Բաքուն Փարիզից «պահանջում է» դադարեցնել «սադրիչ» հայտարարությունները  |factor.am|
18:06 - 29 օգոստոսի, 2023

Բաքուն Փարիզից «պահանջում է» դադարեցնել «սադրիչ» հայտարարությունները |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի՝ Արցախի մասին արված հայտարարություններին և հերթական անգամ Փարիզի հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցրել։

«Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի նման հայտարարությունները, որոնք չեն ծառայում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, անընդունելի են»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։

Նա նշել է, որ Ադրբեջանն ազգային օրենսդրության շրջանակում, իբր, ջանքեր է գործադրում Ղարաբաղի հայերին ադրբեջանական հասարակությանը «վերաինտեգրելու ուղղությամբ»։

Հաջիզադեն ասել է, որ այդ ջանքերին խոչընդոտելը, Բաքվին մեղադրելով տարածաշրջանից հայերին վտարելու քաղաքականություն վարելու մեջ, սկզբունքորեն սխալ է։ «Եվս մեկ անգամ կոչ ենք անում ֆրանսիական կողմին վերջ տալ նման բորբոքիչ ու սադրիչ հայտարարություններին»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան դեսպանների համաժողովի ընթացքում ելույթ ունենալիս անդրադարձել էր նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։

«Ես չեմ անդրադառնա բոլոր այն ճգնաժամերին, որտեղ մեր դիվանագիտությունն ակտիվ է,  բայց որոշ թեմաներ ուզում եմ նշել։ Խեղդամահության ռազմավարությունը, որի նպատակն է հրահրել հայերի զանգվածային արտագաղթը Լեռնային Ղարաբաղից, ինչպես սահմանել է Արդարադատության միջազգային դատարանը, անօրինական է, այն նաև անբարոյական է»,- ասել էր Ֆրանիսայի ԱԳ նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել