Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը. Լավրով |tert.am|
13:58 - 10 սեպտեմբերի, 2023

Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը. Լավրով |tert.am|

tert.am: Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը-Tert.am) «հանձնել է» Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը:

Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Նյու Դելիում կայացած մամուլի ասուլիսում:

«Ինչ-որ գործիչ, կարծեմ՝ խորհրդարանի ղեկավարը, իրեն թույլ է տվել ասել, որ Ղարաբաղն Ադրբեջանին Ռուսաստանն է տվել։ Ավելի ոչ կոռեկտ ու անազնիվ հայտարարություն դժվար է պատկերացնել։ Նա հղում է արել այն փաստին, որ Ղարաբաղը Ռուսաստանի կողմից տրվել է Ադրբեջանին, երբ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը 2020 թվականի նոյեմբերին ստորագրեցին առաջին եռակողմ պայմանավորվածությունները։ Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- լրագրողներին ասել է Լավրովը:

«Դրանցում ընդհանրապես ոչինչ չի ասվում Ղարաբաղի կարգավիճակի մասին, և այն ժամանակ երեք առաջնորդներն էլ ելնում էին նրանից, որ դեռ բանակցություններ են լինելու այդ կարգավիճակի շուրջ: Բայց երբ ավելի ուշ Պրահայում, որտեղ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը ստորագրեցին հայտարարություն, ըստ որի՝ նրանք ճանաչում են Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագիրը, բոլոր հարցերը փակվեցին»,- հավելել է Լավրովը։

Ավելի մանրամասն` tert.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել