«Հայաստանի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու արդյունքում է Լաչինի միջանցքում նման իրավիճակ ստեղծվել»․ Զախարովա |civilnet.am|
16:47 - 30 օգոստոսի, 2023

«Հայաստանի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու արդյունքում է Լաչինի միջանցքում նման իրավիճակ ստեղծվել»․ Զախարովա |civilnet.am|

civilnet.am: «Պատասխանատվությունը ռուս խաղաղապահների վրա դնելը տեղին չէ, Հայաստանի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու արդյունքում է Լաչինի միջանցքում նման իրավիճակ ստեղծվել»։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Լաչինի միջանցքից արցախցի երեք երիտասարդների առևանգման միջադեպը։

«Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու արդյունքում է Լաչինի միջանցքում նման իրավիճակ ստեղծվել։ Դա արձանագրվել է 2022-ի հոկտեմբերին Եվրամիության հովանու ներքո երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթաժողովի արդյունքներով։ Այս համատեքստում պատասխանատվությունը ռուս խաղաղապահների վրա դնելը տեղին չէ։ Խաղաղապահների խնդիրը նոր իրավիճակում, որոնք ձևավորվել են Երևանի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու արդյունքում, հետևյալն է՝ բոլոր հնարավոր ջանքերը գործադրվել ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության ապահովման համար, այդ թվում՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջոցով»,- ասել է Զախարովան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել