Ծառուկյանի միջնորդությամբ ներդրումային առաջարկի փաստաթուղթ քաղաքապետին չի ներկայացվել․Հակոբ Կարապետյան |armtimes.com|
12:05 - 03 դեկտեմբերի, 2019

Ծառուկյանի միջնորդությամբ ներդրումային առաջարկի փաստաթուղթ քաղաքապետին չի ներկայացվել․Հակոբ Կարապետյան |armtimes.com|

armtimes.com։ Գագիկ Ծառուկյանի միջնորդությամբ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպած մեծահարուստները ներդրումային որեւէ առաջարկ փաստաթղթային տարբերակով չեն ներկայացրել:

Այս մասին ասաց քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ պարզաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի այսօրվա հայտարարությունը, ըստ որի՝ Աբու Դաբիի թագաժառանգը եւ Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը ցանկություն են հայտնել ներդրումներ անել Հայաստանում, նրանք անձամբ հանդիպել են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ: Նպատակ են ունեցել Երեւանում կարիքավոր անձանց անվճար սպասարկող հիվանդանոց կառուցել, ինչպես նաեւ՝ երկու հյուրանոց:

Նյութն ամբողջությամբ՝ armtimes.com։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել