44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգվեց
 |armenpress.am|
10:59 - 03 մայիսի, 2023

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգվեց |armenpress.am|

armenpress.am: 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգվեց: 

ԱԺ համապատասխան նախագիծը քվեարկությամբ ընդունվեց՝ ստանալով 59 կողմ, 29 դեմ, 1 ձեռնպահ ձայներ: 

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ որոշվել է հրավիրյալների ցանկը, որի հիման վրա հրավիրվել են և հրավիրվում են գործող և նախկին զինվորական ու քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հանձնաժողովին են դիմել պատերազմի բազմաթիվ մասնակիցներ և զոհվածների հարազատներ, որոնք նույնպես անհատական կարգով հանձնաժողովին են ներկայացնում բազմաթիվ տեղեկություններ և տեսաձայնային նյութեր։

Քոչարյանը նաև վստահեցրել էր, որ սա վերջին երկարաձգումը կլինի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել