Հայտնի է, թե Բաքուն ինչ կեղծ մեղադրանքներ է առաջադրել Դավիթ Բաբայանին ու Լևոն Մնացականյանին
15:29 - 30 սեպտեմբերի, 2023

Հայտնի է, թե Բաքուն ինչ կեղծ մեղադրանքներ է առաջադրել Դավիթ Բաբայանին ու Լևոն Մնացականյանին

Ըստ Ադրբեջանի գլխավոր Դատախազության՝ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը բերման է ենթարկվել սեպտեմբերի 29-ին, նրան մեղադրանք է առաջադրվել «ագրեսիվ պատերազմ ծրագրելու, պատրաստելու, սկսելու ու տանելու, վարձկաններ հավաքագրելու, նրանց ուսուցանելու ու պատերազմում ներգրավելու, զինված հակամարտության ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը խախտելու, հանցավոր հրամաններ տալու, ահաբեկչություն կազմակերպելու, ազգային թշնակմություն սերմանելու» կետերով։

Մեղադրանքի մանրամասներում նշվում է, թե Բաբայանը «2020թ․ հոկտեմբերի 17-ին Գյանջա քաղաքի ոչ ռազմական տարածքները հրթիռակոծելու ու դրա հետևանքով քաղաքացիական զոհերի պատճառ դառնալու մեջ» է կասկածվում նաև։

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը մեղադրվում է խոշտանգման մեջ, «իբր նա մի խումբ անձանց հետ 2002թ․ Ֆիզուլիում գերեվարել է ադրբեջանցիների ու խոշտանգել նրանց»։ Նա բերման է ենթարկվել սեպտեմբերի 29-ին Լաչինի ապօրինի անցակետում։

Բաբայանն ու Մնացականյանը դեռևս մեկուսարանում են։ Նրանց խափանման միջոցը դեռ որոշված չէ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել