Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը դժգոհել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասին հայտարարությունից |tert.am|
21:18 - 14 հունիսի, 2023

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը դժգոհել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասին հայտարարությունից |tert.am|

tert.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնայի հայտարարությունը։

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը Twitter-ում նշել է, որ Կոլոնան «միտումնավոր աչք է փակում» (չակերտները-խմբ.) Ադրբեջանի «Ղարաբաղի տարածաշրջանում երկու ուղղություններով հայերի ազատ տեղաշարժի վրա» (չակերտները-խմբ.)։

«Ըստ ամենայնի, «շրջափակման» հետ կապված Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հայտարարության մեջ նպատակաուղղված չի նկատվում Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայազգի բնակիչների ազատ տեղաշարժը երկու ուղղություններով։ Սա ակնհայտորեն հակասում է անաչառության մասին հայտարարությանը»,- նշել է Այխան Հաջիզադեն։

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կետրին Կոլոնան այսօր երկրի խորհրդարանում հայտարարել է, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ նրան տրամադրելու մարդասիրական օգնություն։  «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին կատարել Լաչինի միչանցքը բացելու որոշումը։ Տեսնում եք ՝ մենք Հայաստանի և հայերի կողքին ենք»,- ասել էր Կոլոնան։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել