Մոսկվան Բաքվում ձերբակալված ԼՂ նախկին ղեկավարության վերաբերյալ «ոչ մի դիմում չի ստացել»
 |azatutyun.am|
16:24 - 04 հոկտեմբերի, 2023

Մոսկվան Բաքվում ձերբակալված ԼՂ նախկին ղեկավարության վերաբերյալ «ոչ մի դիմում չի ստացել» |azatutyun.am|

azatutyun.am:  Մոսկվան չի ստացել ոչ մի դիմում Բաքվում Լեռնային Ղարաբաղի ձերբակալված նախկին ղեկավարության ազատ արձակման և Հայաստան վերադարձի վերաբերյալ, հայտարարել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Մեզ ոչ ոք չի դիմել, պաշտոնական կամ ոչ պաշտոնական դիմումներ չեն եղել։ Առաջին հերթին պետք է հիշել, որ Ղարաբաղի նախկին ղեկավարները Հայաստանի քաղաքացիներ են․ նրանցից մեկը ռուսական քաղաքացիությունից հրաժարվել է, մյուսն ի սկզբանե միայն հայկական քաղաքացիություն է ունեցել։ Այսօրվա դրությամբ նրանցից ոչ մեկը Ռուսաստանի քաղաքացիություն չունի», - հայտարարել է Զախարովան։

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի ու Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի ձերբակալության մասին Բաքուն երեկ հաղորդեց։

Ադրբեջանն ավելի վաղ էլ կալանավորել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել