Ցնցված ենք պաղեստինցիների և Իսրայելի միջև բռնություններից և խաղաղ բնակչության թիրախավորումից։ Այս մասին «X»-ում հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն։
«Ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Միանում ենք բռնությունը դադարեցնելու միջազգային կոչերին, - նշել է ԱԳՆ-ն։
Հիշեցնենք՝ Իսրայելն այսօր հայտարարեց, որ պաղեստինյան կողմը հարձակում է սկսել՝ Գազայի հատվածից արձակելով հրթիռներ, ինչպես նաև ներթափանցելով սահմանային բնակավայրեր։
Իսրայելի Պաշտպանության բանակն էլ հայտարարեց, որ սկսել է «Երկաթե թրեր» օպերացիան՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման։
ՀԱՄԱՍ-ի խոսնակ Խալեդ Քադոմին էլ հայտարարեց, որ խմբավորման ռազմական օպերացիան «պատասխան է այն վայրագությունների, որոնց բախվել են պաղեստինցիները տասնամյակի ընթացքում»։
comment.count (0)