Թուրքիան ինչպես միշտ կանգնած է Ադրբեջանի կողքին․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
15:10 - 19 սեպտեմբերի, 2023

Թուրքիան ինչպես միշտ կանգնած է Ադրբեջանի կողքին․ Թուրքիայի ՊՆ ղեկավար

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ սեպտեմբերի 19-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար պարոն Յաշար Գյուլերի միջև։

Գեներալ-գնդապետ Զ.Հասանովն իր գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում տեղական հակաահաբեկչական միջոցառումների մասին։

Գյուլերն ասել է, որ Թուրքիան այսօր, ինչպես միշտ, կանգնած է Ադրբեջանի կողքին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել