Բոլոր ջանքերը գործադրելու ենք, որպեսզի օր առաջ իշխանազրկվի հայրենիքը հանձնող այս իշխանությունը. Արծվիկ Մինասյան |aysor.am|
12:21 - 23 մայիսի, 2023

Բոլոր ջանքերը գործադրելու ենք, որպեսզի օր առաջ իշխանազրկվի հայրենիքը հանձնող այս իշխանությունը. Արծվիկ Մինասյան |aysor.am|

aysor.am: Տարօրինակ է, երբ ժողովրդավարական հռչակված երկրում բարձրագույն ներկայացուցչական մարմինն այսօր, սկսելով իր նիստերը, օրակարգում չի կարողանում ներառել հայ ժողովրդի համար բախտորոշ նշանակություն ունեցող հարցերի քննարկումը, որոնց վերաբերյալ երեկ Նիկոլ Փաշինյանը կատարել է հակապետական, հակազգային և ապօրինի հայտարարություններ, այսօր խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: 

Նրա խոսքով՝ «Հայաստան» խմբակցությունն իր լիակատար աջակցությունն է հայտնում Արցախին ժողովրդին և խորհրդարանի հայտարարությանը. «Բոլոր ջանքերը գործադրելու ենք, որպեսզի օր առաջ կասեցվի այս ազգակործան ընթացքը, որպեսզի օր առաջ իշխանազրկվի հայրենիքը հանձնող այս իշխանությունը»:

«Նիկոլ Փաշինյանը, որ հաճախ սիրում է տրամաբանական շղթաներ կառուցել, ուզում եմ այս ամբիոնից հրապարակային հարց տալ նրան՝ Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, որը հետագայում բազմաթիվ հանրաքվեներով հաստատվել է, սևով սպիտակի վրա ամրագրվել է. ՀՀ ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես ՀՀ Գերագույն խորհրդին: ՀՀ Գերագույն խորհուրդը 1992 թվականի հունիսի 8-ին կայացնում է որոշում՝ ՀՀ-ն կպաշտպանի Արցախի հարցի այն լուծումը, որը կընդունի ԼՂՀ-ն, հետևողականորեն սատար կկանգնի ԼՂՀ-ին և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը: ՀՀ-ի համար անընդունելի կհամարվի միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում: Սա ՀՀ-ի ժողովրդի անունից հրապարակված և առ այսօր առկա միակ լեգիտիմ հայտարարությունն է», - հայտարարեց Մինասյանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել