Ադրբեջանի գործողությունները չեն սահմանափակվում ԼՂ-ով, այլ տարածվում են Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա. Ալեն Սիմոնյանը՝ Ֆինլանդիայի դեսպանին
17:06 - 02 հոկտեմբերի, 2023

Ադրբեջանի գործողությունները չեն սահմանափակվում ԼՂ-ով, այլ տարածվում են Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա. Ալեն Սիմոնյանը՝ Ֆինլանդիայի դեսպանին

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից, Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի եւ Հայաստանի ինքնիշխանության դեմ Ադրբեջանի ունեցած նկրտումներին, տեղեկացրել է, որ հանդիպումից րոպեներ առաջ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ:

«Ադրբեջանի գործողությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղով, այլ տարածվում են Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա, որոնց մի մասը մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ»,- հիշեցրել է ՀՀ ԱԺ նախագահը:

Այս համատեքստում քննարկվել է տարածաշրջանում տեւական խաղաղության հասնելու անհրաժեշտությունը: Ֆինլանդիայի դեսպանն արձագանքել է, որ Հայաստանի ժողովրդավարությունը դժվար ճանապարհ է հաղթահարում եւ այս հարցում միջազգային գործընկերների աջակցության կարիքն ունի: Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի՝ ամիսներ շարունակ տեւած շրջափակումն ու բռնի տեղահանությունը նոնսենս են: Այս համատեքստում քննարկվել է Ադրբեջանի դեմ միջազգային ատյանների կողմից պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել