news.am: Հայաստանում պետք է ձեւավորվի նոր ժամանակավոր կառավարություն. Դրան զուգընթաց մենք նախաձեռնելու ենք համապատասխան կոմիտեի ձեւավորում, որը կառաջնորդի, կկառավարի եւ կկազմակերպի հանրության բոլոր գործողությունները եւ մենք միասնաբար կիրականացնենք այն փոփոխությունները, որոնց սպասում է մեր ժողովուրդը: Այս մասին Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:
«Այդ կոմիտեն պետք է վերցնի պատասխանատվություն՝ անցումային իրավիճակում երեւույթները եւ գործընթացները կառավարելի պահելու համար»,-ասաց նա:
Թեւանյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին. «Նիկոլ Փաշինյան, անձամբ դիմում եմ քեզ, դու փախար ամբողջ ընտրարշավի ընթացքում, չերեւացիր աչքիս ու չմտար բանավեճի մեջ: Հիմա դու հնարավորություն ունես կատարելու քայլ, որը մեր երկիրը կարող է հետ պահել ցնցումներից: Հրաժարվիր պրահյան գործընթացից, հրաժարվիր Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հայտարարությունից եւ երրորդը, Հայաստանը պարտավոր է տեր կանգնի Արցախի անվտանգությանը: Արցախի անվտանգության ապահովումը Հայաստանի սահմանադրական հանձնառությունն է, եթե որեւէ ղեկավար դրանից հրաժարվում է, ապա դա պետական դավաճանություն է:
ՇՄենք կոչ ենք անում հրաժարվել այդ քաղաքականությունից եւ առանց ցնցումների, բախումների, քննարկել իշխանությունից հեռանալու հարցը եւ Հայաստանում ձեւավորել համախոհաբար նոր ժամանակավոր կառավարությունը»:
comment.count (0)