ՌԴ–ն հետևողական քայլեր է ձեռնարկում ԼՂ–ում իրավիճակի կայունացման ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ
 |armeniasputnik.am|
23:09 - 25 սեպտեմբերի, 2023

ՌԴ–ն հետևողական քայլեր է ձեռնարկում ԼՂ–ում իրավիճակի կայունացման ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Ռուսաստանը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որռուսական խաղաղապահ զորախումբը հետևում է սեպտեմբերի 20-ին իր ակտիվ միջնորդությամբ հաստատված հրադադարի ռեժիմի պահպանմանը:
 
«Մեր բոլոր ջանքերի բացարձակ առաջնահերթությունն այն է, որ խաղաղ բնակչության շրջանում զոհեր չլինեն։ ՌԴ խաղաղապահները շարունակում են մարդասիրական աջակցություն ցուցաբերել հայ բնակչությանը։ Միայն վերջին երկու օրվա ընթացքում ՌԴ խաղաղապահների ուժերով տարածաշրջան է հասցվել 125 տոննա հումանիտար բեռ և 65 տոննա վառելիք»,– ասված է հաղորդագրությունում։

ՌԴ ԱԳՆ–ից նշում են, որ պլաններում պարենի և առաջին անհրաժեշտության ապրանքների կանոնավոր մատակարարումների ապահովումն է ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիներով։
Ի դեպ, վերջին տվյալներով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում գտնվում են մոտ 700 փախստական, որոնցից ավելի քան 400–ը երեխաներ են:

ՌԴ ԱԳՆ–ն հույս է հայտնում, որ Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների միջև բանակցությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչները կվերադառնան խաղաղ կյանքի` կլուծվեն նրանց իրավունքների ու անվտանգության ապահովման հարցերը:

«Ակնկալում ենք, որ այս գործընթացի դրական արդյունքները կնպաստեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-2022թթ.պայմանավորվածությունների համալիր իրականացման աշխատանքների շուտափույթ վերսկսմանը` ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան, խաղաղության պայմանագրի համաձայնեցումը և հումանիտար շփումների զարգացումը»,– ասված է հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել