hetq.am: Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Էմանուել Մակրոնն ու Վլադիմիր Զելենսկին հանդիպում են ունեցել Փարիզում։ Դրանից հետո նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
«Ռազմական աջակցությունը, որը պատերազմի սկզբից ցուցաբերվում է Ֆրանսիայի կողմից, որ Ուկրաինան կարողանա պաշտպանել իրեն, շարունակվում է և նախապատրաստվում են նոր մատակարարումներ, որպեսզի մշտապես հաշվի առնվեն Ուկրաինայի հրատապ և անհետաձգելի կարիքները՝ իր պաշտպանունակության ամրապնդման գործում»,- ասված է հայտարարության մեջ։
Հանդիպման արդյունքներով՝ Մակրոնը խոստացել է, որ Ֆրանսիան առաջիկա շաբաթներին ուկրաինական մի քանի գումարտակներ կհամալրի տասնյակ զրահամեքենաներով և թեթև տանկերով, այդ թվում՝ AMX-10RC-ներով։
Ֆրանսիան նաև խոստացել է, որ կշարունակի քաղաքական, ֆինանսական, մարդասիրական և ռազմական աջակցություն տրամադրել Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ կլինի։ Կողմերը նաև հայտարարել են, որ «համաձայն են Ռուսաստանի վրա նոր պատժամիջոցների միջև հավաքական ճնշման ուժեղացման անհրաժեշտության հետ»։
comment.count (0)