Բաքուն արձագանքել է Արցախում Ադրբեջանի կողմից էթնիկ զտում իրականացնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին |azatutyun.am|
18:54 - 27 ապրիլի, 2023

Բաքուն արձագանքել է Արցախում Ադրբեջանի կողմից էթնիկ զտում իրականացնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին |azatutyun.am|

azatutyun.am: Արձագանքելով Հայաստանի վարչապետի ապրիլի 27-ի հայտարարությանը, Ադրբեջանի ԱԳՆ-ն ասել է, թե բոլորովին սխալ է ճանապարհի փակում գնահատել սահմանային ելումուտի ռեժիմը կարգավորող անցակետի տեղադրումը։

«Հակառակ վարչապետի պնդումների, ըստ եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը իրավասություն և ինքնիշխան իրավունք ունի Լաչինի ճանապարհի վրա և իր պարտավորությունների շրջանակում երաշխավորում է Լաչինի ճանապարհով փոխադրվող քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգությունը և կշարունակի իրականացնել համապատասխան միջոցներ այդ ուղղությամբ», - նշում է Աբրբեջանի ԱԳՆ-ն։

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Եթե մինչև հիմա Լաչինի միջանցքը փակ էր կեղծ բնապահպան պատրվակով, հիմա արդեն պաշտոնապես փակվել է Ադրբեջանի կողմից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել