Սևանա լճում ջրահեղձ է եղել ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոն
16:22 - 14 օգոստոսի, 2023

Սևանա լճում ջրահեղձ է եղել ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոն

Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնում է, որ Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոն մահացել է։ 

Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ-ն հայտնել էր, որ Սևանա լճում Ուկրաինայի քաղաքացի է ջրահեղձ եղել։ Infocom-ին ՀՀ ԱԳՆ-ից հաստատեցին, որ Սևանա լճում ջրահեղձ եղած քաղաքացին Ալեքսանդր Սենչենկոն է։ 

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջ անձնակազմի և անձամբ իր անունից ցավակցությունն է հայտնել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբային` Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյի ողբերգական մահվան կապակցությամբ։ Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը միացել է ցավակցական խոսքերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել