Երեկ խաղաղապահները Մարտունու շրջանում արձանագրել են հրադադարի մեկ խախտում
21:16 - 04 հունիսի, 2023

Երեկ խաղաղապահները Մարտունու շրջանում արձանագրել են հրադադարի մեկ խախտում

Երեկ՝ հունիսի 3-ին, Արցախի Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք, տուժածներ չկան։ Այս մասին ասված է ՌԴ ՊՆ՝ խաղաղապահ առաքելության գործունեության մասին տեղեկագրում։

«Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում փաստի առնչությամբ։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Ռուս խաղաղապահները մեքենաների ճանապարհով Ստեփանակերտ են հասցրել 301 տոննա մարդասիրական օգնություն»,- նշված է հաղորդագրույթան մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել