Միջազգային կազմակերպությունները պետք է շտապ օդային միջանցք բացեն` Արցախում վիրավորված անձանց արագ ՀՀ հասցնելու համար․ Տիգրան Աբրահամյան
21:20 - 25 սեպտեմբերի, 2023

Միջազգային կազմակերպությունները պետք է շտապ օդային միջանցք բացեն` Արցախում վիրավորված անձանց արագ ՀՀ հասցնելու համար․ Տիգրան Աբրահամյան

Միջազգային կազմակերպությունները, առաջին հերթին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները պետք է շտապ օդային միջանցք բացեն` Արցախում վերջին մարտական գործողությունների և այսօր տեղի ունեցած աղետալի պայթյունի հետևանքով վիրավորված անձանց արագ ՀՀ բժշկական հաստատություններ հասցնելու համար:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը.

«Ստեփանակերտ-Գորիս ցամաքային ճանապարհը սարսափելի ծանրաբեռնված է, կարելի է ասել` կիսականգնած և այնտեղով վիրավորներին հասցնելու հնարավորություն չկա:

Իսկ Արցախի առողջապահական համակարգն այս պահին պարզապես չի կարող այս ողջ իրավիճակը կառավարել և սպասարկել:

Օդային միջանցքը խիստ անհրաժեշտություն է և պետք է ամեն գնով գործարկել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել