Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ
23:45 - 19 սեպտեմբերի, 2023

Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։

Նախարարները, ի թիվս այլնի, քննարկել են իրավիճակը տարածաշրջանում։ Բայրամովը գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի սկսած այսպես կոչված «տեղային հակաահաբեկչական միջոցառումների մասին»։

Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան, ինչպես եւ միշտ, աջակցում է Ադրբեջանի լեգիտիմ քայլերը իր ինքնիշխան տարածքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել