ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի դեմ․ Փալոն
11:37 - 27 հուլիսի, 2023

ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի դեմ․ Փալոն

Մեր աչքի առաջ տեղի է ունենում ԼՂ-ում էթնիկ զտման՝ Ալիևի կանխամտածված արշավը։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը։

«Պետքարտուղարությունը և միջազգային հանրությունը պետք է ցույց տան, որ դա անընդունելի է, և պատժամիջոցներ սահմանեն։ Միջանցքը վերաբացելու անկարողությունն այժմ անհասկանալի հումանիտար ճգնաժամ կառաջացնի»,- գրել է կոնգրեսականը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել