Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ի և Ադրբեջանի ամուր համագործակցությունը Հարավային Կովկասում կայունության առանցքային տարրերից է |factor.am|
16:15 - 26 հուլիսի, 2023

Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ի և Ադրբեջանի ամուր համագործակցությունը Հարավային Կովկասում կայունության առանցքային տարրերից է |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցում անդրադարձել է Բաքվի և Մոսկվայի ռազմավարական զարգացող հարաբերություններին։ 

նդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օրերս հնչեցրած հայտարարությանը, թե ՌԴ-ի հետ հարաբերություններն ամրապնդվում են դաշնակցային համագործակցության հռչակագրի ստորագրումից հետո, Զախարովան նշել է, որ կիսում են երկկողմ հարաբերությունների նման բարձր գնահատականը։

«Ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագրի ստորագրումից հետո մեր կապերը զարգանում են նոր մակարդակով։ Մենք միմյանց հետ փոխգործակցելով աշխատում ենք, որ ռազմավարական փաստաղթղթի ներուժն ամբողջությամբ բացահայտվի և համագործակցությունն ունենա համապարփակ բնույթ։ ՌԴ-ի և Ադրբեջանի ամուր ու սերտ համագործակցությունը Հարավային Կովկասում կայունության առանքային տարրերից է»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Ալիևը վերոնշյալ հայտարարությունը հնչեցրել էր օկուպացված Շուշիում կազմակերպված մեդիաֆորումի ժամանակ, որին մասնակցել են նաև ռուսական պետական լրատվամիջոցների ներկայացուցիչներ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել