Բաքվում մենք հաստատել ենք, որ Լաչինի միջանցքում անցակետ հաստատելու երևույթը հակասում է 2 երկրների միջև զինադադարի համաձայնություններին․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
15:22 - 28 ապրիլի, 2023

Բաքվում մենք հաստատել ենք, որ Լաչինի միջանցքում անցակետ հաստատելու երևույթը հակասում է 2 երկրների միջև զինադադարի համաձայնություններին․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Բաքվում, ինչպես Ֆրանսիան արել է նաև նախկինում հանրայնորեն, մենք հաստատել ենք, որ Լաչինի միջանցքում անցակետ հաստատելու երևույթը հակասում է 2 երկրների միջև զինադադարի համաձայնություններին, և եթե Ադրբեջանը որոշ մտահոգություններ կամ պահանջներ ունի հոսքերի թափանցիկության վերաբերյալ, կան մի շարք այլ միջոցներ այդ հարցին մոտենալու համար և ոչ միակողմանի քայլերով։ Այս մասին Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան հայտարարեց Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում։

«Մենք շարունակում ենք կոչ անել վերականգնելու անարգել տեղաշարժը՝ համաձայն ձեր 2 կողմերի (Հայաստանի և Ադրբեջանի-խմբ․) ստանձնած պարտավորությունների և Միջազգային արդարադատության դատարանի վճռի։ Այդ շրջափակումն արդեն մի քանի ամիս է տևում, և դա ընդունելի չէ․ այն չի համապատասխանում միզազգային իրավունքի հանձնառություններին և մարդասիրական ճգնաժամի ռիսկ է ստեղծում ԼՂ բնակչության համար։ Ես ասել եմ նաև երեկ, մենք բազմիցս ենք արտահայտվել, բայց ես ցանկանում էի նորից ասել դա տեղում․ մենք ցանկանում ենք, որ բանակցություններ վարվեն Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքերի ու երաշխիքների շուրջ»,- նշեց Ֆրանսիայի ԱԳ նախարարը։

Կատրին Կոլոնան շեշտեց՝ ԼՂ բնակչությունը պետք է կարողանա շարունակել ապրել խաղաղության մեջ, անվտանգության մեջ, իր մշակույթի և իր ավանդույթների հարգանքով․ «Ես դա նաև Ազգային ժողովում եմ ասել, ես վստահեցնում եմ, պարոն նախարար, որ մենք դա ասում ենք ոչ միայն ձեզ, այլ նաև այլոց և մասնավորապես  ադրբեջանական կողմին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել