Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

ՀՀ փոխվարչապետն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ միջազգային հստակ արձագանքի կարևորությունը

ՀՀ փոխվարչապետն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ միջազգային հստակ արձագանքի կարևորությունը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին: Ինչպես տեղեկանում ենք Կառավարության տարածած հաղորդագրությունից, ողջունելով Քրիստինա Քվինին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք իր պատասխանատու առաքելության մեջ: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը և դրա վերաբերյալ միջազգային հստակ արձագանքի կարևորությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:
17:53 - 28 փետրվարի, 2023
Մհեր Գրիգորյանն Անջեյ Կասպրչիկին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Մհեր Գրիգորյանն Անջեյ Կասպրչիկին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային կարևորություն ունեցող մի շարք հարցեր:  2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։  ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։ 3 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 105 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Ադրբեջանը արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը։ Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 6 անգամ՝ 1 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։ Արցախը շրջափակման մեջ է։
16:14 - 17 փետրվարի, 2023
Հայաստան-Իրան հարաբերությունները դինամիկ զարգացում են, հաստատված է բազմաոլորտ օրակարգ․ փոխվարչապետ

Հայաստան-Իրան հարաբերությունները դինամիկ զարգացում են, հաստատված է բազմաոլորտ օրակարգ․ փոխվարչապետ

 Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լիահույս է, որ Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը երկկողմ համագործակցության էլ ավելի խորացման ու ամրապնդման մեծ խթան կհանդիսանա։ Փոխվարչապետն այս մասին ասաց Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի կապակցությամբ Երևանում կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որին մասնակցում էին նախարարներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Փոխվարչապետը իր ելույթում նախ շնորհավորեց Իրանի Իսլամական Հանրապետությանը Իսլամական հեղափոխության 44-րդ տարեդարձի առթիվ և Իրանի ժողովրդին մաղթեց բարօրություն։ Նա նշեց, որ Իսլամական հեղափոխությունը, հաստատելով ժողովրդի իշխանությունը, նպաստել է Իրանի յուրօրինակ հեղինակությանը, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։  Խոսելով հայ-իրանական հարաբերությունների մասին՝ Գրիգորյանը նշեց, որ հայ և իրանցի ժողովուրդները ապրելով միևնույն տարածաշրջանում, միմյանց փոխկապակցված են պատմամշակութային ամուր թելերով։  «Վաղ ժամանակներից մեր երկու ժողովուրդների միջև ձևավորվել են մշակութային սերտ առնչություններ, որոնք շարունակվում են թե՛ հայերիս, թե՛ իրանցիների կենցաղի, վարք ու բարքի, բազմաթիվ կոթողների և հարուստ մշակութային ժառանգության բնութագրիչ յուրատիպ հատկանիշները լինել։  Մեր երկու երկրները, անցնելով պատմության բազմադարյա քառուղիներով և տարբեր փորձություններով, այսօր աշխարհին են ներկայանում որպես քրիստոնեության և իսլամի օրինակելի երկխոսությամբ և փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում համագործակցող պետություններ։  Իրանի Իսլամական Հանրապետությունը առաջինն էր աշխարհում, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը»,- ընդգծեց Գրիգորյանը։ Փոխվարչապետն ուրախությամբ արձանագրեց, որ  դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 31 տարիների ընթացքում երկու երկրների հարաբերությունները ընթացել են զարգացման վերընթաց ուղով։  «Հայաստան-Իրան հարաբերությունները այսօր էլ դինամիկ զարգացում են, և լիահույս ենք, որ համատեղ ջանքերով էլ ավելի կընդլայնենք երկու երկրների միջև փոխգործակցության օրակարգը։ Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների ապագայի մեր տեսլականը լավագույնս արտացոլված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-26 թվականների ծրագրում։ Լիահույս ենք, որ երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը երկկողմ համագործակցության էլ ավելի խորացման ու ամրապնդման մեծ խթան կհանդիսանա։ Հայաստանի և Իրանի միջև հաստատված է համագործակցության բազմաոլորտ օրակարգ։  Համոզված եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում ի զորու կլինենք մոտ ապագայում ամրապնդել մեր միջպետական համագործակցությունը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների բարեկեցության և տարածարջանային կայունության ամրապնդման»,- շեշտեց Գրիգորյանը։ Փոխվարչապետի խոսքով՝ Հայաստանի համար  Իրանը եղել է և մինչ օրս մնում է առանձնահատուկ գործընկեր, որը իր հավասակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը։ 
19:44 - 10 փետրվարի, 2023
Մհեր Գրիգորյանը և Իտալիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

Մհեր Գրիգորյանը և Իտալիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: Այդ մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է նրան Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը:Հանդիպման ընթացքում փոխվարչապետը կարևորել է նաև Իտալիայի հետ հարաբերությունների ակտիվացումը և նշել, որ առկա է առևտրատնտեսական ոլորտում համագործակցության մեծ ներուժ, որի իրացման ուղղությամբ պետք է համատեղ ջանքեր գործադրել:Իտալիայի դեսպանն անդրադարձել է երկու երկրների միջև մշակութային ոլորտում առկա համագործակցությանը, խոսել երկու բարեկամ ժողովուրդների ընդհանրությունների մասին, որը կարող է հիմք հանդիսանալ նաև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման համար:Զրուցակիցները մտքեր են փոխանակել տուրիզմի զարգացման հնարավորությունների և Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերում իտալական կազմակերպությունների ներգրավման շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:
20:13 - 01 փետրվարի, 2023
Կայացել է Հայ-իրանական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունների ընթացքը մշտադիտարկող հանձնախմբի նիստը

Կայացել է Հայ-իրանական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունների ընթացքը մշտադիտարկող հանձնախմբի նիստը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Մասուդ Միրքազեմիի համանախագահությամբ ս․թ․ հունվարի 31-ին Թեհրանում կայացել է Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունների ընթացքը մշտադիտարկող հանձնախմբի նիստը։ Կառավարության պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ նիստի շրջանակներում քննարկվել են երկու երկրի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում առկա համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական հարաբերությունների՝ այդ թվում ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության զարգացման և ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ։ Նիստի նախօրեին կայացել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Մասուդ Միրքազեմիի աշխատանքային հանդիպումը։ Հանձնախմբի աշխատանքների շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, շրջակա միջավայրի նախարարների տեղակալների մասնակցությամբ տեղի են ունեցել առանձին թեմատիկ քննարկումներ՝ հայ-իրանական համագործակցության փոխշահավետ ուղղություններով առկա խնդիրները վերհանելու և դրանց լուծման ուղղությամբ համատեղ միջոցառումներ իրականացնելու նպատակով։ Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունները մշտադիտարկող հանձնախմբի նիստի ավարտին փոխվարչապետը, նշելով, որ Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր և կարևոր գործընկեր է, շնորհակալություն է հայտնել իրանական կողմին ցուցաբերած ջերմ ընդունելության համար և կարևորել է նման ձևաչափով պարբերական քննարկումների անցկացումը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Մասուդ Միրքազեմիին հրավիրել է Երևան հաջորդ նման ձևաչափով նիստը անկացնելու համար։ Երկուստեք նշվել է, որ արձանագրված խնդիրների լուծումները մշտապես կլինեն երկու երկրների կառավարությունների ուշադրության կենտրոնում։
10:27 - 01 փետրվարի, 2023
Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը Մարտին Էռնեկյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել ներդրումները

Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը Մարտին Էռնեկյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել ներդրումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին: Հանդիպմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ՏԿԵՆ փոխնախարար Արմեն Սիմոնյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը: Հանդիպման ժամանակ փոխվարչապետը նշել է Հայաստանի համար Էռնեկյան ընտանիքի ներդրումների կարևորությունը՝ ընդգծելով, որ Կառավարությունը բարձր է գնահատում ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն առավել զարգացնելու և ընդլայնելու գաղափարը:Մարտին Էռնեկյանը նշել է, որ ընկերությունը հպարտ է բոլոր ներդրումներով, որ արվել են Հայաստանում, և պատրաստակամություն հայտնել շարունակելու դրանց ընդլայնումը՝ Կառավարության հետ պայմանավորված առաջնահերթությունների շրջանակներում:
18:10 - 23 հունվարի, 2023
Գիտությանը հատկացվող միջոցները նախորդ տարվա համեմատ փաստացի ավելացել են ոչ թե 20,6, այլ 12,4%-ով․ 2022-ին գիտության համար նախատեսված միջոցներից 2,5 մլրդ դրամը հատկացվում է 2023-ին

Գիտությանը հատկացվող միջոցները նախորդ տարվա համեմատ փաստացի ավելացել են ոչ թե 20,6, այլ 12,4%-ով․ 2022-ին գիտության համար նախատեսված միջոցներից 2,5 մլրդ դրամը հատկացվում է 2023-ին

2022-ի բյուջեով նախատեսված էր, որ  գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի միջոցառումներից մեկի շրջանակում պետք է ստեղծվեին գիտության ոլորտում համատեղ օգտագործման և/կամ գերազանցության կենտրոններ, որոնց համար Եվրամիությունը (ԵՄ) պետք է հատկացներ 2,5 միլիարդ դրամ (11017 միջոցառում)։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) Գիտության կոմիտեն հայտնել էր, որ ԵՄ դրամական միջոցները հասանելի չեն եղել, ինչի պատճառով միջոցառումը փաստացի չի իրականացվել։ Մեր փորձերը՝ հասկանալու, թե ինչու են ԵՄ դրամաշնորհային միջոցներն անհասանելի եղել, և ինչու միջոցառումը չի իրականացվել, երեք ամիս ապարդյուն էին։    Գերատեսչությունները 3 ամիս խուսափում էին ուղիղ պատասխանից Ի սկզբանե մենք հարցում էինք ուղարկել ԿԳՄՍՆ, և Գիտության կոմիտեն ի պատասխան նշել էր, որ չի տիրապետում տվյալների, թե ինչու չի ֆինանսավորվել նշված միջոցառումը։ Այնուհետև մեր հարցերն ուղղել էինք վարչապետի աշխատակազմին, որտեղից հարցումը վերահասցեագրվել էր Ֆինանսների նախարարություն։ Ֆիննախից ևս մեր հարցերին ըստ էության չէին պատասխանել՝ ուղղորդելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, քանի որ, ըստ Ֆիննախի, ԵՄ հետ աշխատանքները տանում է Մհեր Գրիգորյանի գրասենյակը։ Մհեր Գրիգորյանի գրասենյակը ևս այս հարցերի պատասխանները չուներ և մեր ուղարկած հարցումը վերահասցեագրեց ԿԳՄՍՆ, որին էլ ի սկզբանե ուղղել էինք հարցերը։   3 ամիս անց փոխվարչապետի գրասենյակը մեկնաբանություն է տալիս Մի քանի օր առաջ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեն պատասխանել է մեր հարցմանը, որը ԿԳՄՍՆ էր վերահասցեագրել Մհեր Գրիգորյանի գրասենյակը։ Մեր հարցին, թե ինչ պատճառներով ԵՄ դրամաշնորհային միջոցները հասանելի չեն եղել, Գիտկոմը տվել է նույն պատասխանը, ինչ նախորդ անգամ․ կոմիտեն չի տիրապետում այդ մասին տեղեկությունների։ Մենք նաև հետաքրքրվել էինք, թե արդյո՞ք ԵՄ-ն միջոցները տրամադրել է, սակայն կառավարությունն ինչ-ինչ պատճառներով որոշել է դրանք այլ ուղղությամբ ծախսել։ Ի պատասխան այս հարցի՝ Գիտկոմը նշել է․ «Միջոցառման համար նախատեսված միջոցներն այլ ուղղություններով ծախսելու որոշումը և, առհասարակ, պետական բյուջեում փոփոխություններ կատարելու մասին որոշումների (համապատասխան իրավական ակտերի ընդունման տեսքով) կայացման գործընթացը հրապարակային է, հասանելի թե՛ լրագրողների, թե՛ լայն հանրության համար, հետևաբար, այլ ուղղություններով ծախսելու վերաբերյալ հանրային տեղեկատվության բացակայությունը նշանակում է, որ այդպիսի որոշում չի եղել»: Հարցին, թե ինչու է նշված միջոցառումը ներառվել ՀՀ պետական բյուջեում, եթե ՀՀ կառավարությունը չէր կարողանալու ապահովել ԵՄ դրամաշնորհային միջոցների հասանելիությունը, Գիտկոմը պատասխանել է․ «Միջոցառումը պետական բյուջեում ներառվել է` հաշվի առնելով գիտության ոլորտում կառավարության կողմից տարվող քաղաքականությունը և դրա նպատակները: Այնուամենայնիվ, միջոցառման կատարումը միմիայն պայմանավորված չի եղել ԵՄ կողմից ֆինանսավորման առկայությամբ, և ԵՄ դրամաշնորհային միջոցների հասանելիության բացակայությունը միայն որոշակի շտկումներ է մտցրել միջոցառման կատարման ժամկետների և ձևաչափի առումով: Որպես նշվածի հաստատում` հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. միջոցառումների ծրագրի 27.1 կետով նախատեսված է 2022-2026 թթ․ ընթացքում գիտական կենտրոնները համալրել տարեկան 4-6 գիտական խոշոր սարքավորումներով: Ծրագրով 2022 թ․ համար նախատեսված էր 3 մլրդ 580 մլն ՀՀ դրամ (որից 2 մլրդ 500 մլն ՀՀ դրամը նախատեսվում էր տրամադրել ԵՄ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ համաձայն ՀՀ պետական բյուջեի 1162 ծրագրի 11017 միջոցառման): Բազային ֆինանսավորման 11002 միջոցառման շրջանակներում գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման նպատակով 2022 թ․ կազմակերպվել է գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու  մրցույթը, որի արդյունքում 2 մլրդ 933 մլն ՀՀ դրամ է հատկացվել 15 գիտական կազմակերպության՝ տարբեր կազմակերպությունների կողմից համատեղ օգտագործման ենթակա գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերման համար»: Նշված  2 մլրդ 933 մլն դրամը հատկացվել է 2022-ի բյուջեի մեկ այլ միջոցառման շրջանակում։ Խոսքը «Գիտական ենթակառուցվածքի արդիականացում» միջոցառման մասին է, որով նախատեսված էր գիտական կազմակերպությունների և բուհերի գիտական ստորաբաժանումների զարգացում, ծրագրերի իրականացում, գիտական սարքավորումների արդիականացում, միջազգային համագործակցության աջակցություն։ Այս միջոցառման ընդհանուր բյուջեն ավելի քան 11 միլիարդ 969 միլիոն դրամ էր, որից  2 մլրդ 933 մլնը, ինչպես պարզաբանել է Գիտկոմը, հատկացվել է գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերման համար։ Գիտկոմը չունի նաև այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք ԵՄ աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագիրն ի վերջո հասանելի է լինելու 11017 միջոցառումն իրականացնելու համար։ Մեր հարցին ի պատասխան՝ կոմիտեն նշել է միայն 2023-ի բյուջեով նախատեսվող միջոցառումների մասին․ «11017 միջոցառման փոխարեն, նույն տրամաբանության մեջ, 2023 թ․ ՀՀ պետական բյուջեի Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրում նախատեսված են «32004. Գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինում ու համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կենտրոնների ստեղծում» և «32003. Գիտական կենտրոնների վերանորոգում» միջոցառումները, որոնց շրջանակներում համապատասխանաբար 4 մլրդ 200 մլն ՀՀ դրամ և 940 մլն ՀՀ դրամ տրամադրվելու են մի շարք գիտական կազմակերպությունների արդիականացման և վերազինման նպատակով, որոնք էլ հետագայում հիմք կհանդիսանան Գիտության ոլորտում համատեղ օգտագործման և/կամ գերազանցության կենտրոնների ստեղծման համար: Այսինքն, 2023 թ. ՀՀ պետական բյուջեի 1162 ծրագրում ԵՄ դրամաշնորհային միջոցներ՝ որպես ֆինանսավորման աղբյուր, չեն նախատեսվել»: Հաշվի առնելով, որ Գիտկոմի պատասխանից կրկին պարզ չէին մեր հիմնական հարցերի պատասպանները, մենք կրկին դիմեցինք ԵՄ դրամաշնորհների ուղղությամբ բանակցությունների համար պատասխանատու կառույցին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակին՝ խնդրելով պարզաբանել՝ ինչու եՄ դրամաշնորհային միջոցները հասանելի չեն եղել, ինչու է 11017 միջոցառումը ներառվել  2022-ի բյուջեում, եթե կառավարությունը չէր կարողանալու ապահովել դրամաշնորհային միջոցների հասանելիությունը։ Այս անգամ Մհեր Գրիգորյանի գրասենյակից մեր հարցերին պատասխանել են, չնայած որ նույն պատասխանը մեզ կարող էին տրամադրել դեռ դեկտեմբերին, երբ առաջին անգամ էինք հարցում ուղարկել գրասենյակ։ Պատասխանում նշվում է հետևյալը․ «Հաշվի առնելով կրթության և գիտության ոլորտում ԵՄ հետ սերտ համագործակցությունը՝ 2022 թ. բյուջեի քննարկման ժամանակ առաջարկվել էր միջոցառումն իրականացնել ԵՄ-ի հետ համագործակցությամբ, սակայն հետագայում ԵՄ-ի հետ նման հարցի շուրջ բանակցություններ չեն տարվել, և որոշվել է միջոցառումն իրականացնել պետական բյուջեի միջոցների հաշվին»: Այս պատասխանից պարզ է դառնում, որ դրամաշնորհային ծրագրի շուրջ բանակցություններ չեն տարվել, այդ պատճառով էլ դրամաշնորհային միջոցները հասանելի չեն եղել, և միջոցառումը չի իրականացվել։ Սակայն պարզ չէր, թե որ տարվա բյուջեի ինչ միջոռում նկատի ուներ փոխվարչապետի գրասենյակը, երբ նշում էր, թե որոշվել է միջոցառումն իրականացնել պետական բյուջեի միջոցների հաշվին։ Այս մասին լրացուցիչ մեկնաբանություն խնդրեցինք Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանից, որը պարզաբանեց՝ խոսքը 2023-ի բյուջեի 11002 միջոցառման մասին է։ Այս միջոցառմամբ նախատեսվում են գիտական կազմակերպությունների և բուհերի գիտական ստորաբաժանումների զարգացում, ծրագրերի իրականացում, գիտական սարքավորումների արդիականացում, միջազգային համագործակցության աջակցություն։ Միջոցառման ընդհանուր բյուջեն ավելի քան 12 միլիարդ 452 միլիոն դրամ է, որի մի մասը հատկացվելու է գիտական սարքավորումների արդիականացմանը։ Ստացվում է, որ նախորդ տարվա բյուջեով 11017 միջոցառման շրջանակում պետք է 2,5 միլիարդ դրամ հատկացվեր գիտության ոլորտում համատեղ օգտագործման և/կամ գերազանցության կենտրոնների ստեղծման համար, բայց այդ գումարը չի հատկացվել, և միջոցառումը չի իրականացվել։ Իսկ Գիտկոմի նշած այս և այլ միջոցառումներն իրականացվելու են 2023-ի բյուջեով։   Գիտությանը հատկացվող միջոցները նախորդ տարվա համեմատ փաստացի ավելացել են ոչ թե 20,6, այլ 12,4%-ով Կառավարության սեպտեմբերի նիստերից մեկի ժամանակ ֆինանսների նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել էր, որ գիտությանը հատկացվող միջոցները 2023-ին կգերազանցեն 36 մլրդ դրամը, ինչը «ավելի քան 6,5 մլրդ դրամով ավելի է» 2022-ի հատկացումներից։ Հաշվի առնելով, որ 11017 միջոցառումն այդպես էլ չի ֆինանսավորվել, Տիգրան Խաչատրյանի նշած 6,5 մլրդ դրամ աճն այդքան էլ ճիշտ չէ։ Այսպիսով, 2022-ին գիտությանը հատկացվել էր ավելի քան  30 մլրդ 384 մլն դրամ (գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագիր և ԳՀՓԿ աշխատանքներ)։ 2023-ի բյուջեով նախատեսված է ավելի քան 36 մլրդ 655 մլն դրամ (գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագիր և ԳՀՓԿ աշխատանքներ)։ Եթե իրականացված լինեին 2022-ի բյուջեով նախատեսված բոլոր միջոցառումները, ապա նախորդ տարվա համեմատ այս տարվա հատկացումները 6 մլրդ 271 մլն դրամով կամ 20,6%-ով ավելի կլինեին։ Սակայն եթե հաշվի առնենք այն փաստը, որը 2022-ին նախատեսված միջոցներից 2,5 միլիարդը չի հատկացվել, և պետական կառույցների պատասխաններից դատելով՝ փոխարենը հատկացվում է այս տարվա բյուջեով, ապա այս տարի գիտությանը փաստացի հատկացվում է ոչ թե ավելի քան 36 մլրդ 655 մլն դրամ, այլ ավելի քան 34 մլրդ 155 մլն դրամ, այսինքն՝ չհաշված 2,5 մլրդ դրամը, որը պետք է հատկացվեր դեռ նախորդ տարի։ Այսպիսով, հատացումների փաստացի աճը նախորդ տարվա համեմատ 3 մլրդ 771 մլն դրամ է կամ 12,4%:   Աննա Սահակյան
17:07 - 19 հունվարի, 2023
Աշխարհաքաղաքական զարգացումներն ընդգծում են Սյունիքի ռազմավարական դերը տարածաշրջանում կայուն խաղաղության ճանապարհին. ՀՀ փոխվարչապետ

Աշխարհաքաղաքական զարգացումներն ընդգծում են Սյունիքի ռազմավարական դերը տարածաշրջանում կայուն խաղաղության ճանապարհին. ՀՀ փոխվարչապետ

Սյունիքն իրապես կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, ուստի մարզի կայուն զարգացմանը միտված ցանկացած ծրագիր գտնվում է Կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում: Ավելին, ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումներն էլ ավելի են ընդգծում Սյունիքի ռազմավարական դերը, այդ թվում՝ տարածաշրջանում կայուն խաղաղության կերտման ճանապարհին: Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հունվարի 18-ին մասնակցելով է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Դեյվիդ Քալընի ղեկավարած պատվիրակությունը, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ և եվրոպական ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ստորև․ «Ձերդ Գերազանցություններ, հարգարժան դեսպաններ,Մեծարգո տիկին Վիկտորին,Հարգելի գործընկերներ, Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել բոլորիս այս կարևոր նախաձեռնության մեկնարկի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանն ու ԵՄ անդամ պետություններին Հայաստանի համար մարտահրավերներով լի այս բարդ շրջանում հատկապես Սյունիքում իրականացվող բոլոր ծրագրերի և ներդրված ջանքերի համար: Սյունիքն իրապես կենսական նշանակություն ունի մեր երկրի համար, ուստի մարզի կայուն զարգացմանը միտված ցանկացած ծրագիր գտնվում է Կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում: Ավելին, ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումներն էլ ավելի են ընդգծում Սյունիքի ռազմավարական դերը, այդ թվում՝ տարածաշրջանում կայուն խաղաղության կերտման ճանապարհին: Այս համատեքստում, անհրաժեշտ եմ համարում շեշտել, որ մարզում կյանքի որակի բարձրացմանն ուղղված մեր համատեղ ջանքերը, բացի տեղային կարևոր սոցիալ-տնտեսական ազդեցությունից, հիմնարար նշանակություն ունեն նաև մեր երկրի կայուն զարգացման համար: Ուրախ եմ, որ մարզի բնականոն զարգացման կարևորությունն արձանագրվել է նաև Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների հետ մեր համագործակցության շրջանակներում: Սրա մասին է վկայում ոչ միայն այսօր մեկնարկող նախաձեռնությունը, այլ նաև այն, որ Եվրոպական միության Տնտեսական և ներդրումային պլանի ներքո մեր հինգ հիմնական ուղենիշներում որպես ինքնուրույն ուղղություններից մեկը հատուկ առանձնացված է Սյունիքի դիմակայունության բարձրացումն ու մարզի կայուն զարգացումը: Կառավարությունը նաև շարունակում է ինտենսիվ աշխատել գործընկերների հետ Հյուսիս-հարավ մայրուղու հարավային հատվածի կառուցման ուղղությամբ, ինչը կնպաստի մեր ջանքերին՝ դիրքավորելու Հայաստանը որպես տարածաշրջանային առևտրատնտեսական հանգույց: Գոհունակությամբ պետք է նշեմ նաև Սյունիքի մարզում 2 ՔՈԱՖ կենտրոնների հիմնման ծրագիրը, որով նորարար կրթությունը հասանելի կդառնա մարզի բնակիչների համար: Ամփոփելով ցանկանում եմ ևս մեկ անգամ Կառավարության և անձամբ իմ անունից շնորհակալություն հայտնել բոլոր ներգրավված գործընկերներին կատարված և պլանավորված մեծ և կարևոր աշխատանքի համար: Ես և մեր թիմը շարունակում ենք ձեր կողքին լինել ցանկացած հարցով: Շնորհակալություն»:
20:15 - 18 հունվարի, 2023
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ փոխնախագահը քննարկել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը և համագործակցության հնարավոր նոր ուղղությունները

Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ փոխնախագահը քննարկել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը և համագործակցության հնարավոր նոր ուղղությունները

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) քաղաքականության և գործընկերության գծով փոխնախագահ Մարկ Բոումենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը և համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Փոխվարչապետն առանձնահատուկ կարևորել է ՎԶԵԲ-ի համագործակցությունը մասնավոր հատվածի հետ՝ շեշտելով դրա կարևորությունը Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման և բիզնեսների թափանցիկության բարձրացման տեսանկյունից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես ճանապարհաշինության և էներգետիկայի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել ՎԶԵԲ-ի դերին նաև ֆոնդային շուկայի զարգացման գործում:
18:49 - 16 հունվարի, 2023
Փնտրվում են գիտության 2022 թ․ ֆինանսավորման 10%-ն ու դրա բացակայության պատասխանատուն

Փնտրվում են գիտության 2022 թ․ ֆինանսավորման 10%-ն ու դրա բացակայության պատասխանատուն

Հայաստանի այս տարվա բյուջեում նշված էր, որ  գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի միջոցառումներից մեկի շրջանակում գիտության ոլորտում համատեղ օգտագործման և/կամ գերազանցության կենտրոնների ստեղծման համար ԵՄ-ն պետք է 2,5 միլիարդ դրամ հատկացներ։ ԵՄ դրամական միջոցները, սակայն, հասանելի չեն եղել, ինչի պատճառով միջոցառումը փաստացի չի իրականացվել։ Ո՛չ վարչապետի աշխատակազմը, ո՛չ ԿԳՄՍ կամ ֆինանսների նախարարությունները չունեն այն հարցի պատասխանը, թե ինչու միջոցառման ֆինանսավորումը չի իրականացվել։ Քանի որ նշված միջոցառումը ներառված էր բյուջեի գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրում, որի արժեքն ավելի քան 25 միլիարդ 155 միլիոն դրամ է, ստացվում է, որ ծրագրի համար հատկացվել է ավելի քիչ՝ ավելի քան 22 միլիարդ 650 միլիոն դրամ։   Գիտկոմը տեղյակ չէ՝ միջոցառումն ինչու չի ֆինանսավորվել 2022 թ․ պետական բյուջեում գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի համար պետք է հատկացվեր ավելի քան 25 միլիարդ 150 միլիոն դրամ (տե՛ս բյուջեի 2-րդ հավելված, 1162-րդ տող)։ Ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներից են գիտական ենթակառուցվածքի արդիականացումը,  գիտական և գիտատեխնիկական նպատակային-ծրագրային հետազոտությունները և այլն։ Ծրագրի 11017 միջոցառումը կոչվում է «ԵՄ աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում գիտության ոլորտում համատեղ օգտագործման և/կամ գերազանցության կենտրոնների ստեղծում»։ Միջոցառման շրջանակում պետք է իրականացվեին գիտական գերազանցության կենտրոնների ստեղծում, համալրում, զարգացում, գիտական սարքավորումների և հետազոտական ենթակառուցվածքների արդիականացում։ Այս ամենի իրականացման համար Եվրամիությունը (ԵՄ) պետք է տրամադրեր 2,5 միլիարդ դրամ։ Մենք հոկտեմբերի 19-ին գրավոր հարցում էինք ուղարկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ)՝ խնդրելով հայտնել հետևյալը․ նշված միջոցառման շրջանակում գերազանցության քանի՞ կենտրոն է ստեղծվելու, որտե՞ղ և ի՞նչ ժամկետներում,  որքա՞ն գումար է հատկացվելու այդ կենտրոնների ստեղծման համար, որքա՞ն գումար է հատկացվելու գերազանցության կենտրոնների համալրման և զարգացման համար, միջոցառման շրջանակում գիտական ի՞նչ սարքավորումներ են ձեռք բերվելու, ի՞նչ ժամկետներում, հետազոտական ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ կոնկրետ ի՞նչ միջոցառումներ են իրականացվելու և գիտական ո՞ր հաստատություններում, ինչպես նաև այդ նպատակով որքա՞ն գումար է հատկացվելու։ Հարցման պատասխանը ստացանք ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեից։ Կոմիտեն նշել էր հետևյալը․ «2021-2026 թթ. միջոցառումների ծրագրի 27.1 կետով նախատեսված է 2022-2026 թթ․ ընթացքում գիտական կենտրոնները համալրել տարեկան 4-6 գիտական խոշոր սարքավորումներով, այդ թվում՝ նաև ԵՄ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ծրագրի համաձայն՝ 2022 թ․ համար նախատեսված էր 3 միլիարդ 580 միլիոն ՀՀ դրամ, որի մի մասը՝ 2 միլիարդ 500 միլիոն ՀՀ դրամ, համաձայն ՀՀ պետական բյուջեի 1162 ծրագրի 11017 միջոցառման, նախատեսվում էր տրամադրել նշված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Նախատեսված դրամաշնորհային միջոցները հասանելի չեն եղել, հետևաբար ծրագիրն այդ մասով չի իրականացվել»։ Գիտկոմից հավելել են, որ բազային ֆինանսավորման 11002 միջոցառման շրջանակներում կազմակերպվել և ամփոփվել է գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթը, որի արդյունքում 2 միլիարդ 933 միլիոն դրամ է հատկացվել 15 գիտական կազմակերպության՝ 28 հայտով ներկայացված գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերման համար։ Կոմիտեն, սակայն, չի տիրապետում տվյալների, թե ինչու չի ֆինանսավորվել 11017 միջոցառումը։   Վարչապետի աշխատակազմը վերահասցեագրում է Ֆիննախ, Ֆիննախը՝ փոխվարչապետի աշխատակազմ Մենք նոյեմբերի 22-ին հարցմամբ դիմեցինք վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմ՝ խնդրելով պարզաբանել հետևյալ հարցերը․ ի՞նչ պատճառներով ԵՄ դրամաշնորհային միջոցները հասանելի չեն եղել, ԵՄ-ն միջոցները ՀՀ-ին չի՞ տրամադրել, թե՞  տրամադրել է, սակայն ՀՀ կառավարությունը որոշել է դրանք այլ ուղղությամբ  ծախսել, ինչո՞ւ է նշված միջոցառումը ներառվել ՀՀ պետական բյուջեում, եթե ՀՀ  կառավարությունը չէր կարողանալու ապահովել ԵՄ դրամաշնորհային  միջոցների հասանելիությունը, արդյո՞ք ԵՄ աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագիրն ի  վերջո հասանելի լինելու է 11017 միջոցառումն իրականացնելու համար,  եթե դրամաշնորհային ծրագրի միջոցները հասանելի չեն լինելու, ի՞նչ միջոցներով է իրականացվելու 11017 միջոցառումը։ Վարչապետի աշխատակազմից հարցումը վերահասցեագրվել էր Ֆինանսների նախարարություն, որտեղից էլ դեկտեմբերի 13-ին պատասխան ստացանք։ Ինչպես նախորդ երկու դեպքերում, այս անգամ էլ մեր հարցի պատասխանը բացակայում էր։ «Դրամաշնորհային միջոցների ներգրավման ուղղությամբ Եվրոպական միության հետ աշխատանքները տարվում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի կողմից, իսկ պետական բյուջեում ներառված՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող առանձին ծրագրերի առաջարկները ներկայացվել են համապատասխան ճյուղային նախարարությունների կողմից: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից աշխատանքներ են տարվել Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ՝ «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված ծրագրերի, ընթացիկ և առաջիկա տարիներին ԵՄ-ի կողմից դրամաշնորհային ֆինանսավորման ենթակա առաջնահերթ ուղղությունների համապատասխանեցման և հստակեցման ուղղությամբ»:   Արդյո՞ք հարցի հասցեատերն, այնուամենայնիվ, ԿԳՄՍՆ-ն է Ֆիննախից մեզ առաջարկել էին դիմել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ։ Այս թեմայով արդեն երրորդ հարցումը դեկտեմբերի 13-ին ուղարկեցինք փոխվարչապետի գրասենյակ։ Մհեր Գրիգորյանի գրասենյակից էլ պատասխաեցին, որ հարցումը վերահասցեագրվել է  ԿԳՄՍՆ՝ «հաշվի առնելով, որ նշված ծրագիրը գտնվում է նախարարության համակարգման ոլորտում»: Հիշեցնենք, որ մենք հարցումն ի սկզբանե ուղարկել էինք հենց ԿԳՄՍՆ, որտեղից մեր հարցի պատասխանը չէինք ստացել։ Այժմ սպասում ենք ԿԳՄՍՆ նոր պատասխանին, որը ստանալուն պես կհրապարակենք։ Այսպիսով, պետական գերատեսչությունները չունեն այն հարցի պատասխանը, թե ինչու ԵՄ-ն  չի ֆինանսավորել գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի 11017 միջոցառումը, որի արժեքը 2,5 միլիարդ դրամ է, այսինքն՝ ծրագրի համար նախատեսված ավելի քան 25 միլիարդ 155 միլիոն դրամի մոտ 10%-ը։   Աննա Սահակյան
16:49 - 30 դեկտեմբերի, 2022
Արդեն 12 օր է՝ Լաչինի միջանցքը, դե ֆակտո ամբողջությամբ փակված է, տասնյակ հազարավոր ընտանիքներ կանգնած են հումանիտար աղետի եզրին. Մհեր Գրիգորյան

Արդեն 12 օր է՝ Լաչինի միջանցքը, դե ֆակտո ամբողջությամբ փակված է, տասնյակ հազարավոր ընտանիքներ կանգնած են հումանիտար աղետի եզրին. Մհեր Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստը: Այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:  Նիստի ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի Ալեքսեյ Լոգվինի, Հարգելի բարեկամներ, գործընկերներ, Առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ այսօրվա նիստի բարձր մակարդակով կազմակերպման համար: Այսօրվա հանդիպման մասնակիցների կազմն ու քանակը ևս մեկ անգամ ապացուցում է տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հարթակում մեր երկրների փոխգործակցության կարևորության բարձր աստիճանը։ Օգտվելով առիթից` առաջին հերթին հայկական կողմի անունից ցանկանում եմ ընդգծել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի նշանակությունը մեր երկրի համար և գոհունակությամբ ընդգծել օրակարգի գործարար հագեցվածության, արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ կողմերի հետևողականության և պայմանավորվածությունների կատարման արդյունավետությանը։ Այստեղ ակնհայտ է անձամբ Ձեր դերը, Ալեքսեյ Օվերչուկ, ինչի համար ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել։ Ըստ էության, մեր օրակարգերում արտացոլված են մեր երկրների սոցիալ-տնտեսական հարաբերությունների բոլոր հիմնական հարցերը, խնդիրները և զարգացման հեռանկարները։ Ըստ այդմ, այսօրվա հանդիպումը թույլ կտա մեզ ամփոփել մեր երկրների միջև համագործակցության կարևորագույն հարցերի մասով ընթացիկ իրավիճակը և ծրագրել միջոցառումներ սոցիալ-տնտեսական և հումանիտար ոլորտներում մեր համագործակցության համակարգային կարևորություն ունեցող ուղղություններով: Անցնող տարին Հայաստանի համար շատ ծանր էր: Բացի գլոբալ խնդիրներից, մենք դիմակայել ենք Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների ծանրագույն սոցիալ-տնտեսական և հումանիտար հետևանքներին։ Եվ ներկա պահին, արդեն 12 օր է, ինչ Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի ճանապարհը, դե ֆակտո ամբողջությամբ փակված է, և տասնյակ հազարավոր ընտանիքներ կանգնած են հումանիտար աղետի եզրին։ Չնայած բոլոր դժվարություններին, այսօրվա իմ ելույթում ես հարկ համարեցի անդրադառնալ մեր համատեղ աշխատանքի ներկայիս միանշանակ դրական և կարևոր արդյունքներին, որոնց մասին արդեն կարելի է խոսել որպես փաստեր։ Այստեղ, նախ և առաջ, հարկ է նշել մեր փոխադարձ և բացարձակ կառուցողականությունը և փոխըմբռնումը ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում բազմակողմ ձևաչափերով համագործակցության վերաբերյալ, ինչը շատ կարևոր է մակրոտնտեսական ցնցումի ներկա իրավիճակում։ Իհարկե, սա բարդ խնդիր է, բայց մենք այն, իմ տեսանկյունից, լիովին հաղթահարում ենք։ Անցնող տարում մենք գործադրել ենք բոլոր ջանքերը մեր երկրների միջև հարաբերությունների համաչափ զարգացման համար, ինչն ակնհայտորեն արտացոլվել է տնտեսական համագործակցության ոլորտում։ Մենք ռեկորդային ցուցանիշներ ենք գրանցել փոխադարձ առևտրում: 2022 թվականի 10 ամիսների ընթացքում մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 3,8 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք, ինչն ավելի քան 85%-ով գերազանցում է 2021 տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ընդ որում, Ռուսաստանից Հայաստան ապրանքների ներմուծումն ըստ ծագման երկրի կազմել է 2,1 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք, ինչն ավելի քան 53%-ով գերազանցում է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 1,7 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք, ինչը 2,5 անգամ գերազանցում է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Փոխադարձ առևտրի հետևողական աճին զուգընթաց՝ անհրաժեշտ ենք համարում փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժնի ավելացման հետագա խթանումը, ինչն իր հերթին կնպաստի առևտրային կապերի ամրապնդմանը։ Ընթացիկ տարվա կարևոր արդյունք ենք համարում մեր պետությունների կառավարությունների միջև տնտեսական համագործակցության ծրագրի ստորագրումը։ Համոզված եմ, որ հաջորդ տարի մենք համատեղ կհաստատենք դրա իրականացման Գործողությունների մանրամասն ծրագիրը։ Գործընկերներ, Ցանկանում եմ նշել, որ մեզ հաջողվեց աշխատանքային կարգով լուծել Հայաստանում ռուսական կապիտալով մի շարք խոշոր ընկերությունների ընթացիկ գործունեության հետ կապված բարդ խնդիրներ։ Մենք հետագայում ևս պատրաստ ենք ապահովել բարենպաստ պայմաններ ռուսական ներդրումների ներգրավման, ինչպես նաև կոոպերացիոն նախագծերի իրականացման համար։ Անցնող տարում էներգետիկայի ոլորտում մենք համաձայնեցրել և ստորագրել ենք 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը։ Մեզ հաջողվեց տարիներ շարունակ կուտակված և չլուծված բազմաթիվ լուրջ խնդիրների լուծումներ գտնել։ Հաշվի առնելով ժամանակակից իրողությունները՝ կարևոր եմ համարում համագործակցությունը արտոնյալ պայմաններով վառելիքի ներկրման բնագավառում։ Այս համատեքստում գոհունակությամբ ուզում եմ նշել, որ մենք արդեն համաձայնեցրել և հաստատել ենք 2023 թվականի համար Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի և գազի ներմուծման ինդիկատիվ բալանսները։ Գոհունակությամբ պետք է նշեմ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և ռուսաստանյան «Ռոսատոմ» պետական կորպորացիան ընթացիկ տարում շարունակել են համատեղ ակտիվ աշխատանքը՝ Հայկական ԱԷԿ 2-րդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման լայնածավալ ծրագրի իրականացման ուղղությամբ։ Մեր ռազմավարական օրակարգի մեկ այլ հարց եմ համարում տրանսպորտային և լոգիստիկ հաղորդակցությունների զարգացումը։ Այս ուղղությամբ մենք պետք է ամբողջությամբ օգտագործենք մեր երկրների տարանցիկ ներուժը, որպեսզի բավարարենք ինչպես տնտեսվարող սուբյեկտների, այնպես էլ մեր քաղաքացիների կարիքները։ Մեր պայմանավորվածությունների համաձայն՝ Հարավկովկասյան երկաթուղիները Հայաստանում շարունակում է ուղևորափոխադրումների համար նախատեսված շարժակազմի թարմացման գործընթացը։ ՀԿԵ-ի ընդհանուր ներդրումներն այս տարվա 9 ամիսների ընթացքում կազմել են շուրջ 500 մլն ռուբլի։ Կարևոր է նշել, որ մեր երկրների միջև բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումները շարունակում են իրականացվել առանց թույլտվության։ Ինչ վերաբերում է երրորդ երկրներ և երրորդ երկրներից բեռնափոխադրումներին, ապա հայկական կողմի խնդրանքով տեղի է ունեցել լրացուցիչ թույլտվությունների փոխանակում, ինչի արդյունքում 2022 թվականին դրանց թիվը ավելի քան կրկնապատկվել է։ 2022 թվականի մայիսից Ռուսաստանի և Հայաստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների բոլոր սահմանափակումները հանվել են։ Ներկայումս 9 գործող երթուղիներով պարիտետային սկզբունքով աշխատում է 6 ընկերություն։ Չնայած բոլոր դժվարություններին՝ ցանկանում եմ ընդգծել մեր արդյունավետ համագործակցությունը օդային փոխադրումների ոլորտում: Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավիաչվերթերի քանակը շուրջ երկու անգամ ավելացել է։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ռուսական կողմին՝ Վերին Լարսի անցակետում մշտապես առաջացող ճգնաժամային իրավիճակներին օպերատիվ արձագանքելու համար։ Ցավոք, այս պահին ևս մենք այնտեղ ունենք կուտակված շուրջ 200 բեռնատար, և խորհրդանշական կլիներ այսօրվա հանդիպումը այդ թվում նվիրել այս խնդրի լուծմանը։ Չեմ թաքցնի, որ Հայաստանի Հանրապետության համար տրանսպորտային և լոգիստիկ շղթաների անխափան աշխատանքը առաջին հերթին պարենային անվտանգության ապահովման կարևոր գործոն է։ Հարգելի ընկերներ, Ամփոփելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այսօրվա նիստի բոլոր մասնակիցներին, փորձագետներին, մեր երկրների նախարարությունների և գերատեսչությունների գործընկերներին հայ-ռուսական բազմաշերտ գործընկերության հետ կապված հարցերի ողջ շրջանակի կառուցողական, մանրամասն, արդյունավետ քննարկման համար»: Ամփոփելով երլույթը փոխվարչապետը շնորհավորել է ներկաներին գալիք տոների կապակցությամբ և մաղթել խաղաղություն ու բարօրություն: Նիստի արդյունքում միջկառավարական հանձնաժողովի համանախագահները ստորագրել են արձանագրություն, որը ներառել է երկկողմ օրակարգի բոլոր արդիական հարցերը: Այնուհետև տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ հատուկ նամականիշների մարման արարողությունը:
13:42 - 24 դեկտեմբերի, 2022
Արդեն 12 օր է, ինչ ԼՂ բնակչության կյանքի ճանապարհը, դե ֆակտո, ամբողջությամբ փակված է. Մհեր Գրիգորյանը՝ Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստին

Արդեն 12 օր է, ինչ ԼՂ բնակչության կյանքի ճանապարհը, դե ֆակտո, ամբողջությամբ փակված է. Մհեր Գրիգորյանը՝ Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստը: Նիստի ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է. «Հարգելի Ալեքսեյ Լոգվինի,Հարգելի բարեկամներ, գործընկերներ, Առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ այսօրվա նիստի բարձր մակարդակով կազմակերպման համար: Այսօրվա հանդիպման մասնակիցների կազմն ու քանակը ևս մեկ անգամ ապացուցում է տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հարթակում մեր երկրների փոխգործակցության կարևորության բարձր աստիճանը։ Օգտվելով առիթից` առաջին հերթին հայկական կողմի անունից ցանկանում եմ ընդգծել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի նշանակությունը մեր երկրի համար և գոհունակությամբ ընդգծել օրակարգի գործարար հագեցվածության, արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ կողմերի հետևողականության և պայմանավորվածությունների կատարման արդյունավետությանը։ Այստեղ ակնհայտ է անձամբ Ձեր դերը, Ալեքսեյ Օվերչուկ, ինչի համար ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել։Ըստ էության, մեր օրակարգերում արտացոլված են մեր երկրների սոցիալ-տնտեսական հարաբերությունների բոլոր հիմնական հարցերը, խնդիրները և զարգացման հեռանկարները։Ըստ այդմ, այսօրվա հանդիպումը թույլ կտա մեզ ամփոփել մեր երկրների միջև համագործակցության կարևորագույն հարցերի մասով ընթացիկ իրավիճակը և ծրագրել միջոցառումներ սոցիալ-տնտեսական և հումանիտար ոլորտներում մեր համագործակցության համակարգային կարևորություն ունեցող ուղղություններով:Անցնող տարին Հայաստանի համար շատ ծանր էր: Բացի գլոբալ խնդիրներից, մենք դիմակայել ենք Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների ծանրագույն սոցիալ-տնտեսական և հումանիտար հետևանքներին։Եվ ներկա պահին, արդեն 12 օր է, ինչ Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի ճանապարհը, դե ֆակտո ամբողջությամբ փակված է, և տասնյակ հազարավոր ընտանիքներ, կանգնած են հումանիտար աղետի եզրին։ Չնայած բոլոր դժվարություններին, այսօրվա իմ ելույթում ես հարկ համարեցի անդրադառնալ մեր համատեղ աշխատանքի ներկայիս միանշանակ դրական և կարևոր արդյունքներին, որոնց մասին արդեն կարելի է խոսել որպես փաստեր։ Այստեղ, նախ և առաջ, հարկ է նշել մեր փոխադարձ և բացարձակ կառուցողականությունը և փոխըմբռնումը ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում բազմակողմ ձևաչափերով համագործակցության վերաբերյալ, ինչը շատ կարևոր է մակրոտնտեսական ցնցումի ներկա իրավիճակում։ Իհարկե, սա բարդ խնդիր է, բայց մենք այն, իմ տեսանկյունից, լիովին հաղթահարում ենք։ Անցնող տարում մենք գործադրել ենք բոլոր ջանքերը մեր երկրների միջև հարաբերությունների համաչափ զարգացման համար, ինչն ակնհայտորեն արտացոլվել է տնտեսական համագործակցության ոլորտում։ Մենք ռեկորդային ցուցանիշներ ենք գրանցել փոխադարձ առևտրում: 2022 թվականի 10 ամիսների ընթացքում մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 3,8 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք, ինչն ավելի քան 85%-ով գերազանցում է 2021 տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ընդ որում, Ռուսաստանից Հայաստան ապրանքների ներմուծումն ըստ ծագման երկրի կազմել է 2,1 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք, ինչն ավելի քան 53%-ով գերազանցում է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 1,7 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք, ինչը 2,5 անգամ գերազանցում է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Փոխադարձ առևտրի հետևողական աճին զուգընթաց՝ անհրաժեշտ ենք համարում փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժնի ավելացման հետագա խթանումը, ինչն իր հերթին կնպաստի առևտրային կապերի ամրապնդմանը։ Ընթացիկ տարվա կարևոր արդյունք ենք համարում մեր պետությունների կառավարությունների միջև տնտեսական համագործակցության ծրագրի ստորագրումը։ Համոզված եմ, որ հաջորդ տարի մենք համատեղ կհաստատենք դրա իրականացման Գործողությունների մանրամասն ծրագիրը։ Գործընկերներ,Ցանկանում եմ նշել, որ մեզ հաջողվեց աշխատանքային կարգով լուծել Հայաստանում ռուսական կապիտալով մի շարք խոշոր ընկերությունների ընթացիկ գործունեության հետ կապված բարդ խնդիրներ։Մենք հետագայում ևս պատրաստ ենք ապահովել բարենպաստ պայմաններ ռուսական ներդրումների ներգրավման, ինչպես նաև կոոպերացիոն նախագծերի իրականացման համար։Անցնող տարում էներգետիկայի ոլորտում մենք համաձայնեցրել և ստորագրել ենք 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը։Մեզ հաջողվեց տարիներ շարունակ կուտակված և չլուծված բազմաթիվ լուրջ խնդիրների լուծումներ գտնել։Հաշվի առնելով ժամանակակից իրողությունները՝ կարևոր եմ համարում համագործակցությունը արտոնյալ պայմաններով վառելիքի ներկրման բնագավառում։Այս համատեքստում գոհունակությամբ ուզում եմ նշել, որ մենք արդեն համաձայնեցրել և հաստատել ենք 2023 թվականի համար Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի և գազի ներմուծման ինդիկատիվ բալանսները։Գոհունակությամբ պետք է նշեմ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և ռուսաստանյան «Ռոսատոմ» պետական կորպորացիան ընթացիկ տարում շարունակել են համատեղ ակտիվ աշխատանքը՝ Հայկական ԱԷԿ 2-րդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման լայնածավալ ծրագրի իրականացման ուղղությամբ։Մեր ռազմավարական օրակարգի մեկ այլ հարց եմ համարում տրանսպորտային և լոգիստիկ հաղորդակցությունների զարգացումը։Այս ուղղությամբ մենք պետք է ամբողջությամբ օգտագործենք մեր երկրների տարանցիկ ներուժը, որպեսզի բավարարենք ինչպես տնտեսվարող սուբյեկտների, այնպես էլ մեր քաղաքացիների կարիքները։Մեր պայմանավորվածությունների համաձայն՝ Հարավկովկասյան երկաթուղիները Հայաստանում շարունակում է ուղևորափոխադրումների համար նախատեսված շարժակազմի թարմացման գործընթացը։ ՀԿԵ-ի ընդհանուր ներդրումներն այս տարվա 9 ամիսների ընթացքում կազմել են շուրջ 500 մլն ռուբլի։Կարևոր է նշել, որ մեր երկրների միջև բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումները շարունակում են իրականացվել առանց թույլտվության։Ինչ վերաբերում է երրորդ երկրներ և երրորդ երկրներից բեռնափոխադրումներին, ապա հայկական կողմի խնդրանքով տեղի է ունեցել լրացուցիչ թույլտվությունների փոխանակում, ինչի արդյունքում 2022 թվականին դրանց թիվը ավելի քան կրկնապատկվել է։2022 թվականի մայիսից Ռուսաստանի և Հայաստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների բոլոր սահմանափակումները հանվել են։ Ներկայումս 9 գործող երթուղիներով պարիտետային սկզբունքով աշխատում է 6 ընկերություն։Չնայած բոլոր դժվարություններին՝ ցանկանում եմ ընդգծել մեր արդյունավետ համագործակցությունը օդային փոխադրումների ոլորտում:Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավիաչվերթերի քանակը շուրջ երկու անգամ ավելացել է։Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ռուսական կողմին՝ Վերին Լարսի անցակետում մշտապես առաջացող ճգնաժամային իրավիճակներին օպերատիվ արձագանքելու համար։Ցավոք, այս պահին ևս մենք այնտեղ ունենք կուտակված շուրջ 200 բեռնատար, և խորհրդանշական կլիներ այսօրվա հանդիպումը այդ թվում նվիրել այս խնդրի լուծմանը։Չեմ թաքցնի, որ Հայաստանի Հանրապետության համար տրանսպորտային և լոգիստիկ շղթաների անխափան աշխատանքը առաջին հերթին պարենային անվտանգության ապահովման կարևոր գործոն է։Հարգելի ընկերներ,Ամփոփելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այսօրվա նիստի բոլոր մասնակիցներին, փորձագետներին, մեր երկրների նախարարությունների և գերատեսչությունների գործընկերներին հայ-ռուսական բազմաշերտ գործընկերության հետ կապված հարցերի ողջ շրջանակի կառուցողական, մանրամասն, արդյունավետ քննարկման համար»:Ամփոփելով երլույթը փոխվարչապետը շնորհավորել է ներկաներին գալիք տոների կապակցությամբ և մաղթել խաղաղություն ու բարօրություն:Նիստի արդյունքում միջկառավարական հանձնաժողովի համանախագահները ստորագրել են արձանագրություն, որը ներառել է երկկողմ օրակարգի բոլոր արդիական հարցերը:Այնուհետև տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ հատուկ նամականիշների մարման արարողությունը:
19:43 - 23 դեկտեմբերի, 2022
Չեմ կարող ասել, թե կոնկրետ արդյունք ունենք, ցավոք սրտի․ Փաշինյանը՝ փոխվարչապետերի հանդիպմանը քննարկված  Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու բացման մասին

Չեմ կարող ասել, թե կոնկրետ արդյունք ունենք, ցավոք սրտի․ Փաշինյանը՝ փոխվարչապետերի հանդիպմանը քննարկված Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու բացման մասին

Քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու բացման հարցը, չեմ կարող ասել, թե կոնկրետ արդյունք ունենք, ցավոք սրտի, բայց ուզում եմ վերահաստատել, որ ՀՀ-ն պատրաստ է եւ շահագրգռված է ծրագրի իրականացմամբ եւ մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ եւ ՀՀ-ն պատրաստ է օր առաջ սկսել երկաթուղու վերականգնումը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Մենք նախկինում բարձրաձայնել ենք մեր պատկերացումները եւ երբ այս պատկերացնումների արձանագրման պահից պատրաստ են սկսել երկաթուղու վերականգնման աշխատանքները եւ, իհարկե, ավելորդ է ասել, որ երկաթուղին, ճանապարհները պետք է գործել ՀՀ օրենսդրության շրջանակում․ ցանկացած պահի, երբ այդ արձանագրումը թղթի վրա կանենք, պատրաստ ենք սկսել աշխատանքները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։  Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 6-ին, Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել են հարցեր` կապված ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ միջև ու տարածաշրջանում երկաթուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության զարգացման և փոխադրումների կազմակերպման հետ։
16:44 - 07 դեկտեմբերի, 2022
Մոսկվայում կայացել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած աշխատանքային խմբի նիստը

Մոսկվայում կայացել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած աշխատանքային խմբի նիստը

2022 թվականի դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը:Կողմերն ընդգծել են Ռուսաստանի Դաշնության դրական դերը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև նրանց միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ ջանքերի գործադրման հարցում:Նիստի ընթացքում քննարկվել են հարցեր` կապված Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ու տարածաշրջանում երկաթուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության զարգացման և փոխադրումների կազմակերպման հետ։Կողմերը կշարունակեն աշխատել Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ։Հայկական և ադրբեջանական կողմերն իրենց երախտագիտությունն են հայտնել ռուսական կողմին բարձր մակարդակով հանդիպման կազմակերպման և հյուրընկալության համար։ 
23:29 - 06 դեկտեմբերի, 2022