Այս հարցերը չէին տա մեր ընդդիմադիր գործընկերները, եթե բանակցություններն ընթանային Մոսկվայում․ Վահագն Ալեքսանյան |aravot.am|
11:37 - 02 մայիսի, 2023

Այս հարցերը չէին տա մեր ընդդիմադիր գործընկերները, եթե բանակցություններն ընթանային Մոսկվայում․ Վահագն Ալեքսանյան |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովի հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն արձագանքեց ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին։

«Այս հարցերը չէին տա մեր ընդդիմադիր գործընկերները, եթե այս բանակցությունները լինեին Մոսկվայում։ Բայց հատկապես ծիծաղելի է, թե ո՞նց է կարելի, երբ ամբողջ աշխարհի ու տեսախցիկների առաջ, մամլո հաղորդագրություններով բանակցում են, դուք ասում եք՝ ստվերային բանակցություններ են ընթանում հայ ժողովրդի թիկունքում։ Եթե ստվերային է, բա իրոք ստվերայինը ո՞րն է, պարոն Մանուկյան։

Կարո՞ղ է 2007 թվականի հայ-թուրքական բանակցություններն են, կարող է։ Հատկապես շատ հետաքրքիր է, որ ասում եք՝ Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայի գծով Հայաստանի բանակցողն է և, հետևաբար, եթե մասնակցում է այս բանակցություններին, ուրեմն այստեղ կա նաև Թուրքիայի գործոնը, հետևաբար այս ամենը Հայաստանը շաղկապում է իրար։ Ռուբեն Ռուբինյանը շաբաթվա մեջ հանդիպում է տասնյակ պատվիրակությունների՝ Հայաստանում ու Հայաստանից դուրս»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։

ԱԺ նիստի ժամանակ նման հարց էր ուղղել Գեղամ Մանուկյանը․ «Ի՞նչ կարգավիճակով է Ռուբինյանը մասնակցում ԱՄՆ-ում տեղի ունեցող բանակցություններին։ Արդյո՞ք հայ-թուրքականը կապված է հայ-ադրբեջանականի հետ։ Ալեն Սիմոնյանի որոշումով Ռուբինյանը գործուղվել է ապրիլի 28-ից մայիսի 5-ը։ Դա նշանակում է որ ենթադրվում էր ի սկզբանե հայտնի էր, որ մի քանի օր շարունակ բանակցություններ են լինելու»։

Հարցին ի պատասխան՝ ՔՊ պատգամավոր Արման Եղոյանն ասել էր․ «Եթե այս բանակցությունները տեղի ունենային Մոսկվայում, այսօր (․․․) դուք էլի այս նույն հարցն այստեղ կբարձրացնե՞իք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել