Տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել, իրեն թույլ էր զգում, սպասում է Աշոտ Փաշինյանի հետ առերեսմանը․ Ագնեսսա Խամոյան
16:54 - 18 մայիսի, 2023

Տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել, իրեն թույլ էր զգում, սպասում է Աշոտ Փաշինյանի հետ առերեսմանը․ Ագնեսսա Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցուղյան պատգամավոր Ագնես Խամոյանը հայտնում է, որ եղել է ՁՊՎ-ում, ուր երեկ 05:00-ից Էրէբունի հիվանդանոցից տեղափոխել են տիկին Գայանեին։ 

«Հայտնեմ, որ տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել, իրեն թույլ էր զգում, սպասում է Աշոտ Փաշինյանի հետ առերեսմանը։ 

Տիկին Գայանեն եւս մեկ անգամ վերահաստատեց, որ Աշոտին առեւանգելու նպատակ չի ունեցել, հակառակ դեպքում մեքենայի ընթացքի ժամանակ կարգելափակեր դռները եւ միայնակ չէր լինի։ Աշոտի հետ հանգիստ խոսել են, եւ իր համար անսպասելի զրույցի կեսից Աշոտը իրեն նետել է մեքենայից, անգամ չի առաջարկել կանգնեցնել մեքենայի ընթացքը։ Չնայած այս ամենին, տիկին Գայանեն վստահ է, որ Աշոտի մոտ թյուրըմբռնում է եղել եւ առերեսման ժամանակ ամեն ինչ կբացահայտվի։ 

Անասելի ծանր էր տեսնել հայրենիքի համար ամենաթանկը տված ու ամենադաժան տանջանքների միջով անցած կնոջը ՁՊՎ-ի պատերի ներսում…»,-նշել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 17-ին, armtimes.com-ը գրեց Աշոտ Փաշինյանի ենթադրյալկ առևանգման փորձի մասին։ Կարճ ժամանակ անց Հայաստանի ոստիկանությունից հաստատեցին, որ հաղորդում է ստացվել վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից առևանգելու փորձի մասին։

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը պատմել է, որ զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը, մոտեցել է Աշոտ Փաշինյանի, ասել՝ նստիր մեքենաս, գնանք «Եռաբլուր», տանենք, տես՝ ինչ են արել հերն ու մերդ․ «Ոչ մի բռնություն չի եղել, ինքը հանգիստ բացել է դուռը և նստել»։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ «Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՔԿ հաղորդագրությունում մանրամասներ կան ենթադրյալ առևանգման դեպքի վերաբերյալ, որոնք չեն համընկնում ծնողների պատմածների հետ։

Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով 4 ձերբակալված կա։ Նրանք չեն ընդունում իրենց մեղավորությունը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել