բանկային հաշվեհամարին՝ մինչև տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը: Տեղեկացնենք, որ ըստ հրամանի՝ տվյալ ամսվա համար սահմանված չափով կամ ժամկետում ուսման վարձավճարը չվճարելու դեպքում ուսանողը կարող է հեռացվել ԵՊՀ-ից»,- գրված է հաղորդագրության մեջ:
10:43 - 21 մարտի, 2019