Բանակցություններին ու դրանց արդյունքներին երկար չենք սպասի․ Բայրամովը «դրական գործոն» է որակել Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումը
 |tert.am|
12:10 - 10 մայիսի, 2023

Բանակցություններին ու դրանց արդյունքներին երկար չենք սպասի․ Բայրամովը «դրական գործոն» է որակել Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումը |tert.am|

tert.am: Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ մենք մեկ քայլ առաջ ենք գնացել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նաև հավելել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների կայանալիք հանդիպումը Բրյուսելում «երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասն է կազմում» և կարող է դիտարկվել որպես «Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների բաղկացուցիչ մաս»։

«Ընդհանուր առմամբ, մենք դրական ենք գնահատում ընթացող գործընթացը, քանի որ երբեմն բանակցային գործընթացում ընդմիջումներ կամ ձգձգումներ են լինում: Ադրբեջանական կողմի մոտեցումն այս հարցում միշտ կայուն է և հետևողական․ մենք հանդես ենք գալիս հօգուտ բանակցային գործընթացի և կարգավորման», - նշել է Բայրամովը։

Նրա խոսքով՝ առաջնորդների հանդիպումը, ընդհանուր առմամբ, դրական գործոն է։

«Բանակցություններին ու դրանց արդյունքներին երկար չենք սպասի», - հավելել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել