«Ցանկացա սեփական աչքերով տեսնել այն տեղը, որի մասին շատ եմ լսում եւ հաճախ խոսում ու գրում»․ ՀՀ-ում Չեխիայի դեսպանը այցելել է Լաչինի միջանցք
14:02 - 04 օգոստոսի, 2023

«Ցանկացա սեփական աչքերով տեսնել այն տեղը, որի մասին շատ եմ լսում եւ հաճախ խոսում ու գրում»․ ՀՀ-ում Չեխիայի դեսպանը այցելել է Լաչինի միջանցք

ՀՀ-ում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկն այցելել է Լաչինի միջանցք։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրառում է արել՝ կից հրապարակելով լուսանկարներ․

«Լաչինի միջանցքում․ ցանկացա սեփական աչքերով տեսնել այն տեղը, որի մասին շատ եմ լսում եւ հաճախ խոսում ու գրում։

Հակարիի կամուրջը հիմա հայտնի տեղ է։ Պաշտոնական պատվիրակությունը գալիս է այստեղ համարյա ամեն օր։ Եւ դա իրականում լավ է։

Չեմ ձեւացնի, թե գիտեմ բաղադրատոմսը՝ դուրս գալու բարդ իրավիճակից, որում հիմա գտնվում են տարածաշրջանն ու հայերը, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում։

Այնուհանդերձ, միշտ լավ է առավելագույն տեղեկություններ ունենալ առաջին ձեռքից։

Սահմանի հայկական կողմից մենք տեղեկություններ ենք ստացել շնորհիվ ՀՀ-ում ԵՄ առաքելության, որի դիտորդները մեծ գործ են անում։ Ես նաեւ իմ աչքերով տեսա, թե որքան լավ է աշխատում ԵՄ դիտորդական առաքելության համագործակցությունը հայ սահմանապահների, ոստիկանության եւ բանակի հետ»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել