Ուկրաինան չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի դեռ այդ երկրի տարածքում պատերազմական գործողություններ են ընթանում. Օլաֆ Շոլց |hetq.am|
09:43 - 03 հուլիսի, 2023

Ուկրաինան չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի դեռ այդ երկրի տարածքում պատերազմական գործողություններ են ընթանում. Օլաֆ Շոլց |hetq.am|

hetq.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պնդում է, որ Ուկրաինան չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, քանի դեռ այդ երկրի տարածքում ռազմական գործողություններ են ընթանում, և չի կարգավորվել հակամարտությունը։

«Մի բան միանգամայն պարզ է և դա գիտի Ուկրաինան ու դա ասվել է բազմիցս։ Պատերազմի ժամանակ ընդհանրապես չի կարող լինել մեր Դաշինքին անդամակցություն։ Անդամակցության պայման է հանդիսանում չլուծված սահմանային հակամարտությունների բացակայությունը»,- գերմանական ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Շոլցը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Գերմանիան դասվում է այն երկրների շարքին, որոնք իրենց պարտավոր են զգում մշակելու անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար՝ հակամարտության ավարտից հետո ընկած ժամանակահատվածի մասով։ «Եվ այդ հարցով մենք շատ ակտիվ բանակցություններ ենք վարում Ուկրաինայի հետ գրեթե պատերազմի հենց սկզբից»,- ասել է Գերմանիայի կանցլերը՝ նշելով, որ դրանց մասնակցում են նաև Գերմանիայի մյուս դաշնակիցները, ընդ որում` ոչ միայն Միացյալ Նահանգները։   

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ, որը կկայանա հուլիսի 11-12-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում, Կիևը ակտիվացրել է Հյուսիսատլանտյան դաշինքին իր անդամակցության վերաբերյալ հռետորաբանությունը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան և նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը այս թեմայով ամենօրյա բանակցություններ են վարում ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։ Երմակը հայտարարել է, որ Կիևը հույս ունի արդեն այս գագաթնաժողովին Դաշինքից ստանալ հեշտացված ընթացակարգով ՆԱՏՕ-ին անդամակցության հրավեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել