Հունաստանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել եմ ԼՂ ապաշրջափակման ուղղությամբ կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը․ Միրզոյան
16:16 - 09 օգոստոսի, 2023

Հունաստանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել եմ ԼՂ ապաշրջափակման ուղղությամբ կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը․ Միրզոյան

Հեռախոսազրույց եմ ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Գեորգիոս Գերապետրիտիսի հետ` թվիթերյան իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Բարձր գնահատելով միջազգային գործընկերների նպատակաուղղված կոչերը՝ ընդգծել եմ Ադրբեջանի կողմից շուրջ 8 ամիս շրջափակված Լաչինի միջանցքի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի հանձնարարականների կատարման և Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակման դադարեցման ուղղությամբ կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարը։

Նա նշել է նաև, որ մտքեր են փոխանակել երկկողմ գործընկերության, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել