Ռազմատեխնիկական համագործակցություն Հայաստանի և Չեխիայի միջև. ԱԺ-ին ներկայացվեց համաձայնագիրը
 |armenpress.am|
11:39 - 11 սեպտեմբերի, 2023

Ռազմատեխնիկական համագործակցություն Հայաստանի և Չեխիայի միջև. ԱԺ-ին ներկայացվեց համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am:  Խորհրդարանի վավերացմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր, որով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները

Համաձայնագրի նախագիծը խորհրդարանում ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի ապրիլի 9-ին, Երևանում:

«Համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման, արտահանման, լիցենզավորման, որակի նկատմամբ հսկողության ապահովման, անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացները, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցության տրամադրումը, տեղեկությունների փոխանակման և պահպանման հետ կապված հարաբերությունները»,-ասաց փոխնախարարը:

Լիազոր մարմիններ են հանդիսանալու Հայաստանի և Չեխիայի Պաշտպանության նախարարությունները:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել