Պրահայի պայմանավորվածությունը և որևէ պայմանավորվածություն չեն չեղարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ կողմերի վրա դրված հայտարարությունները
22:53 - 11 սեպտեմբերի, 2023

Պրահայի պայմանավորվածությունը և որևէ պայմանավորվածություն չեն չեղարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ կողմերի վրա դրված հայտարարությունները

Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ դիտարկմանը, որ ռուսական կողմն ասել է, թե առաջարկել էին Խովաևի պլանով հետաձգել Արցախի կարգավիճակի հարցը, բայց Փաշինյանը Պրահայի հռչակագրով զրկեց ՌԴ-ին այդ հնարավորությունից՝ ԼՂ-ն ճանաչելով Ադրբեջանի մաս, ադրբեջանցիներն էլ Լաչինում անում են այն, ինչ ուզում են, Փաշինյանն արձագանքեց․

«Պրահայի համաձայնությունը ձեռք է բերվել այն արձանագրումից հետո, որ, ըստ էության, արդեն արձանագրվել էր, որ ՌԴ այդ առաջարկությունը արդեն ակտուալ չէր (խմբ,- Խովաևի պլան), քանի որ Ադրբեջանը արդեն մերժել էր այդ առաջարկությունը, և Ռուսաստանը այդ մերժման բերումով այլևս հիմքեր չունի պնդելու այդ առաջարկությունը։ 

Երկրորդը, մինչ այդ առաջարկությունը դրանից առաջ առնվազն երկու անգամ Ռուսաստանը ամենաբարձր մակարդակներում արձանագրել է, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում է»։ 

Երրորդը, Պրահայի պայմանավորվածությունը և որևէ պայմանավորվածություն չեն չեղարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ կողմերի վրա դրված հայտարարությունները։ Այսինքն, այդ մեկնաբանությունները անելուց հետո պետք է անդրադառնալ մի հարցի՝ արդյոք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ուժի մե՞ջ է, թե՞ ոչ։ Ակնհայտորեն այն ուժի մեջ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել