Լավրովը ՀԱՀ է ժամանել` մասնակցելու ԲՐԻՔՍ գագաթնաժողովին. նախարարին պարերով են դիմավորել |armeniasputnik.am|
11:04 - 22 օգոստոսի, 2023

Լավրովը ՀԱՀ է ժամանել` մասնակցելու ԲՐԻՔՍ գագաթնաժողովին. նախարարին պարերով են դիմավորել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը այսօր մեկնել է Յոհաննեսբուրգ, որտեղ կմասնակցի ԲՐԻՔՍ երկրների գագաթնաժողովին։

ՌԴ նախարարին ՀԱՀ–ում դիմավորել են պարերով։

ԲՐԻՔՍ գագաթնաժողովը ՀԱՀ–ում կանցկացվի օգոստոսի 22-24-ը։ Ռուսաստանը հանդիպումներին ներկայացնում է Լավրովը, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի ձևաչափով։

Առաջնորդների օրակարգի հիմնական թեմաները կլինեն կազմակերպության ընդլայնման և փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթի անցման հարցերը։

ՀԱՀ-ի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԲՐԻՔՍ-ին միանալու պաշտոնական հայտ է ներկայացրել 23 երկիր, ևս մի շարք երկրներ իրենց հետաքրքրությունն են հայտնել ոչ պաշտոնական մակարդակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել