Միացյալ Նահանգները դատապարտել է  ՀԱՄԱՍ-ի հարձակումներն ու աջակցություն հայտնել Իսրայելին
17:37 - 07 հոկտեմբերի, 2023

Միացյալ Նահանգները դատապարտել է  ՀԱՄԱՍ-ի հարձակումներն ու աջակցություն հայտնել Իսրայելին

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը նշել է, որ Միացյալ Նահանգները «միանշանակ դատապարտում է»  ՀԱՄԱՍ-ի հարձակումներն ու կանգնած է Իսրայելի կառավարության և ժողովրդի կողքին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

ԱՄՆ պաշտպանության Նախարար Լլոյդ Օսթինն էլ հայտարարել է․ «Առաջիկա օրերի ընթացքում [ԱՄՆ] Պաշտպանության նախարարությունն աշխատանքներ կտանի՝ ապահովելու համար, որ Իսրայելն ունենա այն ամենն, ինչ նրան անհրաժեշտ է ինքնապաշտպանելու և խաղաղ բնակիչներին բռնությունից ու ահաբեկչությունից պաշտպանելու համար»։

Հիշեցնենք՝ Իսրայելն այսօր հայտարարեց, որ պաղեստինյան կողմը հարձակում է սկսել՝ Գազայի հատվածից արձակելով հրթիռներ, ինչպես նաև ներթափանցելով սահմանային բնակավայրեր։

Իսրայելի Պաշտպանության բանակն էլ հայտարարեց, որ սկսել է «Երկաթե թրեր» օպերացիան՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման։

ՀԱՄԱՍ-ի խոսնակ Խալեդ Քադոմին էլ հայտարարեց, որ խմբավորման ռազմական օպերացիան «պատասխան է այն վայրագությունների, որոնց բախվել են պաղեստինցիները տասնամյակի ընթացքում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել