Հայկական կողմը գործողության չի նախապատրաստվում․ ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունը
10:50 - 11 մայիսի, 2023

Հայկական կողմը գործողության չի նախապատրաստվում․ ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունը

Ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

ՊՆ-ն հերքում է նաև ադրբեջանական կողմի հաղորդագրությունը հայկական կողմի՝ որևէ գործողության նախապատրաստվելու մասին։

«Սոթքի ուղղությամբ վաղ առավոտյան սադրանք սանձազերծած Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գործողության է նախապատրաստվում, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պաշտպանական գերատեսչությունից նաև հաղորդում են, որ իրադրության ցանկացած փոփոխության դեպքում նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել