Այս պահի դրությամբ չկա խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել Քիշնևում․ Փաշինյան
11:49 - 29 մայիսի, 2023

Այս պահի դրությամբ չկա խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել Քիշնևում․ Փաշինյան

Հայկական կողմը դեռևս չի ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները Վաշինգտոնի բանակցություններից առաջ խաղաղության պայմանագրի՝ Հայաստանի առաջարկությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հետևաբար, ըստ Փաշինյանի, այս պահի դրությամբ չկա խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել Քիշնևում հունիսի 1-ին կայանալիք հանդիպմանը։

Փաշինյանը նաև նշեց, որ սա խաղաղության պայմանագրի 4-րդ խմբագրումն է։

Հիշեցնենք, որ ԵՄ խորհրդի նախագահի գրասենյակը հայտնել է, որ Փաշինյանն ու Ալիևը Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հետ համատեղ կհանդիպեն 2023թ. հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել