Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների հաջորդ փուլը պետք է կայանա այս ամիս Ռուսաստանում. Ալիև
 |tert.am|
10:38 - 04 մայիսի, 2023

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների հաջորդ փուլը պետք է կայանա այս ամիս Ռուսաստանում. Ալիև |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Շուշի կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունների հաջորդ փուլը պետք է կայանա այս ամիս Ռուսաստանում։

Նրա կարծիքով՝ համաձայնության հասնելու լավագույն ճանապարհն Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններն են՝ առանց որևէ միջնորդի, օգնողների կամ խանգարողների։

«Կարծում եմ, որ երկու երկրների միջև ուղիղ բանակցությունները ավելի օգտակար և անհրաժեշտ կլինեն։ Կարծում եմ՝ մենք պետք է ավելի առաջ շարժվենք այս ուղղությամբ, եթե, իհարկե, Հայաստանը նույնպես պատրաստ լինի դրան»,- նշել է Ալիևը:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ից ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ընթացող բանակցություններում քննարկվում են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր: Մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Հայաստանի, ապա Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Իսկ այս հանդիպումներից հետո ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին երկկողմ խաղաղ բանակցությունների համար։ Եռակողմ բանակցություններից հետո սկսվել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը։ 

Մայիսի 3-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել