Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Մոսկվայում
 |armenpress.am|
15:45 - 10 մայիսի, 2023

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Մոսկվայում |armenpress.am|

armenpress.am: Մոսկվայում ռուսական կողմի հյուրընկալությամբ մայիսի 19-ին կհանդիպեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Ռուսաստանյան կողմի հյուրընկալությամբ մայիսի 19-ին (Մոսկվա) նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում»,- նշեց ԱԳՆ մամուլի խոսնակը:

Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածության մասին օրերս  հայտնել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ ժամկետների մասին կհայտնեն ավելի ուշ։ 

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մայիսի 1-ից 4-ը բանակցություններ են անցկացրել նաև Վաշինգտոնում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել