Պետք է ապահովենք, որ միջազգային հանրությունը հասանելիություն ունենա Լեռնային Ղարաբաղ․ Փաուեր
16:26 - 26 սեպտեմբերի, 2023

Պետք է ապահովենք, որ միջազգային հանրությունը հասանելիություն ունենա Լեռնային Ղարաբաղ․ Փաուեր

Ինչպես արդեն հայտնել ենք ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանտա Փաուերը Հայաստանում է։ Նա այսօր մեկնել է նաև Կոռնիձոր։

Նա հայտարարեց, որ ԱՄՆ-ն 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին հումանիտար կարիքների համար․ «Դա կուղղվի ինչպես սննդի ձեռքբերմանը, այնպես էլ սոցիալական և հոգեբանական օգնությանը»։

Ասուլիսի ժամանակ նա հայտարարեց․ «Մենք պետք է ապահովենք, որ միջազգային հանրությունը հասանելիություն ունենա Լեռնային Ղարաբաղ, որտեղ դեռ տասնյակ հազարավոր էթնիկ հայեր կան, որոնք ապրում են շատ խոցելի վիճակում: Եվ արդեն մենք տեսնում ենք վկայություններ մարդկանցից, որոնք փախել են բռնությունից և զրկանքներից՝ Ադրբեջանի կառավարության իշխանության տակ ապրելու վախով:

Մենք լսել ենք մտահոգիչ հաղորդագրություններ քաղաքացիական անձանց դեմ բռնությունների մասին, միաժամանակ հաշվի առնելով այստեղի քաոսն ու տրավման՝ վկայությունների հավաքումը նոր է սկսվում: 

Հաղորդումները ևս մեկ անգամ ընդգծում են՝ ինչքան կարևոր է, որ անկախ աչքեր ներկա լինեն ԼՂ տարածքում և դա լինի հիմա»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել