Արտգործնախարար Արարատ Միզոյանն այսօր Նյու Յորքում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։
ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։
«Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի շարունակական ագրեսիան, սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ լայնածավալ ռազմական հարձակումը, որին նախորդել էր Լաչինի միջանցքի 9-ամսյա արգելափակումն ու ԼՂ լիակատար շրջափակումը, ընդգծեցին միջազգային գործընկերների կողմից կոնկրետ գործողությունների կարևորությունը։
Ընդգծվել է տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված քայլերի զսպման անհրաժեշտությունը։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ օրակարգին»,- ասվում է արտաքին գերատեսչության հաղորդագրությա մեջ։:
comment.count (0)