Ալեն Սիմոնյանն Անկարայում կհանդիպի իր թուրք գործընկերոջ հետ
 |armeniasputnik.am|
11:17 - 03 մայիսի, 2023

Ալեն Սիմոնյանն Անկարայում կհանդիպի իր թուրք գործընկերոջ հետ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն Անկարա այցի շրջանակում կհանդիպի Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփի հետ: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց է խորհրդարանի խոսնակի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը:

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում նախատեսված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը:

Հիշեցնենք` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված գագաթնաժողովին, որին ներկա կլինեն անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարները։ Կայանալու է նաև Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստ:

Հայաստանից Անկարա կմեկնեն նաև ՔՊ-ականներ Բաբկեն Թունյանն ու Գևորգ Պապոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել