«Այդ հարցերը քննարկման փուլում են»․ Փաշինյանը՝ ՌԴ-ին սպառազինության համար վճարելու և մատակարարում չլինելու մասին
16:00 - 22 մայիսի, 2023

«Այդ հարցերը քննարկման փուլում են»․ Փաշինյանը՝ ՌԴ-ին սպառազինության համար վճարելու և մատակարարում չլինելու մասին

ԱԽ քարտուղարը «Նովայա գազետա Եվրոպա» պարբերականին տված հարցազրույցում նշել էր, որ ՌԴ-ն չի կատարում պայմանագրային պարտավորությունները ՀՀ-ի հանդեպ․ մասնավորապես, գումարը վճարվել է, բայց սպառազինություն չենք ստացել, մատակարարում չի եղել։ Լրագրողը ՀՀ վարչապետից հետաքրքվեց՝ եթե մատակարարում չի եղել, արդյո՞ք գումարը հետ է վերադարձվել, եթե չի վերադարձվել գումարը, ապա ինչպե՞ս են պատկերացնում գումարի վերադարձը։

«Այդ հարցերը քննարկման փուլում են։ Չեմ կարող աշխատանքային պրոցեսում գտնվող թեմաների շուրջ բովանդակային բացահայտումներ անել, կոռեկտ չի լինի» ,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել